Ալֆոնս դը Շատոբրիան
Ալֆոնս դը Շատոբրիան ֆրանսերեն՝ Alphonse de Châteaubriant | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 25, 1877[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ռեն |
| Վախճանվել է | մայիսի 2, 1951[1][2][3][…] (74 տարեկան) |
| Վախճանի վայր | Կիցբյուել, Տիրոլ, Ավստրիա |
| Գրական անուն | Alfred Wolf |
| Մասնագիտություն | գրող և collaborator with Nazi Germany |
| Լեզու | ֆրանսերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ժորժ Կլեմեսոյի լիցեյ և Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր |
| Ուշագրավ աշխատանքներ | Monsieur des Lourdines? և La Brière? |
| Անդամակցություն | Groupe Collaboration? |
| Պարգևներ | |
| Զավակներ | Yves Le Scal? |
| Ազգականներ | Ferdinand du Puigaudeau? |
Ալֆոնս Վան Բրեդենբեկ դը Շատոբրիան (fr Alphonse Van Bredenbeck de Châteaubriant. մարտի 25, 1877[1][2][3][…], Ռեն - մայիսի 2, 1951[1][2][3][…], Կիցբյուել, Տիրոլ, Ավստրիա), ֆրանսիացի գրող: 1911 թվականին արժանացել է Գոնկուրյան մրցանակի իր Monsieur de Lourdines վեպի համար, 1923 թվականին էլ՝ Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակին (Grand prix du roman de l'Académie française)՝ La Brière-ի համար։
1935 թվականին Գերմանիա կատարած այցից հետո դարձել է նացիզմի եռանդուն ջատագովը[5]: Գտնում էր, որ նացիզմի միջոցով հնարավոր է երկրում վերականգնել ազնվականական ոգին[6]: 1938 թվականի օգոստոսին հանդիպել է Ադոլֆ Հիտլերին: Վերջինս գովել է նրան՝ ասելով, որ ֆրանսիացի գրողն իր գաղափարներն ավելի լավ է ըմբռնել, քան ընտրությունների ժամանակ իրեն ձայն տված գերմանացիների 99 տոկոսը: Ալֆոնս դը Շատոբրիանը ֆյուրերին համարել է մի նոր մեսիա[7]:
Բրետոնյան այլ ազգայնականների հետ միասին պաշտպանել է ֆաշիստական և հակասեմական գաղափարները՝ հակառակվելով ֆրանսիական պետությանը։ 1940 թվականին հիմնել է նացիստամետ La Gerbe (Փունջ) շաբաթաթերթը, զբաղեցրել գերմանական ֆաշիստների հետ համագործակցող կոլաբորացիոնիստական խմբի՝ Groupe Collaboration- ի նախագահի պաշտոնը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Ֆրանսիական կամավորների լեգեոն ընդդեմ բոլշևիզմի / Légion des Volontaires Français contre le Bolchévisme կազմակերպության կենտրոնական կոմիտեի անդամ, կազմակերպություն, որը հիմնադրվել էր 1941 թվականին Ֆեռնան դը Բրինոնի և Ժակ Դորիոյի կողմից՝ ԽՍՀՄ-ում գերմանացիների հետ ուս ուսի տված կռվելու համար կամավորներ հավաքագրելու նպատակով: 1945 թվականին՝ գերմանական ֆաշիզմի դեմ նվաճված հաղթանակից հետո հեռակա կարգով դատապարտվել է մահապատժի (ֆաշիստների հետ համագործակցելու համար), փախել է Ավստրիա, ապաստան գտել Կիցբյուելի վանքում, որտեղ էլ դոկտոր Ալֆրեդ Վոլֆ մականունով ապրել է մինչև իր մահը:
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1908՝ Le Baron de Puydreau (վեպ)
- 1909: Monsieur de Buysse (վեպ)
- 1911. Monsieur des Lourdines (վեպ - Prix Goncourt )
- 1923: La Brière (վեպ, արժանացել է Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակին՝ Grand prix du roman de l'Académie française )
- 1927՝ La Meute
- 1928՝ Locronan
- 1933. La Réponse du Seigneur
- 1937. La Gerbe des force
- 1937. Le bouquet fané
- 1938. Les pas ont chanté
- 1953: ... Des Saisons et des Jours... Journal de l'auteur, 1911-1924 թթ
- 2004. Fragments d'une confession – La sainteté
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ Grand Prix du Roman (ֆր.)
- ↑ Saintin, Alexandre (2017). «Des intellectuels français à la rencontre du Duce et du Führer». Vingtième Siècle. Revue d'histoire. 1 (133): 83–97. doi:10.3917/ving.133.0083 – via Cairn.info.
- ↑ Jonathan Ruiz de Chastenet, «Romanesque et chevaleresque mêlés: l’itinéraire aristocratique d’Alphonse de Châteaubriant „ dans “ Plus noble que le Roi» Représentations littéraires de la noblesse, Angers, Presses de l’Université d’Angers, 2011, p. 121—131
- ↑ Поль Леви писал о де Шатобриане: «Человеку, например A. де Шатобриану, который хотел иметь славу великого знатока германских дел, удалось наделать своим „Пучком“ настоящее скопление ложных толкований и разнообразных ошибок (например, на страницах 57, 80, 99, 211, 227 в „Пучке сил“)». — Опубликовано в La langue allemande en France, tome II, p. 229—230
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Works by or about Alphonse de Châteaubriant at the Internet Archive
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնս դը Շատոբրիան» հոդվածին։ |
| ||||||||||||