Ալֆրեդո Յաբրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդո Յաբրան
իսպ.՝ Alfredo Yabrán
Ծնվել էնոյեմբերի 1, 1944(1944-11-01)
ԾննդավայրLarroque, Entre Ríos, Էնտրե Ռիոս, Արգենտինա
Մահացել էմայիսի 20, 1998(1998-05-20) (53 տարեկան)
Մահվան վայրAldea San Antonio, Gualeguaychú Department, Էնտրե Ռիոս, Արգենտինա
Քաղաքացիություն Արգենտինա
Մասնագիտությունգործարար

Ալֆրեդո Յաբրան (իսպ.՝ Alfredo Yabrán, նոյեմբերի 1, 1944(1944-11-01), Larroque, Entre Ríos, Էնտրե Ռիոս, Արգենտինա - մայիսի 20, 1998(1998-05-20), Aldea San Antonio, Gualeguaychú Department, Էնտրե Ռիոս, Արգենտինա), արգենտինացի հայտնի ձեռնարկատեր, արդյունաբերող, միլիարդատեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յաբրանը սերում է արաբ գաղթականների ընտանիքից[1]։ Երիտասարդ տարիներին աշխատել է որպես հացթուխի օգնական, փողոցներում պաղպաղակ, գրենական պիտույքներ և հին համակարգիչներ է վաճառել[2]։ 1976 թվականին, երբ երկրում իշխանությունը վերցրեց ռազմական խունտան, նա աշխատանքի ընդունվեց մասնավոր անվտանգության ընկերությունում[3]։ 1980-ականների վերջին Յաբրանը ուներ մի քանի առաջատար մասնավոր անվտանգության գործակալություններ, հողատարածքներ, հյուրանոցային ցանցեր և պետական բլանշետներով ընկերություն, որը նույնիսկ դատարկ անձնագրեր էր տպում[1]։ 90-ականների կեսերին նրա կարողությունը գնահատվում էր երեք միլիարդ դոլար։ 1994 թվականին էկոնոմիկայի նախարար Դոմինգո Կավալոն, ելույթ ունենալով խորհրդարանում, Յաբրանին անվանեց մաֆիայի ղեկավար։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին դատավորը ձերբակալության օրդեր է տվել մի գործարարի՝ լուսանկարիչ Խոսե Լուիս Կաբեզասի սպանության մեղադրանքով։ 1998 թվականի մայիսի 20-ին 53-ամյա Յաբրանը ռուսական արտադրության Սան Իգնասիո Բայկալ որսորդական հրացանով զուգարանում կրակել է ինքն իր վրա[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Página/12 :: Economía :: Exxel Group vendió Argencard, la última joya de su antiguo imperio». www.pagina12.com.ar (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
  2. «Неснимаемый миллиардер». www.kommersant.ru (ռուսերեն). 1998 թ․ հունիսի 9. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
  3. «Время новостей: N°117, 04 июля 2002». www.vremya.ru. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.
  4. «Afirman que Menem recibió una mansión de Yabrán - Diario Los Andes». web.archive.org. 2012 թ․ մայիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]