Ալ-Փուլի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալ Փուլի ճակատամարտից)
Ալ-Փուլի ճակատամարտ
Թվական1183 թվական, սեպտեմբեր
Մասն էԽաչակրաց արշավանքներ
ՎայրԻսրայել Ալ-Փուլի, Իսրայել
ԱրդյունքԵգիպտացիների հաղթանակ
Հակառակորդներ
Երուսաղեմի թագավորություն Այուբյաններ
Հրամանատարներ
Գի դը Լուզինյան Սալահ ալ-Դին
Ջորդուկ ան-Նուրի
Ջավիլի
Ֆարուհ շահ
Դոլդերիմ ալ-յարուկի
Նուր ադ-Դին Օրտոկի[1]
Քութբ ադ-Դին Գազի Օրտոկի
Կողմերի ուժեր
անհայտանհայտ
Ռազմական կորուստներ
անհայտանհայտ

Ալ-Փուլի ճակատամարտ, ճակատամարտ սարակինոսների և Երուսաղեմի թագավորության միջև։ Սարակինոսների հրամանատարն էր Սալահ ալ-Դինը, իսկ Երուսաղեմի թագավորության հրամանատարը՝ Գի դը Լուզինյան։ Ճակատամարտը տեղի է ունեցել Ալ-Փուլիի (ներկայիս Աֆուլա) շրջանում՝ 1183 թվականի սեպտեմբեր ամսին։

Ճակատամարտում ուղղակիորեն նվազեցին կրակոցները, որի պատճառով հայտնի չէ հաղթողը։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1182 թվականին Սալահ ալ-Դինը Էյլաթ և Գալիլեյա քաղաքներով ներխուժեց Երուսաղեմի թագավորություն։ Ամռանը նրան հաջողությամբ դիմադրում էր Երուսաղեմի թագավոր Բալդուին IV -ը՝ Բելվուար բերդի պատերազմաշրջանում, սակայն խաչակիրները զգալիորեն տուժեցին սարակինոսների հարձակումից։ 1183 թվականի սեպտեմբերին Բոր հիվանդությունից տառապած Բալդուին IV -ն էլ չէր կարողանում կառավարել երկիրը։ Գահապահ նշանակվեց արքակի քրոջ ամուսին՝ Գի դը Լուզինյանը։

Արշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

1183 թվականի օգոստոսի 24-ին Սալահ ալ-Դինը վերադարձավ Դամասկոս, ցանկանալով գրավել Հալեպը և Միջագետքի մի քանի քաղաքներ։ Նույն թվականի սեպտեմբերին նա սկսեց ավելի լայնածավալ արշավ դեպի Երուսաղեմի թագավորություն։ Հորդանան գետի մոտ գտնվող Բայսան քաղաքը հիմնովին կողոպտեց Սալահ ալ-Դինը։ Շարժվելով դեպի Հեզրայելի հովտի արևմուտքով, Սալահ ալ-Դինը իր բանակը տեղակայեց Ալ-Փուլիի գյուղի ջրհորներից մետ 8 կմ արևմուտք։ Այդ ժամանակ մուսուլմանների (սարակինոսներ) առաջնորդը հրամայեց իր ուղարկեց խմբեր մերձակայքը թալաներլու համար։ Կողոպտիչները ոչնչացրեցին Ջենին և Ափրաբալա գյուղերը, հարձակվեցին Թաբոր լեռան վրա գտնվող վանքի վրա և ոչնչացրեցին Քերակ կայազորը՝ փորձելով միանալ խաչակիրների բանակին։

Սպասելով հարձակմանը, Գի դը Լուզինյանը Գալիլեյայի մայրաքաղաք Սեֆորիայում հավաքվեց խաչակիների բանակը։ Երբ դիրքապահները հայտնեցին սարակինոսների շարժման մասին, Գի դը Լուզինիան զորքին ուղարկեց Ալ-Փուլիում գտնվող մի ամրոց (La Fève)։ Նրա բանակը ավելացվեց ուխտավորներով և իտալացի ծովահեններով, որոնք միասին կազմեցին 1 300 հեծյալ ձիավոր և 15 000 հետևակային զինվորներ։ Դա եղել էր խաչակիների ամենամեծ բանակը իրենց «հիշողությունների մեջ»[2]։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խարակիրներից ավերված Ալ-Փուլիի ավերակներ

