Ալ-Աբդալի
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | շրջան | ||
Մտնում է | Ամմանի մարզ | ||
Հիմնական լեզու | արաբերեն | ||
Բնակչություն | 150․000 | ||
Տարածք | 15 | ||
![]() | |||
![]() | |||
Ժամային գոտի | +3 | ||
Հեռախոսային կոդ | +(962)6 | ||
Ալ-Աբդալի (արաբ․՝ العبدلي), շրջան Հորդանանի Թագավորությունում։ Համարվում է Ամմանի մարզի 27 շրջաններից 9-րդը։ Շրջանը հիմնադրել է Հորդանանի թագավոր Աբդալլահ I-ը 1940-ական թվականներին։
Ալ-Աբդալիի շրջանը զբաղեցնում է 15 քառակուսի կիլոմետր տարածք և գտնվում է Հորդանանի Թագավորության Ամմանի մարզի կենտրոնական հատվածում՝ հենց սրտում[1]։
Ըստ Հորդանանի կենտրոնական բնոյուրոյի նախահաշվարկի, Ալ-Աբդալի շրջանի բնակչությունը կազմում է մոտ 150.000 մարդ։ Տարածքի հիմնական մասը բնակեցված է։ Շրջանի կենտրոնական հատվածում գտնվում են կառավարական շենքեր և բիզնես կենտրոններ[2]։
Տարածքում կառուցված են երկաթուղային կայարաններ, որի շնորհիվ էլ Ալ-Աբդալին հաճախ անվանում են նաև քաղաք։
Նշանավոր կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալ-Աբդալիի շրջանում են տեղակայված Հորդանանի Թագավորության համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք ընկերություններ, բանկեր, հիվանդություններ, դպրոցներ, ինչպես նաև Հորդանանի կառավարության շենքը։
Նշանավոր կառույցներն են Ալ-Իսկանի բանակային շենքը, Հորդանանի պետական հիվանդանոցը, թագավոր Աբդուլլահ I-ի մզկիթը, Հորդանանի պառլամենտի շենքը, արդարադատության նախարարության շենքը և բազմաթիվ այլ կառույցներ և դեսպանատներ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալ-Աբդալիի շրջանը գտնվում է Հորդանանի Թագավորության կենտրոնական հատվածում՝ Ամմանի մարզում։ Վարչականորեն բաժանված է 4 թաղամասերի, որոնք կառավարվում են տեղային ինքնակառավարման մարմինների կողմից.
- Ջաբալ ալ-Հուսեին (արաբ․՝ جبل الحسين)
- Ջաբալ ալ-Լեյբդեհ (արաբ․՝ جبل اللويبدة)
- Շմեյսանի կենտրոնական թաղամաս (արաբ․՝ الشميساني)
- Ալ-Մադինեհ էլ-Ռիյադիյահ (արաբ․՝ آل القانون)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հորդանանի վարչական բաժանում, շրջաններ Արխիվացված 2019-08-12 Wayback Machine Ալ-Աբդալի – ընդհանուր աշխարհագրական ակնարկ
- ↑ Ալ-Աբդալի` Ամմանի մարզի շրջաններ Արխիվացված 2019-08-12 Wayback Machine – Հորդանանի կառավարության շենքը Ամմանում