Ախերնար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ախերնար
Position Alpha Eri.png
Հետազոտման տվյալներ
Տեսակաստղ, Be star?, Փոփոխական աստղեր, emission-line star? և կրկնակի աստղ
Տեսանելի աստղային մեծություն0,46[1][2] (V)
ՀամաստեղությունԷրիդանոս
Աստղաչափություն
Ճառագայթային արագություն (Rv)18,6 ± 3 kilometre per second[3]
Պարալաքս23,39 ± 0,57 մավ[4]
Բնութագիր
Սպեկտրալ դասակարգումB6Vpe[5]
Գույնի ցուցանիշ−0,16
Ֆիզիկական տվյալներ
Լուսավորություն1076 solar luminosity
Պտույտ250 kilometre per second
Ուղեծրի էլեմենտներ
Այլ անվանումներ
2MASS J01374284-5714119, GSC 08478-01395, HD 10144, HIP 7588, HR 472, IRAS 01358-5729, SAO 232481, α Eri, ALS 16724, CD-57 316, CPC 20 447, CPD-57 334, FK5 54, GC 1979, GCRV 916, HIC 7588, JP11 517, N30 335, NSV 15353, PLX 344, PLX 344.00, PPM 331199, ROT 233, TD1 938, UBV 1700, UBV M 8330, uvby98 100010144, alf Eri, TYC 8478-1395-1, [JE82] 39, WEB 1623 և 70 Eri

Ախերնար (α Eri /Էրիդանոսի α /Էրիդանոսի ալֆա), Էրիդանոս համաստեղության ամենապայծառ և գիշերային երկնքի 9-րդ ամենապայծառ աստղը։ Գտնվում է համաստեղության հարավային վերջնամասում։ Ախերնարը տաս ամենապայծառ աստղերից ամենատաքն ու ամենակապույտն է։ Աստղն անսովոր արագ է պտտվում իր առանցքի շուրջ, ինչի պատճառով էլ ունի տափակ ձև։ Ախերնարը համարվում է կրկնակի աստղ։

ֆիզիկական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախերնարի բևեռային սեղմումը աստղի արագ ռոտացիայի պատճառով

Արխերնարը պայծառ կապույտ երկուական աստղ է, որի ընդհանուր զանգվածը կազմում է շուրջ 8 արևային զանգված[6]: Հանդիսանում է B6 Vep սպեկտրալ դասի հիմնական հաջորդականության աստղ, ունի ավելի քան 3000 անգամ ավելի շատ ճառագայթում քան արևը: Արեգակնային համակարգից հեռավորությունը մոտավորապես 139 լուսային տարի է:

VLT աստղադիտակի դիտարկումները ցույց են տվել, որ Ախերնարը ունի արբանյակ, որն ուղեծրում գտնվում է մոտավորապես 12,3 ա. մ. հեռավորության վրա և պտտվում է 14-15 տարի ժամկետով[6]:  

2003 թվականի դրությամբ Ախերնարը բոլոր ուսումնասիրվածներից աստղերից ամենաքիչ գնդաձև աստղն է[7]: Պտտվում է հասարակածային արագությամբ 260-310 կմ/վ: Ռոտացիայի մեծ արագության պատճառով Ախերնարը խիստ տափակված է. նրա հասարակածային տրամագիծը ավելի քան 50 տոկոսով գերազանցում է նրա բևեռային տրամագիծը[8]: Ախերնարի ռոտացիայի առանցքը թեքված է տեսողության գծի մոտ 65% անկյունով: 2018 թվականի դրությամբ ռոտացիայի արագության ռեկորդակիրը VFTS 102-ն է՝ 500 կմ/վ արագությամբ։  

Իր շատ երկարաձգված ձևի շնորհիվ Ախերնարի ջերմաստիճանը զգալիորեն տարբերվում է կախված լայնությունից՝ միջին 15,000 Կ միջին արժեքով, բևեռներում այն հասնում է 20,000 Կ-ից բարձր արժեքների, հասարակածի մոտ ընկնելով մինչև 10,000 Կ: Բևեռներում բարձր ջերմաստիճանը հանգեցնում է բևեռային քամիների ձևավորմանը, որոնք հեռացնում են աստղային նյութը և կազմում աստղի շուրջ տաք գազի և պլազմայի արտաքին կեղև: Այս կեղևի առկայությունը հայտնաբերվում է ինֆրակարմիր միջակայքում գերբարձր լուսավորվածության միջոցով և տարածված երևույթ է բոլոր Be-դասի աստղերի համար: Նաև Ախերնարի համակարգի հիմնական բաղադրիչի ձևի շնորհիվ ուղեկիցի ուղեծրը շատ տարբերվում է Կեպլերյան էլիպսից: Նմանատիպ էֆեկտ է նկատվում նաև Regulus-ում:

Դիտարկման պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախերնարը գտնվում է երկնքի հարավային կիսագնդում և տեսանելի է հյուսիսային լայնությունից 32° 46' հարավում, ուստի Երկրի հյուսիսային կիսագնդի շատ խիտ բնակեցված տարածքների համար աստղը մշտապես մնում է հորիզոնից ներքև:

Հարավային կիսագնդում, աստղը դիտարկելու լավագույն ժամանակը նոյեմբերն ամիսն է, երբ աստղը հասնում է իր գագաթնակետին: Հարավում՝ Ախերնարը երբեք դուրս չի գալիս հորիզոնից՝ 32°46' հարավային լայնությունից։

