Jump to content

Ալֆամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆամա
ԵրկիրՊորտուգալիա Պորտուգալիա
Կարգավիճակbairro? և մշակութային ժառանգություն
Մտնում էՍանտա Մարիա Մայոր

Ալֆամա (պորտ.՝ Alfama), Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի հնագույն պատմական թաղամասը, որն ընկած է Սուրբ Գևորգի ամրոցի և Տախո գետի միջև ընկած զառիթափային բլրի վրա։

«Ալֆամա» անվանումն առաջացել է արաբերեն ալ-համմա (الحَمّة) բառից, որը նշանակում «տաք աղբյուր»[1]։

Մավրերի տիրապետության ժամանակ Լիսաբոնը սահմանափակվում էր Ալֆամայով, հետագայում քաղաքը սկսեց ընդլայնվել արևմուտք (Բայշա շրջան)։ Լիսաբոնը մավրերից ազատագրելուց հետո Ալֆամա թաղամասում սկսեցին բնակվել արհեստավորներ և վաճառականներ։ 16-րդ դարից Ալֆաման սկսեց անկում ապրել․ բարեկեցիկ քաղաքացիները տեղափոխվում էին քաղաքի այլ հատվածներ, ինչի հետևանքով Ալֆաման դարձավ աղքատների թաղամաս։ Սակայն, շնորհիվ ժայռոտ հողի, Ալֆաման կարողացավ շատ ավելի քիչ վնասներով հաղթահարել 1755 թվականի ավերիչ երկրաշարժը՝ համեմատած Լիսաբոնի մյուս պատմական թաղամասերի հետ։ Այստեղ մինչև այսօր պահպանվել է միջնադարյան, խճճված փողոցային համակարգը։

Այսօր Ալֆաման Պորտուգալիայի մայրաքաղաքի ամենահայտնի զբոսաշրջային թաղամասերից է, որտեղ կենտրոնացած են մի շարք տեսարժան վայրեր, այդ թվում՝

Քանի որ Ալֆաման կառուցված է կտրուկ լանջի վրա, շատ փողոցներ ու նեղ անցուղիներ բավականին թեք են։ Այստեղ գտնվում են նաև երկու հայտնի դիտակետ (միրադորու)՝ Սանտա Լուիզայի (նույնանուն եկեղեցու հարևանությամբ) և Դաշ Պորտաշ դու Սոլ միրադորուն (Արևի դարպասների մոտ):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Teixeira, André; da Silva, Rodrigo Banha (2020). «The Water Supply and Sewage System in Sixteenth Century Lisbon: Drawing the Renaissance City». In Rodrigues, Ana Duarte; Marín, Carmen Toribio (eds.). The History of Water Management in the Iberian Peninsula: Between the 16th and 19th Centuries (անգլերեն). Springer Nature. էջ 6. ISBN 978-3-030-34061-2.