Jump to content

Ալֆոնսո IX Լեոնացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆոնսո IX Լեոնացի
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր օգոստոսի 15, 1171
Ծննդավայր Սամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Վախճանի օր սեպտեմբերի 24, 1230 (59 տարեկան) կամ սեպտեմբերի 23, 1230(1230-09-23)[1] (59 տարեկան)
Վախճանի վայր Սարիա, Լուգո, Գալիսիա, Իսպանիա
Թաղված Royal Pantheon of Santiago de Compostela
Դինաստիա House of Burgundy - Castile and León?
Քաղաքացիություն  Լեոնի թագավորություն և  Գալիսիայի թագավորություն
Հայր Ferdinand II of León?
Մայր Urraca of Portugal?
Ամուսին մոտ Բերենգարիա կաստիլացի և Theresa of Portugal?
Զավակներ Berengaria of León?, Ֆերդինանդ III (Կաստիլիայի թագավոր), Alfonso of Molina?, Sancha, heiress of León?, Dulce of León?, Urraca Alfonso de León?, Ferdinand of León?, Pedro Alfonso de León?, Rodrigo Alfonso de León?[2], Martín Alfonso of Leon?, Aldonza Alfonso de León?, Maria Alfonso de Leon?[2], Leonor de León?[3], Constanza de León?[3], Fernando Alfonso de León?, Teresa Alfonso de León?, Sancha Alfonso of León? և Urraca Alfonso de León?

Ալֆոնսո IX Լեոնացի (օգոստոսի 15, 1171, Սամորա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - սեպտեմբերի 24, 1230 կամ սեպտեմբերի 23, 1230(1230-09-23)[1], Սարիա, Լուգո, Գալիսիա, Իսպանիա), Լեոնի և Գալիսիայի թագավորը Բուրգունդյան արքայատոհմից, կառավարել է 1188-1230 թվականներին։ Ֆերդինանդ II-ի և Ուռակա Պորտուգալացու որդին է։ Գահ է բարձրացել հոր մահից հետո և կառավարել մինչև մահ։ Ըստ Իբն Խալդունի՝ նա ունեցել է Baboso (Թացմորուքավոր) մականունը, որը կրում էր այն պատճառով, քանի զայրանալիս բերանից փրփուր էր դուրս գալիս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալֆոնսո IX-ի հուշարձանը Բայոնում

Ալֆոնսոն ծնվել է Սամորայում և եղել է Ֆերդինանդ II-ի և Ուռակա Պորտուգալացու միակ որդին։ Դառնալով Լեոնի կառավարիչը՝ ակտիվ մասնակցություն է ունեցել Ռեկոնկիստային՝ արաբներից նվաճելով գրեթե ամբողջ Էստրեմադուրան։

Կառավարման ժամանակ մեկ այլ առավել կարևոր իրադարձություն էր 1188 թվականի Լեոնում գումարված Կորտեսը՝ առաջին եվրոպական խորհրդարանը՝ համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-յի «Աշխարհի հիշողություն» ծրագրի[4]։ Այս քայլին գնալուն թագավորին հարկադրել է իր կառավարման սկզբնական շրջանում տնտեսական դժվար դրությունը և անհրաժեշտություն է ստեղծվել մեծացնելու հարկերը. անհրաժեշտ էր բարձրացնել ընչազուրկ դասակարգի հարկերը, որոնք էլ սկսեցին բողոքել։ Այդ ժամանակ Ալֆոնսոն որոշում է կայացրել հրավիրել ընդհանուր ժողով բնակիչների, հոգևորականների և քաղաքը ներկայացնողների հետ, որոնք պահանջում էին փոխհատուցում և վերահսկողություն սահմանել թագավորի ծախսերին։

Այն բանից հետո, երբ Ալֆոնսո VIII Կաստիլացին Ալարկոսի մոտ ճակատամարտում ջախջախվել է, Ալֆոնսո IX-ը մուսուլմաների օգնությամբ ներխուժել է Կաստիլիա։ 1197 թվականին ամուսնացել է իր զարմուհի Բերենգարիա Կաստիլացու հետ՝ Լեոնի և Կաստիլիայի միջև խաղաղությունն ամրապնդելու նպատակով։ Քանի որ ամուսինները սերտ ազգակցական կապեր ունեին, Հռոմի պապ Ցելեստին III-ի թագավորի և թագավորության վրա ինտերդիկտ է դրել։ Հետագայում պապը փոխել է իր որոշումը՝ միայն Ալֆոնսոյին վտարելով եկեղեցուց, ինչն իրականում այդքան էլ չի անհանգստացրել թագավորին, որը հոգևորականության մեջ ուներ իր սեփական աջակցությունը։

