Ալ Ղադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալ Ղադ
Al Ghad
Տեսակթերթ
Բնօրինակ լեզուարաբերեն
Ստեղծման տարեթիվ2004
OCLC234713902
Կայքalghad.com

Ալ Ղադ (արաբ՝. الغد, նշանակում է «Վաղը») - ոչ պետական, մասնավոր ազգային օրաթերթ: Արաբական առաջին անկախ օրաթերփն է, հրատարակվում է Հորդանանում: Խմբագրատունը գտնվում է այդ երկրի մայրաքաղաք Ամմանում:[1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ Ղադը հիմնադրվել է 2004 թվականի օգոստոսին, Մոհամեդ Ալայյանի կողմից,[1][2][3] ով նաև այդ թերթի հրատարակիչ Al Faridah մասնագիտացված հրատարակչատան նախագահն է[3][4]։ 2005 թվականից թերթի գլխավոր խմբագիրը Էմադ Հմուդն էր[5]։

2011 թվականի նոյեմբերին գրոհայինները հարձակվել են թերթի խմբագրատան և աշխատակիցների վրա: Մեկ ամիս անց գլխավոր խմբագիր Մուստաֆա Սալեհը ազատվել է պաշտոնից, և դա համընկել է պետական Ալ-Ռայ լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Ջումանա Ղունայմաթի՝ աշխատանքից ազատման հետ, որը տեղի է ունեցել երկրի լրատվական գործերի ու հաղորդակցության պետնախարար Ռաքան ալ-Մաջալիի հրամանով[6]։ 2011 թվականի վերջերին Ջումանա Ղունայմաթը նշանակվել է Ալ-Ղադի գլխավոր խմբագիր[7] և այդ պաշտոնը վարում է առ այսօր[1][8]։

Ի հավելումն տպագիր տարբերակի՝ Ալ-Ղադը լույս է ընծայվում նաև էլեկտրոնային օնլայն տարբերակով,[1] որը բավականին մեծ ժողովրդականություն է վայելում ընթերցողների շրջանում[2] 2010 թվականին MENA տարածաշրջանում ամենից հաճախ այցելվող վեբ-կայքերի մեջ այն զբաղեցրել է 10-րդ տեղը:[9]։

Ալ-Ղադ օրաթերթը լրագրերի համաշխարհային ընկերակցության կողմից կազմակերպված Asia Media Awards մրցանակաբաշխությունում մրցանակների է արժանացել երեք անվանակարգերում՝ լավագույն ձևավորում, լավագույն առաջին էջ և լավագույն էլեկտրոնային պորտալ ունենալու համար[2] 2018 թվականին Ալ-Ղադի էլեկտրոնային տարբերակը Industry Arabic-ի կողմից ճանաչվել է արաբական աշխարհում ամենաազդեցիկ լրատվամիջոցը:[10]։

Թերթի բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալ-Ղադ լրագիրը ներառում է հինգ բաժիններ.
  • Ալ-Ղադ ալ Ուրդունի (الغد الأردني) - Հորդանանի տեղական նորություններ
  • Արաբները և աշխարհը ( العرب والعالم) - ընդգրկում է տարածաշրջանային և միջազգային նորություններ
  • Ալ-Թահադդի (التحدي) - մարզական լուրեր
  • Տնտեսություն (اقتصاد) - միջազգային տնտեսական, բիզնես նորություններ
  • Հյաթունա (حياتنا) - առողջության, կենցաղի, ապրելակերպի վերաբերյալ նյութեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Rana F. Sweis, Dina Baslan (հոկտեմբերի 10, 2013)։ «Mapping Digital Media: Jordan»։ Open Society Foundations։ Վերցված է սեպտեմբերի 11, 2014 
  2. 2,0 2,1 2,2 «Al Ghad»։ Media Me։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 10, 2012-ին։ Վերցված է սեպտեմբերի 22, 2013 
  3. 3,0 3,1 The Report: Emerging Jordan 2007։ Oxford Business Group։ 2007։ էջ 190։ ISBN 978-1-902339-74-0։ Վերցված է սեպտեմբերի 11, 2014 
  4. «Board of Directors»։ Jordan Media Institute։ Վերցված է սեպտեմբերի 11, 2014 
  5. «Report on Media in Jordan for 2005»։ IFEX։ մարտի 21, 2006։ Վերցված է սեպտեմբերի 11, 2014 
  6. «Press and Cultural Freedom in Lebanon, Syria, Jordan and Palestine» (Annual report)։ SKeyes։ 2011։ Վերցված է հոկտեմբերի 10, 2014 
  7. «Maaytah to Head Al Arab Al Yawm, Ghnaimat chief editor of Al Ghad daily»։ Ammon News։ հունվարի 1, 2012։ Վերցված է սեպտեմբերի 11, 2014 
  8. «Jumana Ghunaimat»։ World Economic Forum։ Վերցված է սեպտեմբերի 11, 2014 
  9. «Forbes Releases Top 50 MENA Online Newspapers; Lebanon Fails to Make Top 10»։ Jad Aoun։ հոկտեմբերի 28, 2010։ Վերցված է սեպտեմբերի 11, 2014 
  10. «RANKED: The Most Influential Arabic Newspapers (2018 Edition) - Industry Arabic»։ Industry Arabic (en-US)։ 2018-07-11։ Վերցված է 2018-08-02