Jump to content

Ալսու Կուրմաշևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալսու Կուրմաշևա
թաթ.՝ Кормашева Алсу Хәмид кызы
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 1, 1976(1976-09-01)[1][2] (50 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԱՄՆ
Մասնագիտությունլրագրող
ԱմուսինPavel Butorin?[3]
 Alsu Kurmasheva Վիքիպահեստում

Ալսու Խամիդովնա Կուրմաշևա (թաթ.՝ Кормашева Алсу Хәмид кызы, սեպտեմբերի 1, 1976(1976-09-01)[1][2]), Ազատություն ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության լրագրող, իրավապաշտպան[4]։ Մարդու իրավունքների «Մեմորիալ» կենտրոնը Կուրմաշևային ճանաչել է որպես քաղբանտարկյալ[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալսու Կուրմաշևան ծնվել է 1976 թվականի սեպտեմբերի 1-ին[6]: Ավարտել է Կազանի դաշնային համալսարանը՝ ստանալով բանասերի մասնագիտացում։ Ավարտել է նաև Պրահայի Նյու Յորքի համալսարանի բիզնեսի կառավարման բաժինը[7]:

Ամուսնացած է Պրահայից գործող ռուսալեզու «Настоящее время» հեռուստաալիքի տնօրեն Պավել Բուտորինի հետ[8]։ Զույգն ունի երկու դուստր[9]:

1998 թվականից մինչև 2023 թվականի ամառը աշխատել և ընտանիքի հետ ապրել է Պրահայում[10]։

Ունի Ռուսաստանի և ԱՄՆ քաղաքացիություն[6]։

Մասնագիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականից «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայության խմբագիրն է: Նրա աշխատանքը կենտրոնանում էր էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ Վոլգայի և Ղրիմի թաթարների առջև ծառացած խնդիրների վրա:

2014 թվականին հարցազրույց է վերցրել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր և Ղրիմի թաթարների մեջլիսի ղեկավար Մուստաֆա Ջեմիլևից, որտեղ վերջինս քննադատել է Ռուսաստանին Ղրիմի բռնակցումը։ Շարունակելով այս ուղղությամբ իր լրագրողական աշխատանքը՝ Կուրմաշևան 2022 թվականի նոյեմբերին, համագործակցելով Idel.Realii-ի հետ, հրապարակել է «Ոչ պատերազմին» գիրքը[11]։

Ձերբակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի մայիսի 20-ին Կուրմաշևան, ընտանեկան պատճառներով, ժամանել էր Ռուսաստան[10]: Հունիսի 2-ին Կազանի օդանավակայանում իր հետադարձ թռիչքին սպասելու ժամանակ նրան բերման էին ենթարկել։ Նրա անձնագիրն առգրավվել էր, իսկ ռուսական կողմը թույլ չէր տվել Կուրմաշևային հեռանալ երկրից[12]։ Հոկտեմբերի 11-ին երկրորդ քաղաքացիությունը չգրանցելու համար նրան տուգանել էին 10000 ռուբլով[13]։

Մինչ Կուրմաշևան սպասում էր իր անձնագրերի վերադարձին, 2023 թվականի հոկտեմբերի 18-ին, որպես օտարերկրյա գործակալ գրանցվելուց հրաժարվելու մեղադրանքով, նրան կրկին կալանավորում են։ Ռուսական լրատվամիջոցները փոխանցում էին, որ Ալսու Կուրմաշևան, իբր, տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմական գործունեության մասին և փոխանցել արտասահմանյան աղբյուրներին[14][15]։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն խորը մտահոգություն է հայտնել Կուրմաշևայի կալանավորման կապակցությամբ և հայտարարել, որ «լրագրությունը հանցագործություն չէ»[16]: ԱՄՆ Պետդեպարտամենտն էլ հայտարարել էր, որ Կուրմաշևայի կալանավորումը Ռուսաստանի կողմից ԱՄՆ քաղաքացիներին կանխամտածված հետապնդման դեպքերից է[17]:

Դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Կուրմաշևայի դեմ քրեական գործ է հարուցվել ռուսական բանակի մասին «ֆեյքերի մասին» օրենքով[6][18]։ 2024 թվականի հուլիսին նույն հոդվածով Կուրմաշևան դատապարտվել էր 6,5 տարվա ազատազրկման։ Մեղադրանքները վերաբերում էին «Ոչ պատերազմին. 40 պատմություն ռուսների մասին, որոնք դեմ են Ուկրաինա ներխուժմանը» գրքին։ Այնտեղ Կուրմաշևան հավաքել էր Վոլգայի շրջանի այն բնակիչներից մենախոսություններ, ովքեր դեմ էին Ուկրաինայի հետ պատերազմին[19][20]։