1218 թվականին Ալֆոնսոն հիմնել է Սալամանկայի համալսարանը՝ հնագույնն Իսպանիայում։ Թագավորը իր կյանքի վերջին տարիներին ուղևորվել է Սանտյագո դե Կոմպոստելա՝ այցելելու Սուրբ Հակոբի մասունքներին, որի մասին չափազանց շատ էր կարդացել։ Ճանապարհին իրեն վատ է զգացել և կանգ է առել Վիլյանուեվա դե Սառիա մոտ, որտեղ էլ մահացել է 1230 թվականի սեպտեմբերի 23-ին կամ 24-ին։ Համաձայն կտակի՝ թաղվել է Սանտյագո մայր տաճարի մոտ՝ հոր կողքին։

  • Թերեզա Պորտուգալացու հետ առաջին ամուսնությունից.
    • Ֆեռնանդո՝ (մոտ 1192-1214 թվականի օգոստոս), ամուսնացած չի եղել և զավակներ չի ունեցել,
    • Երանելի Սանչա՝ (մոտ 1193-1270 թվականներ)։ Ալֆոնսոյի ապագա ժառանգորդը, կարող էր գահի հավակնորդ լինել, սակայն մոր և հոր երկրորդ կնոջ բանակցությունների արդյունքում նա թագուհի չի դարձել, փոխարենը ստացել է լավ ժառանգություն և թոշակի անցել վանքում։ Մահից հետո սրբացվել է։
    • Դուլսա՝ անվանել են նաև Ալդոնսա (մոտ 1194-1195 թվականներից 1243-ից հետո), չի ամուսնացել, ամբողջ կյանքն ապրել է մոր հետ։ Երեխաներ չի ունեցել։
  • Բերենգարիա Կաստիլացու հետ երկրորդ ամուսնությունից[5]՝
    • Լեոնորա՝ (1198/1199-1202)
    • Ֆեռնանդո՝ (1199-1252), Կաստիլիայի թագավոր։ Երկու անգամ ամուսնացած է եղել՝ առաջին ամունսությունը Բեատրիսե Շվաբացու՝ Շվաբի դուքս Ֆիլիպի և Իրինա Անգելինայի դստեր հետ, որից ունեցել է 10 երեխա։ Երկրորդ անգամ ամուսնացել է Օմալ Սիմոն դե Դամմարտենիի և Մարիա Պոնտյեի դստեր՝ Ժաննա դե Դամմարտենի հետ, որից ունեցել է հինգ երեխա։
    • Կոնստանցա՝ (1200-1242), միանձնուհի Լաս Ուելգաս վանքում՝ Բուրգոսի մոտ։
    • Ալֆոնսո՝ (1202—1272)՝ 3 անգամ ամուսնացած է եղել՝ առաջին ամուսնությունը Գոնսալո Նունես դե Լարայի և Մարիա Դիաս Յամես դե Լիմայի դստեր՝ Մաֆալդե Գոնսալես դե Լարայի հետ, որից ունեցել է տղա ու աղջիկ։ Բացի երեք ամուսնություններից հետո երեխաներին, Ալֆոնսոն ունեցել է նաև վեց ապօրինի երեխա։
    • Բերենգարիա (1204-1237)՝ ամուսնացած է եղել Երուսաղեմի Ժան I թագավորի հետ՝ լինելով 4 երեխաների մայր

Բացի ամուսնությունների օրինական երեխաներին, Ալֆոնսոն ունեցել է նաև ապօրինի շատ երեխաներ, որոնցից միայն 15-ի անուններն են հայտնի։ Անօրինական աղջիկներից մեկին՝ Ալդոնսային ամուսնացրել են Պեդրո Պոնսե դե Կաբրեր ասպետի հետ։ Ի նշան արքա Լեոնից ծագման՝ նրա հետնորդներն ընդունել են Պոնսե դե Լեոն ազգանունը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Константин Рыжов Все монархи мира. Западная Европа. Энциклопедия.
  • Doubleday, Simon R., The Lara family: crown and nobility in medieval Spain, Harvard University Press, 2001.
  • Echols, Anne and Marty Williams, An Annotated index of Medieval Women, Markus Weiner Publishing Inc, 1992.
  • Medieval Iberia: an encyclopedia, Ed. E. Michael Gerli and Samuel G. Armistead, Routledge, 2003.
  • Moore, John Clare, Pope Innocent III (1160/61-1216): To root up and to plant, BRILL, 2003.
  • Ruano, Ruano and Joannes Ribadas, Casa de la Cabrera en Cordoba, 1779.
  • Анонимные авторы. (2011 թ․ օգոստոսի 24). «Испанские средневековые хроники: Хроника Карденьи I. Хроника Карденьи II. Анналы Толедо I. Анналы Толедо II. Анналы Толедо III». www.kuprienko.info (А. Скромницкий). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆոնսո IX Լեոնացի» հոդվածին։