Ալֆա և Օմեգա: Ժանիքավոր եղբայրություն
Ալֆա և Օմեգա: Ժանիքավոր եղբայրություն անգլ.՝ Alpha and Omega | |
---|---|
![]() | |
Տեսակ | լիամետրաժ մուլտֆիլմ և ստերեոկինո |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ և կինոկատակերգություն |
Ռեժիսոր | Anthony Bell[1][2][3][4][5][6][7] և Ben Gluck[1][2][5][7] |
Սցենարիստ | Chris Denk |
Հնչյունավորում | Ջասթին Լոնգ[8][9][4][10], Հեյդեն Փեյնթիեր[8][9][4][10], Դենիս Հոփեր[8][11], Դենի Գլովեր[8], Chris Carmack[8] և Քրիստինա Ռիչի[8][4][10] |
Պրոդյուսեր | Սթիվ Մուր և Ռիչարդ Ռիչ[1][12] |
Գործադիր պրոդյուսեր | Noah Fogelson, Michael Paseornek և Anthony Bell |
Երաժշտություն | Քրիս Բեյքն |
Երկիր |
![]() ![]() ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Crest Animation Productions[1] և Relativity Media |
Դիստրիբյուտոր | Fórum Hungary[13] և Lions Gate Entertainment |
Տևողություն | 88 րոպե |
Սիկվել | Alpha and Omega 2: A Howl-iday Adventure |
Թվական | 2010, սեպտեմբերի 17, 2010[1][2][5][10] և հոկտեմբերի 21, 2010[13] |
alphaandomega3d.com |
Ալֆա և Օմեգա: Ժանիքավոր եղբայրություն (անգլ.՝ Alpha and Omega), Էնտոնի Բելլի և Բեն Գլյուկի լիամետրաժ համակարգչային մուլտֆիլմ։ 2010 թվականի սեպտեմբերի 17-ից դուրս է եկել վարձույթի։ Մուլտֆիլմի տարածող ընկերությունը Lionsgate ընկերությունն է։ Մուլտֆիլմը ցուցադրվում է նաև 3D ֆորմատով։
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմում պատմվում է երկու գայլերի՝ Քեյթի և Համֆրիի (արուի և էգի) մասին։ Քեյթը ալֆա-գայլուհի է՝ կարգապահ և պատասխանատու, իսկ Համֆրին «օմեգա» է (օտարական գայլերի ոհմակում), թեթևամիտ երիտասարդ գայլ, որը զվարճանում է իր նման անբանների հետ։ Մուլտֆիլմի սկզբում նա հնարում է գերանի վրա սահելը, ինչը շուտով նրան պետք է գալիս։
Քեյթի հայրը՝ նրանց ոհմակի առաջնորդը, աղջկան խնամախոսել էր ուրիշ ոհմակի ալֆա-արուներից մեկին՝ Գարտին՝ հույս ունենալով կանխել ոհմակների միջև պատերազմը։ Բայց մի գեղեցիկ օր հարսանիքը հետաձգվում է, երբ կանադական «Ջասպեր» արգելավայրի ծառայողները որսում են պատահաբար իրար կողքի հայտնված Քեյթին ու Համֆրիին և տանում են նրանց իրենց հարազատ ոհմակից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ուրիշ ազգային պարկ Այդահոում՝ նպատակ ունենալով այնտեղ գայլերի պոպուլյացիան ավելացնել։ Բայց կարծես թե գայլերը չեն ուզում ապրել Այդահոում, և մեր հերոսները որոշում են վերադառնալ հետ՝ Կանադա։ Նոր արգելոցում նրանք դիմում են սագ-ֆրանկոկանադացի Մարսելի և նրա ընկերոջ՝ բադաքլոր-անգլիացու՝ Պեդդիի օգնությանը, որոնք բացատրում են, թե ինչու են նրանց տեղափոխել Այդահո։ Գլխավոր հերոսների՝ դեպի տուն հետդարձի ճանապարհը լեցուն է բազմաթիվ դժվարություններով, որոնք գայլերը հաղթահարում են միասին։ Եվ չնայած նրան որ ալֆայի և օմեգայի միջև ընդհանուր ոչինչ չի կարող լինել, այնուամենայնիվ աստիճանաբար մտերմանում են և սիրահարվում։ Ոհմակի կանոններին դեմ գնալով՝ նրանք միասին նույնիսկ ոռնում են լուսնի վրա։ Միևնույն ժամանակ նույն բանը տեղի է ունենում Լիլիի (Քեյթի քրոջ) և Գարտի միջև։ Երբ գլխավոր հերոսները վերադառնում տուն, Քեյթը որոշում է ընդունում ամուսնանալ Գարտի հետ՝ նպատակ ունենալով միավորել ոհմակները։ Դա խոցում է