Ախզիվ
Ախզիվ ազգային պարկ | |
---|---|
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
| |
| |
Տեղագրություն | ![]() |
Ախզիվ ազգային պարկ (եբրայերեն՝ אכזיב), հնագիտական օբյեկտ Միջերկրական ծովի ափին՝ Իսրայելի հյուսիսային հատվածում, Լիբանանի սահմանի մոտ գտնվող Ակրա քաղաքում[1][2]։
Ներկայումս Իսրայելի կազմում ունի ազգային պարկի կարգավիճակ։ Այստեղ գործում է նաև ծովափնյա հանգստավայր, որը հայտնի է «Ախզիվլանդ» անունով։
Պեղումների արդյունքում հայտնաբերված մնացորդները ցույց են տվել, որ այս տարածքները բնակեցված են եղել դեռևս երկու միլիոն տարի առաջ։ Ֆյուրիկյան քաղաքն առաջին հազարամյակում հայտնի է եղել, որպես Հրեական Աստվածաշնչի և Ասորական աղբյուրների միջոցով։ Հրեական աղբյուրներում նշվում է նաև բյուզանդական ժամանակահատվածից մնացած Խեզիվ և Գեսիվ անվանումները։
Այստեղ ոչ մի տեղեկություններ չեն պահպանվել վաղ իսլամական ժամանակաշրջաններից, սակայն հայտնի է, որ խաչակիրները այստեղ ամրոց են կառուցել։ Ախզիվը և շրջակա բնակավայրն ամայացել է 1948 թվականի արաբ-իսրայելական պատերազմի հետևանքով։
Ախզիվի միակ բնակիչը, որը մշտապես ողջունում է այստեղ ժամանած այցելուներին, մի հրեա է, ով հաստատվել է այստեղ 1975 թվականին։
Ախզիվը գտնվում է Նահարիայում, Ակրա քաղաքից 15 կմ դեպի հյուսիս։
Հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ M. W. Prausnitz (1975)։ «The Planning of the Middle Bronze Age Town at Achzib and its Defences»։ Israel Exploration Journal (Israel Exploration Society)։ Vol. 25, No. 4: 202–210։ Վերցված է ապրիլի 9, 2015
- ↑ Avraham Negev and Shimon Gibson (2001)։ Achzib (b) A Canaanite city on the Mediterranean coast։ Archaeological Encyclopedia of the Holy Land (New York and London: Continuum)։ էջ 16։ ISBN 0-8264-1316-1
|