Ալֆրեդո Վարելա
Ալֆրեդո Վարելա իսպ.՝ Alfredo Varela | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1914 |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Մահացել է | փետրվարի 25, 1984[1] (69 տարեկան) |
Մահվան վայր | Մար-դել-Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Մասնագիտություն | գրող և լրագրող |
Կուսակցություն | Արգենտինայի կոմունիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ |
Վարելա Ալֆրեդո (Varela, սեպտեմբերի 24, 1914, Բուենոս Այրես, Արգենտինա - փետրվարի 25, 1984[1], Մար-դել-Պլատա, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի գրող և հասարակական գործիչ։
Կյանք և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1914 թվականի սեպտեմբերի 24-ին Բուենոս Այրեսում։ Արգենտինայի կոմկուսի անդամ 1934 թվականից, ԱԿԿ-ի կենտկոմի անդամ 1963 թվականից։ Խաղաղության կողմնակիցների շարժման նախաձեռնողներից, Խաղաղության համաշխարհային խորհրդի (ԽՀԽ) անդամ (կազմակերպման օրից), 1956 թվականից՝ ԽՀԽ բյուրոյի անդամ, 1969 թվականից՝ ԽՀԽ քարտուղար։ Արգենտինայի խաղաղության խորհրդի փոխպրեզիդենտ։ Բազմիցս բանտարկվել է։ Մահացել է 1984 թվականի փետրվարի 26-ին՝ Արգենտինայում։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարելայի «Սև գետ» (1943 թվական) վեպը նվիրված է բատրակների կյանքին ու հեղափոխական պայքարին։ 1948 թվականին գրել է «Արգենտինացի ժուռնալիստը Սովետական Միությունում» գիրքը։ «Գուեմեսը և գաուչոների պատերազմը» (1944 թվական), «Խորխե Կալվո, հերոսական երիտասարդություն» (1952 թվական) վավերագրական վիպակների հեղինակ է։ Նրա բազմակողմանի հրապարակախոսությունը նվիրված է խաղաղության, սոցիալիզմի, առաջադեմ մշակույթի համար մղվող պայքարին։ «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար» ստացել է Լենինյան մրցանակ (1972 թվական)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Սեպտեմբերի 24 ծնունդներ
- 1914 ծնունդներ
- Բուենոս Այրես քաղաքում ծնվածներ
- Փետրվարի 25 մահեր
- 1984 մահեր
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Արգենտինացի գրողներ
- Հասարակական գործիչներ
- Արգենտինացի լրագրողներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի Խաղաղության ոսկե մեդալի դափնեկիրներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին