Ալ-Ռամթա
Քաղաք | ||
---|---|---|
Ալ-Ռամթա | ||
مدينة الرمثا | ||
![]() Ալ-Ռամթայի քաղաքապետարանի շենքը | ||
Կոորդինատներ: 32°33′33″ հս․ լ. 36°0′25″ ավ. ե. / 32.55917° հս․. լ. 36.00694° ավ. ե. | ||
Երկիր | ![]() | |
Մուհաֆազա | Իրբիդի մարզ | |
Հիմնադրված է | 1927 թ. | |
Մակերես | 40 կմ² | |
ԲԾՄ | 502 մ | |
Խոսվող լեզուներ | Արաբերեն | |
Բնակչություն | 71 433 մարդ (2004) | |
Ազգային կազմ | Արաբներ | |
Կրոնական կազմ | Իսլամ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Պաշտոնական կայք | ramthacity.gov.jo | |
| ||
Ալ-Ռամթա կամ պարզապես Ռամթա (արաբ․՝ الرمثا), քաղաք Հորդանանի թագավորության հյուսիսում՝ Իրբիդի մուհաֆազայում:
Հռոմեական գերիշխանության տարիներին արաբական այս քաղաքը հայտնի էր Ռամաթա անվանումով:
Բովանդակություն
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-Ռամթան գտնվում է Հորդանանի հյուսիսում: Այն նաև գտնվում է Իրբիդի մարզի հյուսիսարևելյան հատվածում՝ Սիրիայի Արաբական Հանրապետության սահմանի մոտ:
Ալ-Ռամթան գտնվում է Հորդանանի մայրաքաղաք Ամմանից 60 կմ հյուսիս: Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 502 մետր[1]:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2004 թվականի մարդահամարի տվյալների՝ Ալ-Ռամթա քաղաքի բնակչությունը կազմում է 71,433 մարդ[2]: Հիմնական բնակիչները արաբներն են, որոնք խոսում են հորդանանյան արաբերենով և դավանում իսլամ:
Ստորև ներկայացված է Ալ-Ռամթա քաղաքի բնակչության դինամիկ փոփոխությունը՝
1994 | 2004 | 2013 |
---|---|---|
50 022 | 71 433 | 110 326 |
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալ-Ռամթա քաղաքում գործում են բազմաթիվ միջնակարգ դպրոցներ: Քաղաքում գործում է Ալ-Ռամթայի գիտության և տեխնոլոգիաների պետական համալսարանը:
Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ալ-Ռամթա, Հորդանանի թագավորություն» (անգլերեն)։ Աշխարհագրական տեղեկատու։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-05-ին։ Վերցված է 2013-01-22
- ↑ «Ալ-Ռամթա» (անգլերեն)։ աշխարհի աշխարհագրական տեղեկատու։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-05-ին։ Վերցված է 2013-01-22
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալ-Ռամթա կատեգորիայում։ |