2024 թվականի օգոստոսի 1-ին ազատ է արձակվել Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև բանտարկյալների փոխանակման շրջանակներում[21]:

  • 2024 թվականին Ալսու Կուրմաշևան դարձել է Մամուլի ազատության միջազգային մրցանակի դափնեկիր[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://memopzk.org/figurant/kurmasheva-alsu-hamidovna/ (ռուս.)
  2. 1 2 https://memorial-czechia.cz/cs/novinka/alsu-kurmasheva (չեխերեն)
  3. ↑ Husband Of RFE/RL Journalist Detained In Russia Says Wife Is A 'Political Prisoner' — 2023.
  4. ↑ «Alsu Kurmasheva released as part of a prisoner exchange». Front Line Defenders (անգլերեն). 2024-08-02. Վերցված է 2024-08-08-ին.
  5. ↑ ««Уголовное преследование должно быть прекращено, а она — освобождена». «Мемориал» признал журналистку Алсу Курмашеву политзаключённой». Идель.Реалии (ռուսերեն). 2023-11-30. {{cite web}}: no-break space character in |title= at position 55 (օգնություն)
  6. 1 2 3 «Курмашева Алсу Хамидовна». Поддержка политзаключённых. Мемориал (ռուսերեն). Վերցված է 2024-08-06-ին.
  7. ↑ «Чем известна задержанная журналистка Алсу Курмашева». Коммерсантъ (ռուսերեն). 2023-10-19. Վերցված է 2024-09-20-ին.
  8. ↑ «"Ложусь и встаю с одной мыслью: как помочь Алсу?" Муж задержанной журналистки Павел Буторин – о том, зачем Кремлю американские заложники». Настоящее Время (ռուսերեն). 2023-12-05. Վերցված է 2024-08-04-ին.
  9. ↑ Автор (2024-08-02). «288 дней несвободы. Журналистка Алсу Курмашева возвращается домой». Радио Азаттык (ռուսերեն). Վերցված է 2024-08-04-ին.
  10. 1 2 «Журналистку Радио Свобода Алсу Курмашеву освободили в результате обмена». Север.Реалии (ռուսերեն). 2024-08-01. Վերցված է 2024-08-06-ին.
  11. ↑ «Россия: Журналистка Алсу Курмашева задержана со ссылкой на закон об "иностранных агентах"». Front Line Defenders (ռուսերեն). 2024-08-02. Վերցված է 2024-08-08-ին.
  12. ↑ pduskie (2023-10-18). «RFE/RL Condemns Detention of Journalist Alsu Kurmasheva in Russia». Radio Free Europe/Radio Liberty (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-07-22-ին.
  13. ↑ «Russian court extends custody of US journalist in 'foreign agent' case». Reuters. 2023-10-20.
  14. ↑ Dixon, Robyn (2023-10-19). «Russia detains radio journalist accused of being 'foreign agent'». Washington Post (ամերիկյան անգլերեն). 0190-8286. Վերցված է 2024-08-01-ին.
  15. ↑ «Муж журналистки Курмашевой оказался директором проукраинского телеканала». Вести Татарстан. (չաշխատող հղում)
  16. ↑ «Russian authorities detain RFE/RL journalist Alsu Kurmasheva». Committee to Protect Journalists (ամերիկյան անգլերեն). 2023-10-18. Վերցված է 2024-08-06-ին.
  17. ↑ «Russia extends detention of a US journalist detained for failing to register as a foreign agent». AP News (անգլերեն). 2023-10-20. Վերցված է 2024-08-06-ին.
  18. ↑ «На журналистку Радио Свобода Алсу Курмашеву возбудили ещё одно уголовное дело — о "фейках" об армии». Radio Free Europe / Radio Liberty (ռուսերեն). 2023-12-12. Վերցված է 2024-08-06-ին.
  19. ↑ «Журналистку Радио Свобода Алсу Курмашеву приговорили к 6,5 годам». Радио Свобода (ռուսերեն). 2024-07-22. Վերցված է 2024-07-22-ին.
  20. ↑ «В РФ против журналистки ведут дело из-за книги об Украине – DW – 12.12.2023». dw.com (ռուսերեն). Վերցված է 2024-08-04-ին.
  21. ↑ «Байден подтвердил обмен заключенными с Россией. В США направляются Пол Уилан, Эван Гершкович, Алсу Курмашева и Владимир Кара-Мурза». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024-08-01-ին.
  22. ↑ «Алсу Курмашева получила Международную премию за свободу прессы». Север.Реалии (ռուսերեն). 2024-09-20. Վերցված է 2024-09-20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալսու Կուրմաշևա» հոդվածին։