Մինչև 2000 թվականի մարտը Ախերնարը և Ֆոմալհաութը առաջին մեծության երկու աստղերն էին, երկնոլորտում անկյունային հեռավորությունով առաջին մեծության բոլոր մյուս աստղերից ամենահեռու աստղերն էին: Այժմ մյուսներից առաջին մեծության ամենահեռավոր աստղը Անտարեսն է Կարիճ համաստեղությունում[8]։ Միևնույն ժամանակ, Անտարեսի շրջակայքում կան երկրորդ մեծության աստղեր, մինչդեռ ինչպես Ախերնարով, այնպես էլ Ֆոմալհաութովով շրջապատված աստղերը շատ ավելի թույլ են:

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անունն առաջացել է արաբերենից آخر النهر (ākhir an-nahr), որը նշանակում է «գետի վերջ» և ամենայն հավանականությամբ, ի սկզբանե պատկանել է Էրիդանոսի θ աստղին[8], որը կրում է նույն ստուգաբանությամբ Ակամար սեփական անունը։

Հին ժամանակներում Ախերնարը պրեցեսիայի պատճառով կարող էր դիտարկվել միայն էականորեն ավելի հարավային լայնություններից, քան հիմա։ Մթա մոտ 3000 թվականին այն գտնվել է Հարավային բևեռից ընդամենը 10° հեռավորության վրա, իսկ մթա մոտ 1500 թվականին՝ 24°, և այդ կերպ անհայտ է եղել հին եգիպտացիներին։ Եվ նույնիսկ 100 թվականին նրա թեքումը եղել է միայն -67°, և Պտղոմեոսը չի կարողացել դիտարկել այն Ալեքսանդրիայից, մինչդեռ Ակամարը նկատվել է նույնիսկ Կրետեից։ Այս պատճառով Պտղոմեոսի կարծիքով «գետի վերջ» պետք է կոչվեր հենց Ակամարը:

6-9 հազար տարի հետո Ախերնարը կհասնի հյուսիսային առավելագույն թեքման և կարող է նկատվել նույնիսկ Ռուսաստանի կենտրոնական և հարավային շրջաններից։

Ախերնարը ֆանտաստիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եֆրեմովի «Անդրոմեդիայի մառախլապատությունը» վեպում, վերջին գլուխները նվիրված են Ախերնարի շուրջ պտտվող երկու բնակելի մոլորակները գաղութացնելու համար նախատեսված երկրային արշավախմբի պատրաստմանը և ուղարկմանը։
  • «Ցուլի ժամանակ» վեպում, որը նույն «Անդրոմեդիայի մառախլապատությունը» հեղինակի վեպի շարունակությունն է, հիշատակվում է, որ երկրացիներն արդեն գաղութացրել են Ահեռնարի մոլորակները, և վերաբնակները հասցրել են այնտեղ մուտացիա անել մարդկանց նոր ռասայի մեջ, որն աչքի է ընկնում յասամանագույն մաշկով։
  • Էդմոնդ Հեմիլթոնի «Աստղերի թագավորներ» վեպում մի քանի անգամ հիշատակվում է Ախերները, որպես կայսրության դեսպաններից մեկի ծննդավայր։
  • Ջեք Վենսի «Օտար աշխարհի աչքեր» վեպում Ախերնարը Ֆիրքսի ծննդավայրն է, ճիրաններից, ատամներից և կեռիկներից պատրաստված ֆանտաստիկ արարած, որը կախարդ Յուկունուն կցում է գլխավոր հերոսի՝ գող Կոգելի լյարդին։
  • Մի շարք խաղերում «Elite»-ը կայսրության կենտրոնական համակարգն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (unspecified title)
  2. Ducati J. R. Catalogue of Stellar Photometry in Johnson's 11-color system — 2002. — Vol. 2237.
  3. Gontcharov G. A. Pulkovo Compilation of Radial Velocities for 35 495 Hipparcos stars in a common system // Ast. Lett. / R. SunyaevNauka, 2006. — Vol. 32, Iss. 11. — P. 759–771. — ISSN 1063-7737; 1562-6873; 0320-0108; 0360-0327doi:10.1134/S1063773706110065arXiv:1606.08053
  4. Leeuwen F. v. Validation of the new Hipparcos reduction // Astron. Astrophys. / T. ForveilleEDP Sciences, 2007. — Vol. 474, Iss. 2. — P. 653–664. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846doi:10.1051/0004-6361:20078357arXiv:0708.1752
  5. Levenhagen R. S., Leister N. V. Spectroscopic analysis of southern B and Be stars // Mon. Not. R. Astron. Soc. / D. FlowerOUP, 2006. — Vol. 371, Iss. 1. — P. 252–262. — ISSN 0035-8711; 1365-2966doi:10.1111/J.1365-2966.2006.10655.XarXiv:astro-ph/0606149
  6. 6,0 6,1 Kervella P., Souza A. Domiciano de, Bendjoya Ph (2008-06-01)։ «The close-in companion of the fast rotating Be star Achernar»։ Astronomy & Astrophysics (անգլերեն) 484 (1): L13–L16։ ISSN 0004-6361։ doi:10.1051/0004-6361:200809765 
  7. See «Achernar the Flattest star» in Sky & Telescope P. 20 Newsnotes, September 2003.
  8. 8,0 8,1 8,2 Fred Schaaf. Ярчайшие звёзды = The Brightest Stars. — Hoboken, New Jersey: John Wiley & Sons, 2008. — С. 171. — 281 с. — ISBN 978-0-471-70410-2