Ալվարո Ֆլորես Էստրադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալվարո Ֆլորես Էստրադա
իսպ.՝ Álvaro Flórez Estrada
Álvaro Flórez Estrada.jpg
Ծնվել էփետրվար 1766[1][2]
Pola de Somiedo, Somiedo, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա
Մահացել էդեկտեմբերի 16, 1853(1853-12-16)[1][2][3] (87 տարեկանում)
Noreña, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա
ՔաղաքացիությունԻսպանիա
Մասնագիտությունտնտեսագետ և քաղաքական գործիչ
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)պատգամավոր, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր և Իսպանիայի սենատի անդամ[4]
Ալմա մատերՕվիեդոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինիսպաներեն[1]

Ալվարո Ֆլորես Էստրադա (անգլ.՝ Álvaro Flórez Estrada, փետրվարի 27, 1766 թվական, Պոլա դե Սոմիեդո, Աստուրիա, Իսպանական կայսրություն - դեկտեմբերի 16, 1853 թվական, Նորենյա, Աստուրիա, Իսպանական կայսրություն), իսպանացի տնտեսագետ, քաղաքական - պետական գործիչ, իրավաբան: 1808 -1814 թվականների հեղափոխության ժամանակ եղել է 1808-1813 թվականներին ֆրանսիական բռնազավթման դեմ պայքարի առաջնորդներից մեկը, Կադիսի կորտեսի ազատական թևի ղեկավարը, 1820-1823 թվականների հեղափոխության ժամանակ հանդիսանում էր հեղափոխականների ազատական թևի ներկայացուցիչ, 1820 թվականի վերջին միանում է կոմուներոսներին: Ամերիկայում իսպանական գաղութների անկախության պատերազմի ժամանակ հանդես է եկել իսպանական գաղութների անկախության օգտի[5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարո Ֆլորես Էստրադան ծնվել է 1766 թվականի փետրվարի 27-ին Իսպանական կայսրության Աստուրիա նահանգի Պոլա դե Սոմիեդո բնակավայրում[6] բավականին կրթված Մարտին դե Լոս Սանտոսի ընտանիքում: Նրա հայրն ուներ սեփական հարուստ գրադարան, որից օգտվում էր նաև Ալվարո Ֆլորեսը[7]:

Ալվարո Ֆլորես Էստրադան կրթություն է ստացել Օվիեդոյի համալսարանում, որտեղ 1780-1781 թվականներին ուսումնասիրել է իրավունք և փիլիսոփայություն (համալսարանի փաստաթղթերը այրվել են հեղափոխության ժամանակ՝ 1934 թվականին)[8]:

Ալվարո Ֆլորես Էստրադան առաջին անգամ ամուսնացել է Կոնդա դե Տորենայի քույր Խուան Կուեպո դե Լլանոյի հետ, սակայն մեկ տարի անց նրա կինը մահացել է: Դրանից հետո՝ 1786 թվականին Ալվարո Ֆլորեսը տեղափոխվում է Մադրիդ, որտեղ դառնում է դատավոր: Որոշ ժամանակ անց նա վերադառնում է Պոլա դե Սոմիեդո: 1796 թվականին Մ. Գոդոյը նշանակվում է թագավորական գլխավոր գանձապետ: 1797 թվականի ապրիլի 22-ին Ալվարո Ֆլորեսը ամուսնանում է երկրորդ անգամ: Նրա կին է դառնում Կաստիլիայի խորհրդի անդամ Բրունո Կորնեոյի և թագուհու սպասուհի Մարիա Լուիզայի դստեր Մարիա Ամալիա Կորնեո Ջարեգուանդոն: Նրանք ունենում են երկու որդի՝ Ալվարոն ու Կառլոս, և երկու դուստր՝ Ռամոնան ու Մանուելան: 1801 թվականինՄ. Գոդոյը նրան ազատում է զբաղեցրած պաշտոնից, ինչից հետո նա վերադառնում է Աստուրիա, որտեղ 1802-1808 թվականներին աշխատում է որպես Աստուրիայի խորհրդի անդամ:[7];

