Ալֆրեդ Բորման
Ալֆրեդ Բորման Alfred Bohrmann | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1904 Գերմանիա |
Մահացել է | հունվարի 4, 2000 (95 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Հայդելբերգի համալսարան |
Ալմա մատեր | Հայդելբերգի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Ալֆրեդ Բորման (գերմ.՝ Alfred Bohrmann, փետրվարի 28, 1904, Գերմանիա - հունվարի 4, 2000), գերմանացի աստղագետ, աշխատել է Հայդելբերգ-Կյոնիգշտուլի լանդային աստղադիտարանում։
Իր դոկտորական աշխատությունը պաշտպանել է 1927 թվականին Հայդելբերգ-Կյոնիգշտուլի աստղադիտարանում[1]։
Նրա ժամանակներում Հայդելբերգի աստղադիտարանը հանդիսանում էր աստերոիդների հայտնաբերման խոշորագույն կենտրոն, այնտեղ աշխատում էին Մաքս Վոլֆը, Կառլ Ռեյնմուտը և այլք։
Բորմանը աշխատել է աստղադիտարանում 1924-1958 թվականներին։ Թողել է աշխատանքը վերադասի հետ վեճի պատճառով։ (1635) Բորման աստերոիդը անվանվել է նրա պատվին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Obituary (գերմ.)
|