Մուսուլման պատմիչները նշում են, որ մամլուքները Սալահ ալ-Դինի, Ջորդուկ ան-Նուրիի և Ջավիլի գլխավորությամբ բախվել են խաչակիրների անսպասելի հարձակմանը, բայց նրանք կարողացան ամրապնդվելի լեռների ստորոտում և ստիպել խաչակիրներին նահանջել։

Սարակինոսները (մուսուլմանները) հետապնդում էին նրանց նետերով և աղեղներով՝ հյուծելով հետապնդում մինրև վերջ։ Ֆրանկները ստիպված էին գնալ ռազմերթի, դրա համար էլ կրակոցները չմասնակցեցին ճակատամարտին[3]
- Мусульмане преследовали стрельбой из лука и изматывали постоянными атаками; франки были вынуждены перейти к маршу, и поэтому перестрелка так и не стала сражением[3]

Անհնար լինելով կանգնեցնել թշնամուն կամ հրահրել նրանց ճակատամարտ բացելու, Սալահ ալ-Դինը ուղարկեց իր զորքին Հորդանան գետի ստորոտները։ Ֆրանկյան բանակը ոչնչացրեց ջրհորների մոտ գտնվող ճամբարը (սարակինոսների նախկին ճամբարը), և մնացին անշարժ ութ օր՝ հրաժարվելով պայքարել։ Սարակինոսները փորձում էին արհեստականորեն առաջ բերել ֆրանկներին։ Բարեբախտաբար խաչակիրները գտել են զգալի թվով ձուկ Այն-Թուբանունեում, որը թույլ տվեց նրանց շրջանցելու սովամահը[3]։

Այնուհետև Սալահ ալ-Դինը տեղափոխվեց Թաբոր լեռան շրջակայքում, հույս ունենալով, որ ֆրանկները կհետևեն իրեն։ Փոխարենը Գի դը Լուզինյանը նահանջեց դեպի Ալ-Փուլի։ Շարժմանը ընթացքում սարակինոսները կրկին հարձակվեցին խաչակիրների դեմ, բայց նրանք չկարողացան կանգնեցնել շարժումը։ Սալահ ալ-Դինը ևս որոշեց կանգնեցնել շարժումը։ Դրանից հետո Գի դե Լուզինիան վերադարձավ Սեֆորիայի հիմնական բազա։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գի դը Լուզինյանը հաթողությամբ խզեց Սալահ ալ-Դինի ներխուժումը, պահպանելով իր ողջախոհ բանակը։ Սակայն 1182 թվականի սարակինոսների արշավները մեծ վնաս հասցրին գյուղերին և գյուղերի մշակաբույսերին։ Գահաահը խստորեն քննադատեց անվճռականությունը, սակայն մի քանի բարոններ, ինչպիսին էր Ռայմոնդ III-ը, աջակցում էին զգուշավոր ռազմավարություն։ Նրանք նշեցին, որ Սալահ ալ-Դինի բանակը տեղակայված էր կոշտ տարածքում, որը ֆրանկների հեծելազորի համար հարմար տեղ չէր լինի։ Ճակատամարտից մի որոշ ժամանակ անց Գի դը Լուզինյանը կորցրեց իր գահապահի պաշտոնը։ Երբ Գի դե Լուզինիանը առաջին անգամվա խաչակիրների բանակի հրամանատարն էր, նրան հիշեցրեցին այն բանի մասին, թե որքան լուրջ էր ենթարկվել քննադատության խուսափելով 1183 թվականի ճակատամարտից[4]։ արդյունքում նա գնաց անմտածված քայլերի, որոնք հանգեցրին ամբողջական աղետի 1187 թվականի Հաթթինի ճակատամարտում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Life of Saladin Behaudin Tekstualno
  2. Smail, p 155.
  3. 3,0 3,1 3,2 Smail, p 154
  4. Reston, p 54

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Reston, James, Jr. Warriors of God. New York։ Anchor Books, 2001. ISBN 0-385-49562-5
  • Smail, R. C. Crusading Warfare, 1097—1193. New York։ Barnes & Noble Books, (1956) 1995. ISBN 1-56619-769-4