Ալֆրետոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Ալֆրետոն
Derbyshire UK parish map highlighting Alfreton.svg
Կոորդինատներ: 53°6′0.00″ հս․ լ. 1°22′59.99″ ամ. ե. / 53.1000000° հս․. լ. 1.3833306° ավ. ե. / 53.1000000; 1.3833306
ԵրկիրՄեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
ՄարզԱրևմտյան Միդլենդ
ՇրջանԷմբերի հովիտ
Պաշտոնական լեզուանգլերեն
Բնակչություն22302 մարդ (2011)
Ազգային կազմանգլիացիներ
Կրոնական կազմքրիստոնյաներ
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ01773
Փոստային ինդեքսDE
Փոստային ինդեքսներDE55
##Ալֆրետոն (Միացյալ Թագավորություն)
Red pog.png

Ալֆրետոն, Անգլիայի Դերբշայր հատվածի Էմբեր հովտին հարակից եկեղեցական քաղաք է։ Սկզբնապես նորմանական կալվածք է եղել, ապա դարձել քաղաք։ Ալֆրետոն եկեղեցական քաղաքի բնակչությունը 2011 թվականին 7971 էր[1]։ Այրոնվայլի, Ռիդինգսի, Սոմերքոթսի և Սվոնվիքի կալվածքները սկզբանպես համարվել են եկեղեցական քաղաքի պատմական մի մասը, և բնակչությունը ներառյալ սրանք 2001 թվականին 24․476 էր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասում են, թե Ալֆրետոնը հիմնադրել է Ալֆրեդ արքան[2], և քաղաքը կրում է հենց նրա անունը։ Քաղաքի անունը տարբեր ժամանակամիջոցներում ունեցել է տարբեր ձևեր, օրինակ Էլսթրեթուն, բայց ամենավաղ անունը հիշատակվել է Բորթոն տաճարի հիմնադիր՝ Վուլֆրիք Սփոթի կտակում մ․թ․ 1004 թվականին։ Նրա հիշատակումների մեջ նշված էր Ալֆրեդինգթուն անվամբ, որն ասում են կապված է Ալֆրեդի անվան հետ։ Քազաքի սկզբնական հիմքը այժմյան Կինգ փողոցի բլրի բարձրունքի վրա էր։ Բլրի գագաթին մինչև 1914 թվականը կար նաև կոնֆերանսների դահլիճ ( «Մութ Հոլլ» )։ Տարիների ընթացքում շրջակայքում կառուցվում են տարբեր իջևանատներ, որոնք կանգուն են մինչ օրս։ Արևմուտքում եկեղեցական տունն էր, իսկ մոտակայքում սուրբ Մարտին եկեղեցին, որի որոշակի մասեր թվագրվում են մինչև 1200 թվական։ Ալֆրետոն եկեղեցական քաղաքը տարածվում էր երկրի հարավ արևելքով՝ ներառելով Սոմերքոթսի, Սվոնվիքի, Ռիդինգսի, Այրոնվայլի շրջանները։ Քաղաքի առաջին լորդը Ըրլ Ռոջեր դե Բուսիլն էր, որին հաջորդեց Բարոն Ռալֆ Ինգրամը։ Այս պաշտոնը դարերի ընթացքում շատերին է վաճառվել կամ նվիրվել, մինչև Վիլիամ Փալմեր-Մորեվուդը՝ Ալֆրենտոնի վերջին լորդը, որը մահացել է 1957 թվականին։ Միջնադարյան ժամանակաշրջանում տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն էր։ Սակայն այստեղ զարգացած է նաև երկաթագործությունը։ Կան ածուխի հանքեր։ Քաղաքի որոշակի շրջաններում ածուխն այնքան է մոտ երկրի մակերևույթին, որ հաճախ նույնիսկ դուրս է ելնում։ «Ալֆրենտոն սրահը » գլխավոր եկեղեցական տան նոր տարբերակն է։ Կառուցվել է 1750 թվականին։ Հիմա այն կոնֆերանս կենտրոն է և ռեստորան։ Կինգ փողոցի գագաթին գտնվող Ջորջ պանդոկը թվագրվում է 18-րդ դար և սկզբնապես օգտագործվել է որպես պետական հանդիպումների վայր։ Քաղաքի հարավային սահմանի արևմտյան հատվածում կա մի երկաթյա տանիքով շինություն, որը հայտնի է որպես «Բանտարկյալների տուն»։ Այն կառուցվել է 1820-ականներին, որպես քաղաքացիական բանտ։ Այնտեղ նաև մի քանի եկեղեցիներ կան, որոնցից ամենահինը սուրբ Մարտինն է՝ քաղաքի արևմտյան հատվածում։

Արդյունաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերության գլխավոր ճյուղն այստեղ համարվում էր ածխարդյունաբերությունը, բայց երբ 1960-ականներին ածուխի հանքերը փակվեցին գլխավոր ճյուղը դարձավ թեթև արդյունաբերությունը։ Աշխատատեղերի մեծ մասը առողջապահության, կրթության և ժամանցային ոլորտներում են։ Զգալի, սակայն աստիճանաբար նվազող են գյուղատնտեսական տարածքները։ Ալֆրենտոնը մի մեծ քաղաք է, որը ղեկավարվում է Տեսկոյի մի լայն ճյուղի կողմից։ Այստեղ կան բազմաթիվ բանկեր, հասարակական շինություններ, կալվածքներ և այլն։ Կա նաև ներքին շուկա, գրադարան, երկու փոստատուն, աշխատանքի տեղավորման կենտրոն, մի քանի պանդոկներ և սրճարաններ։ Քաղաքի արևմտյան կողմում առողջապահական և ժամանցային կենտրոններ, լողավազան և այգի կա։ Ինչպես նաև այստեղ է գտնվում Thorntons շոկոլադային գործարանը։

Քաղաքական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրետոնը Էմբեր հովտի ընտրատարծքի մի մասն է կազմում։ Այստեղ պատգավամորը Նայջել Միլլսն է, որը հարում է պահպանողական կուսակցությանը։

Կրթական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական միջնակարգ դպրոցը Գրենջ սթրիթ փողոցում գտնվող Ալֆրետոնի Արվեստի Գրենջ[3] վարժարանն է։ Այստեղ կարող են սովորել 11-18 տարեկան երեխաները։ Կան նաև 2 նախակրթական օջախներ՝ նախատեսված 4-6 տարեկան երեխաների համար։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղական ֆուտբոլային ակումբը Ալֆրետոն Թաունն է, որն այժմ խաղում է ազգային կազմի հյուսիսային շրջանում։ Քաղաքն ունի ակտիվ հեծանվային ակումբ, որն այժմ կազմակերպում է Աուդաքսի բոլոր իրադարձությունները։ Նրանք շաբաթ և երեքշաբթի օրերին ՝առավոտյան ժամը իննին հավաքվում են Ռոջերս Լեյնում[4]: Ալֆրետոնում հաճախ են կազմակերպվում ըմբշամարտի մրցումներ։ Այստեղ կան նաև բիլիարդի և գոլֆի ակումբներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Play-Cricket the ECB Cricket Network
  2. Bateman, C., 1812, A Descriptive & Historical Account of Alfreton
  3. Alfreton Grange Arts College, Retrieved September 2009
  4. Play-Cricket the ECB Cricket Network

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]