Ալֆրեդո Բիոնդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդո Բիոնդա
իտալերեն՝ Alfredo Biondi
Alfredo Biondi.jpg
 
Կուսակցություն՝ Իտալիայի լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ Պիզայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր հունիսի 29, 1928(1928-06-29)[1]
Ծննդավայր Պիզա, Տոսկանա, Իտալիա
Վախճանի օր հունիսի 24, 2020(2020-06-24)[2][1] (91 տարեկան)
Վախճանի վայր Ջենովա, Իտալիա
Քաղաքացիություն Flag of Italy.svg Իտալիա
Ի ծնե անուն իտալերեն՝ Alfredo Biondi
 
Պարգևներ
Ասպետական մեծ խաչի շքանշան. «Իտալիայի Հանրապետության համար ունեցած վաստակի համար»

Ալֆրեդո Բիոնդա (իտալերեն՝ Alfredo Biondi, հունիսի 29, 1928(1928-06-29)[1], Պիզա, Տոսկանա, Իտալիա - հունիսի 24, 2020(2020-06-24)[2][1], Ջենովա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ և փաստաբան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդո Բիոնդան ծնվել է 1928 թվականի հունիսի 29-ին Պիզայում։ 1985-1986 թվականներին եղել է Իտալիայի լիբերարների կուսակցության քարտուղարը, իսկ հետագայում զբաղեցնում է այդ կուսակցության նախագահի պաշտոնը։ 1968 թվականի հունիսից մինչև 1972 թվականի մայիսը համալրում է Իտալիայի պատգամավորական խորհրդի շարքերը։ Այդ պաշտոնում վերընտրվում է 1983 թվականի հունիսից մինչև 2006 թվականի ապրիլը։ 2006 թվականի ապրիլին դառնում է Իտալիայի վարչապետ։

1994 թվականին Իտալական լիբերարների կուսակցության վերջին նախագահի՝ Ռաֆայել Կոստայի, հետ հիմնադրում է «Կենտրոնի համագործակցությունը», որը նոր ձևավորվող «Առա՛ջ, Իտալիա՛» կուսակցության փոքր խմբակցություն էր։ 1994 թվականին դառնում է Սիլվիո Բերլուսկոնիի նորաստեղծ կառավարության արդարադատության նախարարը (80-ական թվականներին նա նաև աշխատել է որպես բնության նախարար)։

Բիոնդին 2004 թվականի սկզբից դառնում է «Առա՛ջ, Իտալիա՛» կուսակցության նախագահը։

Վերջերս դատարանում հանդես է եկել որպես «Ջենովա» ֆուտբոլային ակումբի փաստաբան։ Նա մանկուց եղել է այդ ակումբի սիրահարը։

2014 թվականի փետրվարին նա, նախկին նախարար Ռենատո Ալտիսիմոի, նախկին նախարար Կառլո Սկոնյամիլոյի և ուրիշների հետ միասին նա դարձավ «Լիբերարներ» (I liberali) կուսակցության համահիմնադիրների մեկը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]