Ալֆրեդ Տեր-Մկրտչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Տեր-Մկրտչյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 19, 1971(1971-03-19) (53 տարեկան)
Ծննդավայր՝Թեհրան, Իրան[1]
164 սանտիմետր
Քաշ՝54 կիլոգրամ[2]

Ալֆրեդ Տեր-Մկրտչյան (մարտի 19, 1971(1971-03-19), Թեհրան, Իրան[1]), հունահռոմեական ոճի նախկին ըմբշամարտիկ, որը հանդես է եկել ԽՍՀՄ ու Գերմանիայի դրոշների ներքո, ինչպես նաև Միացյալ թիմի կազմում[3]։ Դարձել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և Եվրոպայի առաջնության հաղթող Միացյալ թիմի կազմում և աշխարհի չեմպիոն Գերմանիայի դրոշի ներքո հանդես գալիս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը ծնվել է 1971 թվականի մարտի 19-ին Երևանում։ 1985 թվականին Մոկվայում սկսել է զբաղվել հունահռոմեական ըմբշամարտով և տարվել այդ մարզաձևով։ 1990 թվականին հաղթել է Եվրոպայի պատանեկան առաջնությունում, ինչից հետո սկսել է հանդես գալ մեծահասակների մակարդակում։ Շուտով ընդգրկվել է Խորհրդային Միության հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմում։ ԽՍՀՄ անկումից հետո նվաճել է ոսկե մեդալ 1992 թվականի Եվրոպայի առաջնությունում և Միացյալ թիմի կազմում մասնակցել Բարսելոնայում անցկացվող Օլիմպիական խաղերին։ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը հասել է եզրափակիչ, որտեղ նրա հակառակորդը եղել է գործող չեմպիոն օլիմպիական չեմպիոն Յոն Ռյոնինգենը։ Մարտի մեծ մասում առաջատարը եղել է Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը 1-0 հաշվով, սակայն վերջին յոթ վայրկյանում Ռյոնինգենը հավաքել է երկու միավոր և պարտության մատնել Ալֆրեդ Տեր-Մկրտչյանին։ Վերջինս արժանացել է արծաթե մեդալի։ Նույն թվականին Ալֆրեդ Տեր-Մկրտչյանն ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Հետագայում նա ծնողների հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։

Որոնելով ավելի լավ թիմ՝ նա Խորհրդային Միության հավաքականի նախկին անդամ Արավաթ Սաբեևի առաջարկով մեկնել է Գերմանիա։ Սաբեևը նրա համար երաշխավորել է Գերմանիայի դաշնային կառավարությունում, և 1993 թվականին Ալֆրեդ Տեր-Մկրտչյանն ստացել է Գերմանիայի քաղաքացիություն ըմբշամարտի գերմանական Schifferstadt ակումբի նախագահ Լիցենբուրգեր Ռոբերտի օգնությամբ, որը կապեր ուներ պետական տարբեր պաշտոնյաների հետ։ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը Գերմանիայի քաղաքացի է դարձել 1993 թվականի նոյեմբերին։ Գերմանիայում նա հանդես է եկել նախ Schifferstadt ակումբում, ապա տեղափոխվել Köllerbach։

Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը շարունակել է իր հաջող կարիերան Գերմանիայում։ Նա նվաճել է ոսկե մեդալ 1994 թվականի աշխարհի առաջնությունում, որ անցկացվել է Տամպերեում։ Նա դարձել է Գերմանիայի առաջին ներկայացուցիչը, որ դարձել է ըմբշամարտի աշխարհի չեմպիոն թեթևագույն քաշային կարգում (52 կգ)։

Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը մասնակցել է 1996 թվականին Ատլանտայում անցկացված Օլիմպիական խաղերին, սակայն մեդալ չի նվաճել։ Տեր-Մկրտչյանը պարտվել է առաջին փուլում, սակայն երկրորդում առաջ է եղել Ռյոնինգենից 9-0 հաշվով։ Արդյունքում Ալֆրեդ Տեր-Մկրտչյանն զբաղեցրել է իններորդ հորիզոնականը։

Օլիմպիական խաղերին երրորդ անգամ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը մասնակցել է 2000 թվականին Սիդնեյում։ Նա հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է ապագա օլիմպիական չեմպիոնին՝ Հարավային Կորեան ներկայացնող Սիմ Գվոն Հոյին։ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը եղել է առաջատար առաջին փուլուլմ 3-2 հաշվով, սակայն վերջում պարտվել է 4-6 հաշվով։ Արդյունքում նա զբաղեցրել է հինգերորդ տեղը։

2001 թվականի սկզբին տարած ծնկի վիրահատության պատճառով Ալֆրեդ Տեր-Մկրտչյանի մարզական ձգտումները սահմանափակվել են։ Հետագայում նա հաճախ է խնդիրներ ունեցել վնասվածքի պատճառով։ Չկարողանալով մասնակցել 2004 թվականի Ամառային օլիմպիական խաղերին՝ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը որոշել է ավարտել մարզական կարիերան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.munzinger.de/search/portrait/Alfred+Ter+Mkrtchyan/1/4416.html
  2. Olympedia — 2006.
  3. «Ter-Mkrtchyan, Alfred (GER)». www.iat.uni-leipzig.de. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]