Ալվիս Հերմանիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Ալվիս Հերմանիս
Nestroy 2010 (27) Alvis Hermanis.jpg
Ծնվել էապրիլի 27, 1965(1965-04-27)[1][2] (54 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, դերասան և բեմանկարիչ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Latvia.svg Լատվիա
ՊարգևներՆեստրոյ մրցանակ, Կոնրադ Վոլֆի մրցանակ և Երեք աստղերի շքանշան
IMDbID 0379241
Alvis Hermanis Վիքիպահեստ

Ալվիս Հերմանիս (լատիշ․՝ Alvis Hermanis, ապրիլի 27, 1965(1965-04-27)[1][2], Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), լատվիացի թատերական ռեժիսոր, Ռիգայի Նոր թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է լրագրող և հրատարակիչ Վոլդեմար Հերմանիսի ընտանիքում։

Մինչև տասնհինգ տարեկանը սովորել է Ռիգայի «Դինամո» հոկեյի ակումբի մարզադպրոցում, որն ստիպված է եղել թողնել առողջական վիճակի պատճառով։

Հաճախել է ՎԷՖ գործարանի Մշակույթի պալատի «Ռիգաս պանտոմիմա» համույթը՝ Ռոբերտ Լիգերսի ղեկավարությամբ (1981—1982)։ Ավարտել է Ռիգայի կինոստուդիայի կինոդերասանի ժողովրդական ստուդիան (1985, մանկավարժներ՝ Առնոլդ Լինինշ և Այնա Մատիսա)։ 1984-ից 1988 թվականներին սովորել է Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան պետական կոնսերվատորիայի թատերական ֆակուլտետը (մանկավարժներ՝ Մ. Կիմելե, Է. Ֆրեյբերգս, Ի. Ադերմանիս, Մ. Տենիսոնս)։

Ռիգայի Նոր թատրոնի բեմում է 1987 թվականից՝ Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» վեպի ուսանողական բեմադրությամբ։

Կինոյում դերասանական խաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի թատերական բարձրագույն «Եվրոպան թատրոնին» մրցանակի դափնեկիր «Թատերական նոր իրականություն» անվանակարգում
  • «Ոսկե դիմակ» մրցանակ (2010, «Շուշկինի պատմվածքներ» ներկայացման ստեղծագործական խմբի կազմում)
  • Երեք աստղերի շքանշանի դափնեկիր

Ներկայացումների բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Munzinger-Archiv — 1913.
  3. Пиджак с чужого плеча. В Театре Наций Алвис Херманис поставил рассказы Шукшина «Российская газета» № 4798 от 25 ноября 2008 г.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]