Ալֆա դոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ալֆա դոգ
Alpha Dog
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Flag of Germany.svg Գերմանիա
Ժանր քրեական[1][2], դրամա[1][2][3][4] և ֆիլմ անչափահասների համար
Թեմա թմրանյութերի անօրինական առևտուր
Թվական հունվարի 27, 2006, 2006 և մարտի 22, 2007[5]
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Նիկ Կասսավետիս[1][6][7][8][9][3][4][10]
Պրոդյուսեր Սիդնի Կիմմել
Սցենարի հեղինակ Նիկ Կասսավետիս[10]
Դերակատարներ Էմիլ Խիրշ[11][2][7][9][3][10], Ջասթին Թիմբերլեյք[11][2][7][9][3][10], Դոմինիկ Սուեյն[11][9][10], Բրյուս Ուիլիս[6][11][9][3][4][10], Շոն Հետոսի[11][9][10], Օլիվիա Ուայլդ[11][10], Շերոն Սթոուն[11][9][3][10], Բեն Ֆոստեր[11][9][10], Ալեքս Սոլովից[11], Ամանդա Սայֆրիդ[11][10], Անտոն Ելչին[11][7][9][10], Ֆեռնանդո Վարգաս[11], Վինսենտ Քարթայզեր[11][10], Հարի Դին Սթենտոն[11][9][10], Դևիդ Թոռնթոն[11][10], Լուկաս Հաաս[11][9][10], Քրիս Մարքեթ[11][10], Փոլ Յոհանսոն[11][10], Էմբեր Հյորդ[11][10], Ալեքս Քինգսթոն[11][9][10], Հոլթ Մաքքալաննի[11][10], Ջանեթ Ջոնս[11][10], Ալան Թիք[10], Շերա Դանեզե[10], Ջոշուա Ալբա[10], Հիթեր Ուոլքիսթ[10] և Մետյու Բարրի[10]
Օպերատոր Ռոբեր Ֆրես
Երաժշտություն Աարոն Զիգման
Մոնտաժ Ալան Հայմ
Պատմվածքի վայր Կալիֆոռնիա[12] և Լոս Անջելես
Նկարահանման վայր Կալիֆոռնիա, Լոս Անջելես և Լաս Վեգաս Վելլի
Կինոընկերություն Universal Studios
Տևողություն 117 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ալֆա շունը (անգլ.՝ Alpha Dog), ռեժիսոր Նիկ Կասսավետիսայի գեղարվեստական ֆիլմը։ Նկարահանված՝ Ջեսի Ջեյմս Հոլիվուդի իրական պատմության հիման վրա (անգլ.՝ Jesse James Hollywood)[13]: Պատմությունը մի երիտասարդ թմրավաճառ Ջոնի Թրուլավեի և նրա մասնակցությամբ կատարված առևանգման մասին է, որի ժամանակ առևանգում են 15 տարեկան Զաք Մազուրսկիին։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնի Թրուլավ՝ թմրավաճառ, նրա հայրը Սոնին՝ նույնպես հանցագործ էր։ Մի անգամ պարզվում է, որ բանդայի անդամներից Ջեկ Մազուրսկին գումար է պարտք Ջոնին։ Առաջանում է տարաձայնություն։ Ջեկի տանը կատարած հանցագործությունից վերադառնալուց Ջոննին պատահաբար հանդիպում է Ջեկի եղբայր Զաքին, և նրան իր ընկերների հետ միասին առևանգում են։ Սկզբում Զաքը զվարճանում է մի քանի աղջիկների և Ֆրենկի Բոլլենբախեռի ընկերակցությամբ, Ջոնիի ընկերոջ և կոմպանիայի անդամի հետ։ Աղջիկներից մեկը իմանում է առևանգման մասին, և փորձում է զգուշացնել մնացածին, որպեսզի ավարտեն այդ հավաքը։ Մնացած աղջիկները և Զաքը լուրջ չեն հասկանում պահի լրջությունը և դա ընդունում են որպես ուրախ արկած։ Բայց ժամանակի ընթացքում Թրուլավը հասկանում է, որ նրանց գլխին կախված է մեծ վտանգ՝ առևանգման համար ցմահ դատապարտում։ Ջոնին որոշում է, որ միակ ելքը բանտում չհայտնվելու դա Զաքի սպանությունն է, և այդ մասին հայտնում է իր ընկերոջը։ Ֆրենկը փորձում է մտափոխել նրան առաջարկելով խոսել Զաքի հետ, որպեսզի Զաքը ոչինչ չասի ծնողներին։ Նրանք երկուսով որոշում են բաց թողնել Զաքին, բայց վերջին վայրկյանին ամեն ինչ փոխվում է։ Թրուլավին հանգիստ չի տալի բանտի մասին մտքերը, և նա զանգահարում է ընտանեկան փաստաբանին։ Փաստաբանը հաստատում է, որ նրան սպասվում է ցմահ բանտարկություն, և նա խնդրում է բանդայի անդամներից մեկին՝ Էլվիս Շմիդին, որպեսզի նա սպանի Զաքին։ Էլվիսը կատարում է Ֆրենկ և Կիտ Ստրատենների հետ միասին։ Ֆրենկը և Կիտն այդ ընթացքում կապվում են տղայի հետ, և նա դառնում է նրանց ընկերը, բայց բանտի մասին մտքերը վախեցնում են նրանց։ Սպանության վայրը տանող ճանապարհին տղան ասում է ապագա մարդասպաններին, որ նրանց չի մատնի, քանի որ համարում է իրեն ընկեր։ Կիտը տեսնելով թե ինչպես է Էլվիսը ճնշում Զաքին վերջին րոպեներին չի կարողանում զսպել իրեն և հրաժարվում է մասնակցություն ունենալ այս հանցագործության մեջ։ Ֆրենկը կապում է Զաքի ձեռքերը և բերանը, օգտագործելով նրա վստահությունը։ Էլվիսը բահով խբում է Զաքի գլխին և ընկածի վրա մի քանի անգամ կրակում է։

Զաքի սպանությունից հետո բանդայի ողջ անդամները ձերբակալվում են։ Կիտը դատապարտվում է 5 տարի ազատազրկման (նա այդ ժամանակ եղել է ավտոմեքենայի մեջ), Ֆրենկին ստանում է ցմահ ազատազրկում։ Էլվիսը համաձայնվում է մահապատժի ենթարկվել։ Թրուլավը լքում է երկրի սահմանները, բայց 5 տարի անց նրան բռնում է Պարագվայի Ինտերպոլը։ Առևանգման և սպանության հոդվածով նրան մահապատժի են ենթարկում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]