Ալ-Սաֆիրայի գավառ
Արտաքին տեսք
Ալ-Սաֆիրայի գավառ արաբ․՝ منطقة السفيرة | |
|---|---|
| Երկիր | |
| Կարգավիճակ | Գավառ |
| Մտնում է | Հալեպի մարզ |
| Ներառում է | Սաֆիրայի, Խանասիրի, Բանանի, Ալ-Հաջիբի, Թել Առնի շրջաններ |
| Վարչկենտրոն | Սաֆիրա |
| Հիմնական լեզու | արաբերեն |
| Բնակչություն (2004) | 178 293 |
| Տարածք | 2850,56 ± 0,01 կմ² |
| Ժամային գոտի | +2 - +3 |
| 36°04′00″N 37°22′00″E / 36.066666666667°N 37.366666666667°E | |
Ալ-Սաֆիրա (արաբ․՝ منطقة السفيرة), գավառ Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի մարզում։ 2004 թվականի մարդահամարի տվյալների համաձայն գավառը ունի 178 293 բնակիչ[1]։ Վարչական կենտրոնն է Սաֆիրա քաղաքը։ Խոշոր քաղաքներն են Սաֆիրան և Խանասիրը։ Տնտեսության հիմնական ճյուղը հանդիսանում է գյուղատնտեսությունը։
Ալ-Սաֆիրայի գավառը բաժանվում է 7 շրջանների.
- Ալ-Սաֆիրայի շրջան (արաբ․՝ ناحية السفيرة), կենտրոն՝ Ալ-Սաֆիրա, բնակչություն՝ 132 658[1],
- Խանասիրի շրջան (արաբ․՝ ناحية خناصر), կենտրոն՝ Խանասիր, բնակչություն՝ 17 618[1],
- Բանանի շրջան (արաբ․՝ ناحية بنان), կենտրոն՝ Բանան, բնակչություն՝ 17 193[1],
- Ալ-Հաջիբի շրջան (արաբ․՝ ناحية الحاجب), կենտրոն՝ Ալ-Հաջիբ, բնակչություն՝ 10 408[1],
- Թել Առնի շրջան (արաբ․՝ ناحية تلعرن), կենտրոն՝ Թել Առն, (մինչև 2009 թ.-ը ընդգրկված չի եղել գավառի կազմում)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||