Ալվարո Սիլվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Ալվարո Պերալտա Սիլվա Լինարես
իսպ.՝ Álvaro Peralta Silva Linares
Álvaro Silva 20191101 (cropped).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of the Philippines.svg Ֆիլիպիններ
Ծննդյան ամսաթիվ մարտի 30, 1984(1984-03-30) (36 տարեկան)
Ծննդավայր ԻսպանիաԱնդուխար, Իսպանիա
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Վիետնամ «T&T»
Համար 77
Պատանեկան կարիերա
Իսպանիա «Մալագա»
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2009 Իսպանիա «Մալագա» 46 (1)
2008—2009 Իսպանիա «Հերես» 19 (0)
2009—2011 Իսպանիա «Կադիս (ֆուտբոլային ակումբ)Կադիսս» 60 (1)
2011—2013 Իսպանիա «Հերես» 13 (1)
2012 Ռումինիա «Պետրոլուլ» 5 (0)
2013—2014 Ադրբեջան «Խազար Լենկորան» 41 (1)
2014—2015 Քուվեյթ «Ալ Կադիսիա» 5 (0)
2015—2016 Հարավային Կորեա «Տեդջոն Սիթիզեն» 22 (0)
2017—н.в. Վիետնամ «T&T» 14 (4)
Ազգային հավաքական
2014—2015 Ֆիլիպիններ Ֆիլիպիններ 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ալվարո Պերալտա Սիլվա Լինարես (իսպ.՝ Álvaro Peralta Silva Linares, ծնվել է՝ մարտի 30, 1984 թվական, Անդուխար, Իսպանիա), իսպանական ծագմամբ ֆիլիպինցի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս «T&T» ֆուտբոլային ակումբում որպես պաշտպան:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարո Պերալտա Սիլվան հանդիսանում է «Մալագա» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի սան: 2006 թվականին նա իր թիմի կազմում առաջին անգամ հանդես է եկել Իսպանիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ դիվիզիոնում: 2008 թվականի ամռանը Ալվարո Պերալտա Սիլվան վարձավճարով տեղափոխվում է իսպանական «Հերես» ֆուտբոլային ակումբ: Նույն թվականի սեպտեմբերի 14-ին նա առաջին անգամ խաղում է իր նոր թիմի կազմում ընդդեմ «Սալամանկա» ֆուտբոլային ակումբի[1]: Մրցաշրջանի արդյունքներով նա կարողացավ օգնել «Հերեսին» դուրս գալ երկրորդ դիվիզիոնից և մտնել Իսպանիայի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնություն: Վարձակալության պայմանագրի ավարտից հետո Ալվարո Պերալտա Սիլվան հեռանում է «Մալագայից» և եռամյա պայմանագիր ստորագրում մեկ այլ իսպանական ֆուտբոլային ակումբի՝ «Կադիսի» հետ[2]: 2009 թվականի օգոստոսի 30-ին «Սալամանկայի» հետ տեղի ունեցած խաղում նա առաջին անգամ հանդես է գալիս նոր ակումբի կազմում[3]: Մրցաշրջանի արդյունքների համաձայն թիմը լքում է առաջնությունը և տեղափոխվում Սեգուդա B, սակայն Ալվարոն մնում է թիմի կազմում: 2010 թվականի դեկտեմբերի 31-ին «Էքսիհայի» դեմ խաղում նա խփում է «Կադիսի» կազմում իր առաջին գոլը[4]:

2011 թվականի ամռանը Ալվարո Սիլվան վերադառնում է «Հերես»[5], որը այդ ընթացքում դուրս էր մնացել բարձրագույն խմբից: 2012 թվականի սկզբին նա վարձակալական հիմունքներով տեղափոխվում է ռումինական «Պետրոլուլ» ֆուտբոլային ակումբ[6]: Նույն թվականի մարտի 11-ին բուխարեստյան «Ռապիդի» դեմ խաղում Ալվարո Սիլվան անցկացնում է իր առաջին խաղը Ռումինիայի առաջնությունում[7]:

2013 թվականի սկզբին Ալվարո Սիլվան երկու տարով պայմանագիր է ստորագրում ադրբեջանական «Խազար Լենկորան» ֆուտբոլային ակումբի հետ[8]: Նույն թվականի փետրվարի 11-ին Բաքվի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Ալվարո Սիլվան անցկացնում է իր առաջին խաղը Ադրբեջանի ֆուտբոլի առաջնությունում[9]: Մարտի 30-ին ԱԶԱԼ-ի դեմ խաղում Ալվարոն խփում է «Խազարի» կազմում իր առաջին գոլը[10]: Սիլվան օգնեց իր թիմին հաղթել Ադրբեջանի սուպերգավաթը: 2014 թվականի Ալվարոն տեղափոխվում է քուվեյթյան «Ալ Կադիսիա» ֆուտբոլային ակումբ[11], որի կազմում դարձավ Ասիական կոնֆեդերացիայի գավաթակիր և Քուվեյթի սուպերգավաթակիր: 2015 թվականի ամռանը նա պայմանագիր է ստորագրում հարավկորեական «Տեդջոն Սիթիզեն» ֆուտբոլային ակումբի հետ:

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարոյի տատիկը եղել է ֆիլիպինուհի, այդ իսկ պատճառով 2014 թվականին նա որոշում է կայացրել հանդես գալ Ֆիլիպինների ազգային հավաքականի կազմում: Հոկտեմբերի 31-ին նա մասնակցել է Նեպալի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպմանը:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Ադրբեջան «Խազար Լենկորան»

Քուվեյթ «Ալ Կադիսիա»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Саламанка VS. Херес 2:1»։ soccerway.com։ Վերցված է 2008-09-14 
  2. «El defensa Álvaro Silva ficha por el Cádiz» [Defender Álvaro Silva signs for Cádiz]։ Marca (Spanish)։ 16 July 2009։ Վերցված է 18 February 2012 
  3. «Кадис VS. Саламанка 0:1»։ soccerway.com։ Վերցված է 2009-08-30 
  4. «Кадис VS. Эсиха 4:1»։ soccerway.com։ Վերցված է 2010-10-31 
  5. «El Xerez ficha al defensa Álvaro Silva para las dos próximas temporadas» [Xerez signs defender Álvaro Silva for the next two seasons]։ El Comercio (Spanish)։ 21 July 2011։ Վերցված է 18 February 2012 
  6. «Alvaro Silva Linares merge în Antalya» [Alvaro Silva Linares joins squad in Antalya] (Romanian)։ Petrolul Ploiesti։ 26 January 2012։ Վերցված է 27 January 2012 
  7. «Рапид Бухарест VS. Петролул 2:0»։ soccerway.com։ Վերցված է 2012-03-11 
  8. «A contract was signed with Alvaro Silva»։ Lankaran FC։ January 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-29-ին։ Վերցված է 27 September 2013 
  9. «Хазар-Ленкорань VS. Интер Баку 2:3»։ soccerway.com։ Վերցված է 2013-02-11 
  10. «Хазар-Ленкорань VS. АЗАЛ 1:1»։ soccerway.com։ Վերցված է 2013-03-30 
  11. «El marbellí Álvaro Silva jugará en Kuwait en el Qadsia Sporting Club» [Marbella's own Álvaro Silva will play in Kuwait for Qadsia Sporting Club]։ Marbella 24 Horas։ 20 July 2014։ Վերցված է 22 July 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]