Ալվարո Մորտե
| Ալվարո Մորտե | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | փետրվարի 23, 1975[1] (51 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Ալխեսիրաս, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[2] |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | դերասան և գործարար |
| IMDb։ | ID 1486647 |
Ալվարո Անտոնիո Գարսիա (իսպ.՝ Álvaro Antonio García, փետրվարի 23, 1975[1], Ալխեսիրաս, Կադիս, Անդալուզիա, Իսպանիա[2]), իսպանացի դերասան։ Կինոյում և հեռուստատեսությունում հայտնի է որպես Ալվարո Մորտե։ Առավել հայտնի է Antena 3 հեռուստաալիքի (հետո գնվել է Նեթֆլիքսի կողմից) թողարկած «Թղթե տունը» հեռուստասերիալում Սերխիոյի («Պրոֆեսոր») դերով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալվարո Անտոնիո Գարսիան ծնվել և մեծացել է Իսպանիայի հարավում գտնվող Ալխեսիրաս քաղաքում։ Կարիերան փոքր դերի հեռուստատեսային դերով «Կենտրոնական հիվանդանոց» սերիալում, որից հետո նաև նկարահանվել է «25 հարկ», «Սերը հեղաշրջումների ժամանակ» և «Հին կամրջի առեղծվածը» հեռուստասերիալներում։ 2017 թվականին նկարահանվել է «Թղթե տունը» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Սերխիո պրոֆեսորի դերը։ Այդ դերի համար 2018 թվականին առաջադրվել է «Ֆերոս» մրցանակի[3]։ Սերիալն ի սկզբանե ցուցադրվել է Antena 3 ալիքում, սակայն համաշխարհային ճանաչում է ստացել Նեթֆլիքսի ձեռքբերումից հետո[4]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մորտեն տիրապետում է երկու լեզվի, նա խոսում է ինչպես իսպաներեն (իր մայրենի լեզուն), այնպես էլ անգլերեն։
Նա ամուսնացած է դիզայներ Բլանկա Քլեմենտեի հետ։ Նրանք ունեն 2 երեխա՝ Ջուլիետը և Լեոն։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 2014 | ս | Սերը հեղաշրջումների ժամանակ | Amar en tiempos revueltos | Գաբրիել Արետա |
| 2014-2017 | ս | Հին կամրջի առեղծվածը | El secreto de Puente Viejo | Լուկաս Մոլիներ |
| 2017-ներկա | ս | Թղթե տունը | La casa de papel | Պրոֆեսոր |
| 2018 | ֆ | Ամպրոպի ժամանակ | Durante la tormenta | Դեյվիդ Օրտիս |
| 2019 | ս | Նավամատույց | El embarcadero | Օսկար |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվարո Մորտե» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||