Խամֆրիի հոգին, նա պատրաստվում է հեռանալ ոհմակից ու դառնալ միայնակ գայլ։ Սակայն ամուսնական արարողության ժամանակ Քեյթը տապալում է հարսանիքը՝ ասելով որ չի կարող ամուսնանալ Գարտի հետ, քանի որ սիրում է մեկ ուրիշի (Խամֆրիին)։ Գարտը ասում է հորը, որ նա նույնպես սիրահարվել է ուրիշ գայլուհու (Լիլիին)։ Բայց Քեյթի և Գարտի հայրերը չեն ընդունում իրենց երեխաների որոշումը, ինչի պատճառով պատերազմ է սկսվում ոհմակների միջև։ Արգելոցի ճանապարհին Խամֆրին հանկարծակի հանդիպում են Քեյթին, ու նրանք որոշում են կանգնեցնել պատերազմը ոհմակների միջև։ Կռվին խառնվում է եղնիկների հոտը, որի թակարդի մեջ են ընկնում ոհմակների առաջնորդները։ Խամֆրին և Քեյթը փրկում են նրանց, իսկ նրանք փոխում են օրենքը, այսինքն՝ Ալֆաններն և Օմեգաները չեն կարող սիրել միմյանց։ Հիմա Խամֆրին ու Քեյթը հնարավորություն ունեն միասին լինելու։
Դերերի հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հեյդեն Փեյնթիեր — Քեյթ ալֆա-էգ գայլ
- Ջասթին Լոնգ — Խամֆրի՝ օմեգա-գայլ
- Դենիս Հոպեր — Տոնի՝ Արևելյան ոհմակի ղեկավար
- Քրիստինա Ռիչի — Լիլի՝ Կեյտի քույրը, օմեգա
- Լարի Միլլեր — Մարսել
- Դենի Գլովեր — Ուիստոն՝ Հյուսիսային ոհմակի առաջնորդ՝ Կեյտի և Լիլիի հայրը
- Քրիստին Լեյկին — Ռեբե
- Վիկի Լյուիս — Դառլա
- Էրիկ Պրայս — Ալան
- Քրիս Քարմակ — Գարտ, ալֆա-գայլ, Տոնիի որդին
Կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սերգեյ Լազարև — Խամֆրի՝ օմեգա-գայլ
- Լեռա Կուդրյավցևա — Կեյտ՝ ալֆա-էգ գայլ
- Իգոռ Ստարոսելցև — Տոնի՝ արևելյան ոհմակի առաջնորդ
- Լինա Իվանովա — Լիլի՝ Կեյտի քույրը, օմեգա
- Վասիլի Բոչկարյով— Ուինստոն՝ Հյուսիսային ոհմակի առաջնորդ, Կեյտի և Լիլիի հայրը
- Ալեքսանդր Կլյուվին — Մարսել
- Ալեքսանդր Գավրիլին — Գարտ, ալֆա-գայլ, Տոնիի որդին
- Նիկիտա Պրոզովսկի — Պեդի
Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր Հայացքը գրախոսականի մեջ այսպես է գրում․ «Մուլտֆիլմ ամբողջ ընտանիքի համար` բարի, զվարճալի, հետաքրքրաշարժ։ Սովորեցնում է հանդիսատեսին լսել իր սիրտին, որը ցույց կտա ճիշտ ուղին»[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.bcdb.com/bcdb/cartoon.cgi?film=113088
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt1213012/
- ↑ http://www.filmstarts.de/kritiken/135391.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/zakochany-wilczek
- ↑ 5,0 5,1 5,2 http://movieweb.com/movie/alpha-and-omega/
- ↑ http://www.mafab.hu/movies/alfa-es-omega-46660.html
- ↑ 7,0 7,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=135391.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 http://www.imdb.com/title/tt1213012/fullcredits
- ↑ 9,0 9,1 http://www.the-numbers.com/movie/Alpha-and-Omega
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 http://www.metacritic.com/movie/alpha-and-omega
- ↑ http://www.metacritic.com/movie/easy-rider
- ↑ https://itunes.apple.com/us/movie/alpha-omega-legend-saw-tooth/id903243749
- ↑ 13,0 13,1 http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ «Рецензия» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-04-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Альфа и Омега»(անգլ.) Պաշտոնական կայք