Ալֆիյա Ավզալովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆիյա Ավզալովա
Պատկեր:Ալֆիյա Ավզալովա.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունթաթ.՝ Әлфия Афзал кызы Афзалова
Ծնվել էհունվարի 15, 1933(1933-01-15)
Ակտանիշ (գյուղ, Ակտանիշսկի շրջան), Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մահացել էհունիսի 15, 2017(2017-06-15) (84 տարեկան)
Կազան, Ռուսաստան
ԳերեզմանԿազանի Նովո Տատարսկի սլոբոդայի թաթարական գերեզմանատուն
Մասնագիտություներաժիշտ և երգչուհի
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ
«Թաթարստանի հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշան
People's Artist of the Republic of Tatarstan Թաթարստանի վաստակավոր արտիստ և Թաթարստանի Հանրապետության Գաբդուլլա Տուկայի անվան պետական մրցանակ
 Alfiya Avzalova Վիքիպահեստում

Ալֆիյա Ավզալովնա Ավզալովա (թաթ.՝ Әлфия Афзал кызы Авзалова, հունվարի 15, 1933(1933-01-15), Ակտանիշ (գյուղ, Ակտանիշսկի շրջան), Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 15, 2017(2017-06-15), Կազան, Ռուսաստան), խորհրդային և ռուս-թաթար երգչուհի։ Թաթարական ԻԽՍՀ վաստակավոր արտիստ, Թաթարական ԻԽՍՀ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, Թաթարստանի ֆիլհարմոնիայի մենակատար, Գաբդուլլա Տուկայի անվան Թաթարստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է «Թաթարստանի Հանրապետության առջև վաստակի համար» շքանշանով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆիյա Ավզալովան ծնվել է Թաթարստանի Հանրապետության Ակտանիշսկի շրջանի Ակտանիշ գյուղում։ Ալֆիյան որբացել է վաղ տարիքում. մայրը մահացել է, երբ նա 5 տարեկան էր։ Հայրը զոհվել է Հայրենական Մեծ պատերազմում։ Ալֆիյայի դաստիարակությամբ զբաղվել է մորաքույրը։

1957 թվականին Ալֆիյա Ավզալովան դարձել է Թաթարական պետական երգի և պարի համույթի մենակատար, կատարել Սուլթան Գաբյաշիի, Ալեքսանդր Կլյուչարյովի, Մանսուր Մուզաֆարովի, Զ. Խաբիբուլինի և բազմաթիվ այլ կոմպոզիտորների բարդ ստեղծագործություններ։ Նրա երգացանկում ներառված էին հնագույն և ժամանակակից ժողովրդական երգեր։ Վոկալային վարպետություն և նոտայական գրագիտություն նրան սովորեցրել է Ռաիսա Կարիմովնա Վոլկովան, որն այդ ժամանակ աշխատում էր Գաբդուլլա Տուկայի անվան Թաթարական պետական ֆիլարմոնիայի գեղարվեստական ղեկավար։ Համույթում մեկ տարի աշխատելուց հետո Ալֆիյա Ավզալովան ընդունվել է երաժշտական ուսումնարան, սակայն ութ ամիս անց ձայնը խզվել է։ Վերականգնելով ձայնը՝ նա զբաղվել է ինքնակրթությամբ և կրկին վերադարձել համույթ։ Այնուհետև, Թաթարական պետական ֆիլհարմոնիայի գեղարվեստական ղեկավարի առաջարկով, Ալֆիյա Ավզալովան ստեղծել է իր համերգային խումբը, որտեղ ընդգրկվել են «Կազան ուտլարի» էստրադային գործիքների անսամբլը՝ երգեհոնով, կիթառով, ստեղնաշարային գործիքներով, սինթեզատորով և պարային խմբով Քարիմ Գաբիդուլինի ղեկավարությամբ։

Համույթի հետ միասին Ալֆիյա Ավզալովան հյուրախաղերով հանդես է եկել Միջին Ասիայի և Մերձբալթիկայի հանրապետություններում, Մոսկվայում, Լենինգրադում և Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, ելույթներ է ունեցել Թաթարստանի և Բաշկորտոստանի նավթագործների, ԿԱՄԱԶ-ի շինարարների և գյուղի աշխատավորների համար։ Հյուրախաղերից յուրաքանչյուրը տևել է երկուսից երեք ամիս, որոնց ընթացքում նա տվել է հարյուրից ավելի համերգներ։

Առաջին մեծ հաջողությունը երգչուհին նվաճել է 1957 թվականին Մոսկվայում կայացած Թաթարական արվեստի և գրականության տասնօրյակի ընթացքում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆիյա Ավզալովան մահացել է Կազանում՝ կյանքի 85-րդ տարում, ծանր և երկարատև հիվանդությունից հետո[1]։ Թաղված է Կազանում Թաթարական գերեզմանոցում[2]։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆիյա Ավզալովայի ձայնի հնչերանգը լրիվ դիապազոնի ալտ է։ Երգել է աշխարհի 14 լեզուներով։ Երգչուհու և նրա ստեղծագործությունների մասին թաթարերեն լեզվով վավերագրական ֆիլմ է նկարահանվել «Моң патшабикәсе» («Երգի թագուհին»), որը ցուցադրվել է 2010 թվականին Կազանում (սցենարի հեղինակն է գրող, դրամատուրգ Թաթարստանի արվեստի վաստակավոր գործիչ Ռաբիտ Բատուլլան)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թաթարական ԻԽՍՀ վաստակավոր արտիստ (1962)
  • Թաթարական ԻԽՍՀ ժողովրդական արտիստ (1970)
  • Աշխատանքային կարմիր դրոշի երկու շքանշան (առաջին անգամ` 1976)
  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1983)
  • Գաբդուլլա Տուկայի անվան Թաթարստանի Հանրապետության պետական մրցանակի դափնեկիր (1992)
  • «Աշխարհի ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման ուղղությամբ տարվող ակտիվ գործունեության համար» Խաղաղության պաշտպանության Խորհրդային կոմիտեի պատվոգիր (1960)
  • «Թաթարական էստրադայի լեգենդ» պատվավոր մրցանակ (2008)
  • Տեղադրվել է անվանական աստղ Կազանի աստղերի ծառուղում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «На 85-м году жизни скончалась татарская певица Альфия Авзалова». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  2. Как сообщила корреспондент информационного агентства «Татар-информ» Айсылу Хафизова, 17 июня в Казани состоялись похороны легендарной певицы татарской эстрады Альфии Авзаловой.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Әлфия Авзалова: истәлекләр, әңгәмәләр, мәкаләләр, фоторәсемнәр» /Тоз. Р.Батулла. - Казань: Татарское книжное издательство, 2007. - 214 с. - 3000 д. - ISBN 978-5-298-01533-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]