1808 թվականին Ալվարո Ֆլորես Էստրադան նշանակվում է Աստուրիայի գլխավոր դատախազ: 1812 թվականին հանդիսացել է Անդալուսիայի բանակի համբարակը (ինտենդանտը)[7]: 1814-1819 և 1823-1836 թվականների հետապնդումների և բռնաճնշումների ժամանակ գտնվել է Անգլիայում[5]: 1820 թվականին դարձել է կորտեսի պատգամավոր: Նա եղել է Կադիսում հրատարակվող «El tribuno del pueblo» ընդդիմդիր թերթի խմբագիր[9]: 1823 թվականի փետրվարի 28-ին նշանակվում է պետական քարտուղար, բայց նույն թվականի ապրիլի 16-ին հեռանում է այդ պաշտոնից[7]:

1839, 1840 և 1843 թվականներին Ալվարո Ֆլորես Էստրադան եղել է Օվիեդոյի օրենսդիր մարմնի պատգամավոր: 1840 թվականի մարտից զբաղեցրել է Կոնգրեսի նախագահի պաշտոնը, իսկ 1845 թվականի օգոստոսի 22-ին նշանակվել է ցմահ սենատոր[10]:

Ալվարո Ֆլորես Էստրադան նշանակվել է Ֆրանսիայի ինստիտուտի պատվավոր փոխնախագահ, եղել է Բարոյագիտության և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ[7]:

Ալվարո Ֆլորես Էստրադան մահացել է 1853 թվականի դեկտեմբերի 16-ին Աստուրիայի Նորենյա բնակավայրում[10]:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիայի բանկի 1946 թվականին շրջանառության մեջ դրված 25 պեսետ արժողությամբ թղթադրամ

Ալվարո Ֆլորես Էստրադան պատկերված է 1946 թվականին Իսպանիայի բանկի կողմից շրջանառութան մեջ դրված 25 պեսետ արժողությամբ թղթադրամի դիմերեսի վրա,[7]:

Ալվարո Ֆլորես Էստրադայի անունը գրված է Աստուրիայի տնտեսագետներին ու ֆինանսիստներին նվիրված հուշարձանի վրա, որը գտնվում է Օվիեդո քաղաքում[11]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարո Ֆլորես Էստրադան հանդիսանում է բազմաթիվ գրքերի հեղինակ, որոնք նա գրել է իսպաներեն լեզվով: Այդ գրքերից են՝

  • Estrada A.F. Constitución para la nación Española, 1810,(իսպ.)
  • Estrada A.F. Introducción para la historia de la revolución Española, 1810,(իսպ.)
  • Estrada A.F. Examen imparcial de las disensiones de la América con la España, 1811,(իսպ.)
  • Estrada A.F. Constitución política de la nación española por lo tocante a la parte military, 1813,(իսպ.)
  • Estrada A.F. Representación a Fernando VII en defensa de las cortes, 1814,(իսպ.)
  • Estrada A.F. Reflexiones acerca del mal extraordinario que en el dia aflige a Inglaterra, 1824,(իսպ.)
  • Estrada A.F. Curso de economía política, 1828,(իսպ.)
  • Estrada A.F. Elementos de economía política, 1841:(իսպ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #100457959 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. Spanish Biographical DictionaryReal Academia de la Historia.
  4. http://www.senado.es/web/conocersenado/senadohistoria/senado18341923/senadores/fichasenador/index.html?id1=1039
  5. 5,0 5,1 Флорес Эстрада / Под ред. Е. М. Жукова. — Советская историческая энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1973—1982.
  6. Blaug M. Who's who in economics, Third Edition // Edward Elgar Publishing. — 1999. — ISBN {{{isbn}}}.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Jorge Vilches Álvaro Flórez Estrada // La Ilustración Liberal Madrid.
  8. Álvaro Flórez Estrada // Biografías y Vidas : La encyclopedia biografica en linea.
  9. «Флорес Эстрада, Альваро»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  10. 10,0 10,1 Álvaro Flórez Estrada // Fundación Álvaro Flórez Estrada.
  11. Flórez Estrada.