Ալ-Մանսուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ալ-Մանսուրա
արաբ․՝ المنصورة‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԱլ-Ռակկայի մարզ
ՄինտակաԱլ-Սաուրայի գավառ
ՆահիյաԱլ-Մանսուրայի շրջան
ԲԾՄ252 մ
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուԱրաբերեն
Բնակչություն50.000 մարդ (մոտավոր)
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Ալ-Մանսուրա (Սիրիա)##
Ալ-Մանսուրա (Սիրիա)

Ալ-Մանսուրա (արաբ․՝ المنصورة‎‎), քաղաքատիպ ավան Սիրիայի Արաբական Հանրապետության Ալ-Ռակկայի մարզում, Ալ-Սաուրայի գավառում։ Հանդիսանում է համանուն շրջանի վարչական կենտրոնը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է երկրը կենտրոնականմասում, Եփրատ գետի աջ ափին Ալ-Ռակկա քաղաքից 30 կմ դեպի արևմուտք։ Մոտակա բնակավայրեր են արևմուտքում՝ Իբադ և Ալ-Սաֆսա, հյուսիսում՝ Ալ-Համամ և Ալ-Ֆաիյդ, արևելքում՝ Հաուրա և Դահլ հարավում՝ Հունայդի և Աբու Ջադդի։ Տեղակայված է ծովի մակարդակից 252 մետր բարձրության վրա[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ պաշտոնական տվյալներով քաղաքի բնակչությունն կազմում է 50.000 մարդ, համանուն շրջաննի բնակչությունը՝ իր 48 բնակավայրերով, կազմում է 58,727 մարդ[2]։ Բնակչության մեծամասնություն զբաղվում է գյուղատնտեսության հատկապես բամաբակի, ձավարեղենի և պտղատու ծառերի աճեցմաբ։ Քաղաքն հարուստ է պատմամշակութային վայրերով հնագիտական տարածքներով։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն է (Aleppo International Airport), որը գտնվում է Հալեպ քաղաքում։ Քաղաքը գտնվում է Հալեպ Ալ-Ռակկա ավտոմայրուղու մոտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆիզիկաաշխարահգրական տվյալներ
  2. Սիրիայի մարդահամար, 2004