Ախ, արքայադուստր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախ, արքայադուստր
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորՅուլիան Կալիշեր
ՀնչյունավորումԱլբերտ Ֆիլոզով և Մարինա Լևտովա
ԵրաժշտությունՎլադիմիր Նազարով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԷկրան
Տևողություն588 վայրկյան
Թվական1987

Ախ, արքայադուստր (ռուս.՝ Ах, принцесса!), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ[1]։ Նկարահանվել է ըստ ուզբեկական ժողովրդական հեքիաթների մոտիվների։ Հնչում է Օմար Խայամի, Ալիշեր Նավոիի, Նիզամիի, Զահիրեդդին Մուհամմեդ Բաբուրի և այլ բանաստեղծների բանաստեղծություններից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափառող բանաստեղծը սիրահարվում է իշխանի աղջկան` արքայադստերը։ Ժողովրդին հայտարարում են. «Ով որ կկատարի մեծ իշխանի հրամանը, նա թույլտվություն կստանա ամուսնանալ արքայադստեր հետ ստանա թագավորության կեսը»։ Իշխանն ասում է` «Ես հրամայում եմ բռնել կատաղի վիշապին»։ Շատ ասպետներ շտապում են կատարել իշխանի հրամանը` թագավորության կեսը ստանալու համար։ Երբ նրանք հասնում են, վիշապը կրակ է բաց թողում նրանց վրա, իսկ ասպետները նահանջում են։ Իսկ այս բանաստեղծը սկսում է վիշապի համար կարդալ սիրային բանաստեղծություններ։ Վիշապը հուզվում է, լաց է լինում և անմիջապես գնում է բանաստեղծի հետևից։ Իշխանն ևս մեկ հրաման է արձակում։ «Գնացեք և ոչնչացրեք չար կախարդ Երաշտին»։ Բանաստեղծը կախարդում է կախարդին բանաստեղծություններով, և նա նույնպես լաց է լինում և գնում բանաստեղծի հետևից։ Իշխանը նոր հրաման է արձակում. «Ինձ մոտ բերեք լեռների տիրոջը` Դիվին։ Դիվը լսում է բանաստեղծի բանաստեղծությունները, գնում է նրա հետևից կրկնելով. «Ա՜խ, արքայադուստր»։ Բայց իշխանը չի ցանկանում նրան տալ իր դստերը, այդ ժամանակ Դիվը ծածկում է նրան թանկարժեք քարերով, և իշխանը ճչում է. «Էլի»։ Արքայադուստրը դուրս է գալիս աշտարակից, և բանաստեղծը նրան ավանակով տանում է դեպի հեռուներ։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ` Աննա Արբատովա
  • Ռեժիսոր` Յուլիա Կալիշպեր
  • Բեմադրող նկարիչներ` Լյուդմիլա Տանասենկո, Ելենա Զելենինա
  • Օպերատոր` Լեոնարդ Կալվինկովսկի
  • Կոմպոզիտոր` Վլադիմիր Նազարով
  • Հնչյունային օպերատոր` Օլեգ Սալոմանով
  • Դերերը հնչյունավորել են` Ալբերտ Ֆիլազով, Մարինա Լևատովա
  • Նկարիչ մուլտիպլիկատորներ` Ֆազիլ Գասանով, Օլգա Դեգյարովա, Բորիս Սավին
  • Բեմադրող նկարիչներ` Ե. Լոպատնիկովա, Ե. Եգորիչեվա
  • Մոնտաժող` Ս. Սիմուխինա
  • Խմբագիր` Ալիսա Ֆեոդորիդի
  • Նկարահանող խմբի տնօրեն` Իգոր Գելաշվիլի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]