Ալֆա շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆա շրջան
Ալֆա շրջանի մի մասը պատկերված է այս եռաչափ պատկերի վրա

Ալֆա շրջան, Վեներա մոլորակի վրա գտնվող շրջան է, որն ունի մոտ 1500 կիլոմետր չափեր։ Այս շրջանի կենտրոնը գտնվում է 22° հվ. լ. 5° ավ. ե. / 22° ю. ш. 5° в. д. / -22; 5 կոորդինատներում։

Շրջանը հայտնաբերվել է և անվանվել Դիկ Գոլդշտեյնի կողմից 1964 թվականին[1]։ Անունը հաստատվել է Միջազգային աստղագիտական միության Մոլորակների անվանումների աշխատանքային խմբի կողմից (IAU/WGPSN) 1976-ից 1979 թվականներին[2]։ Մաքսվելի լեռները, Ալֆա և Բետա շրջանները միակ երեք բացառություններն են Վեներայի մակերևույթի անվանումների կանոնից, ըստ որի տեղանուններին տրվում են միայն կանացի անուններ։

Ալֆա շրջանի մակերևույթի ռելիեֆը չափազանց դեֆորմացված է, այսպիսի տարածքները անվանում են Տեսերաներ, այստեղ դեֆորմացիաները ունեն տարբեր ուղղություններ և իրաի մոտ են տեղակայված։ Տեսերա անվանումը ծագել է հունարեն «սալիկավոր» բառից (Սովետական գիտնականները վերլուծելով Վեներա-15 և Վեներա-16 կայաններից ստացված լուսանկարները նմանեցրել էին այս տեղանքը սալիկավոր հատակի)։ Ինչպես և բոլոր մյուս տեսերա տեսակի շրջանները, Ալֆա շրջանը բարձր է շրջապատող տեղանքից 1-2 կիլոմետրով։

Venus Express ուղեծրակայանի կատարած լուսանկարների վրա Ալֆա շրջանի ժայռերը ավելի բաց գույն ունեն և ավելի հին ծագում ունեն քան մոլորակի մեծ մասը։ Երկրի վրա, այսպիսի բաց գույն ունեցող ապարները սովորաբար գրանիտներն են, որոնք ձևավորում են մայրցամաքները[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էնդրյու Ջ. Բուտրիկա, SP-4218 Տեսնելով չտեսնվածը, Գլուխ 5. Նորմալ գիտություն, ՆԱՍԱ, 1996
  2. Էնդրյու Ջ. Բուտրիկա, SP-4218 Տեսնելով չտեսնվածը, Գլուխ 6։ Հայտնաբերելով Մարսը ու Վեներան, ՆԱՍԱ, 1996
  3. Նոր քարտեզը խոսում է Վեներայի հրաբխային անցյալի մասին | Միջազգային տիեզերական ընկերակցություն