Ալվարո Սոլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալվարո Սոլեր
2017-09-02 Álvaro Soler (Tag der Sachsen 2017 in Löbau) by Sandro Halank–2.jpg
Ի ծնե անունիսպ.՝ Álvaro Tauchert Soler
Ծնվել էհունվարի 9, 1991(1991-01-09)[1][2] (30 տարեկան)
Սան Կուգատ դել Վալյես[3]
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա և Flag of Germany.svg Գերմանիա
Ժանրերլատինոամերիկյան երաժշտություն, փոփ֊ֆոլք և լատինական փոփ
Մասնագիտություներգիչ և հեղինակ-կոմպոզիտոր
Գործիքներկիթառ, դաշնամուր, Ֆլեյտա, վոկալ և Քսիլոֆոն
ԼեյբլUniversal Music Group
Կայքalvarosoler.com
Álvaro Soler Վիքիպահեստում

Ալվարո Տաուչերտ Սոլեր (իսպ.՝ Álvaro Tauchert Soler; հունվարի 9, 1991(1991-01-09)[1][2], Սան Կուգատ դել Վալյես[3]), հայտնի է որպես Ալվարո Սոլեր, իսպանացի երգիչ, կոմպոզիտոր և կիթառահար, ով առավել հայտնի է դարձել «El mismo sol» սինգլով, որը թողարկվել է Եվրոպայում 2015 թվականի ամռանը։ Մինչ 17 տարեկանը բնակվել է Ճապոնիայում։ Առավել հայտնի է իր «El Mismo Sol» և «Sofia» երգերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարոյի հայրը գերմանացի է, իսկ մայրը՝ իսպանացի։ Ունի եղբայր՝ Գրեգ Տաուչերտը և կրտսեր քույր՝ Պաուլա Տաուչերտ։ Տաս տարեկանում ծնողների հետ միասին տեղափոխվել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո, որտեղ բնակվել է մինչ 17 տարեկան դառնալը։ Ճապոնիայում դաշնամուրի դասերի է հաճախել։ 2010 թվականին վերադառնալով Բարսելոնա՝ եղբոր և ընկերների հետ միասին ստեղծել է Urban Lights խումբը։ Խումբը կատարել է էլեկտրոնային երաժշտություն, բրիթ փոփ և ինդի փոփ ոճի կատարումներ։ Նրանք հաղթել են երաժշտության համալսարանական մրցույթը և 2013 թվականին հայտնվել են իսպանական ¡Tú sí que vales! շոուում, որտեղ հասել են մինչև քառորդ եզրափակիչ։ Մրցույթից հետո խումբը թողարկել է իր առաջին ալբոմը։ Ալվարոն շարունակել է սովորել արդյունաբերական դիզայն Էսքուելա դե Գրաասմո Էլիսավա համալսարանում, ինչպես նաև հաճախել է երաժշտական դպրոց և աշխատել Բարսելոնայի մոդելավորման ընկերություններից մեկում։

В 2014 թվականին Սոլերը որոշում է լքել խումբը և զբաղվել սոլո կարիերայով Գերմանիայում։ Հաստատվելով Բեռլինում՝ Ալվարո Սոլերը թողարկել է «El mismo sol» սինգլը՝ Ալի Զուքովսկիի և Սիմոն Տրիեբելի հետ միասին։ Երգի ձայնագրության պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 24-ին։ Այն գլխավորել է Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի հիթ շքերթները՝ դառնալով 2015 թվականի ամռան գլխավոր հիթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]