Ալ լիճ կամ Արագյոլ, Արագյոլար, Ալագյոլ[1], լիճ ՀայաստանիՍյունիքի մարզում՝ Հեղգաց սարավանդի կենտրոնական մասում, ծովի մակարդակից 2947 մ[2] բարձրության վրա, Սառնակունք գյուղից հյուսիս-արևելք, Ծար գյուղից և Ջերմաջուր առողջարանային ավանից դեպի հյուսիս։ Մակերեսը՝ 53 հա է[2] (0,53 կմ²), միջին խորությունը՝ 1,88 մ[3][4]։ Երեք կողմից եզրավորված է հրաբխային կոներով, որոնք լճի նկատմամբ ունեն 100-120 մետր հարաբերական բարձրություն։ Ձգված է հյուսիս-արևելքից հարավ-արևմուտք ուղղությամբ, մոտ 1 կմ երկարությամբ և 830 մետր լայնությամբ։ Սնվում է գլխավորապես մթնոլորտային տեղումներով, ձմռանը մինչև հատակը սառչում է։ Ջուրը մաքուր է, պարզ։ Ամռանը միջին ջերմաստիճանը 12 °C է։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 6 — 150 էջ։
↑ 2,02,1Հ.Մ. Այվազյան և այլն (2006). Հայաստանի բնաշխարհ. Երևան: «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն. էջ 139. ISBN5897000298.
↑Հայկական համառոտ հանրագիտարան, 1-ին հատոր, Երևան, 1990։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 133)։