Ալպերթ Աբելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | դեկտեմբերի 4, 1893 |
---|---|
Ծննդավայր | Քեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա |
Մահացել է | նոյեմբերի 14, 1986 (92 տարեկան) |
Մահվան վայր | ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Այլ անուններ | Էբիլենց |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան (1917) |
Մասնագիտություն | բժիշկ, արձակագիր |
Ալպերթ Սողոմանի Աբալյան (դեկտեմբերի 4, 1893, Քեսապ (Քեսաբ), Լաթակիայի գավառ, Լաթակիայի մարզ, Սիրիա - նոյեմբերի 14, 1986, ԱՄՆ), հայ բժիշկ, արձակագիր[1]։
Ծնվել է Սողոմոն և Օվսաննա Աբելյանների ընտանիքում։ Ունեցել է երեք եղբայր և չորս քույր։
Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է Քեսապում, իսկ բարձրագույնը՝ Այնթապի Կենտրոնական Թուրքիայի քոլեջում, որտեղ ավարտաճառի համար գրում է «Քեսապ և իր գյուղերը» հատորը։ Բժշկություն սովորել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական դպրոցում, որն ավարտել է 1917 թվականին։ Այնուհետև զինակոչվել է օսմանյան բանակ՝ ենթասպայի աստիճանով և ծառայել է Նապլուսում, պաղեստինյան ճակատում։
1920 թվականին գաղթել է ԱՄՆ-ի Բոստոն քաղաք, որտեղ աշխատել է որպես մանկաբույժ։ Անդամակցել է Մեսեչուսեցի և ամերիկյան այլ բժշկական միությունների։ 1923 թվականին ամուսնացել է Զապել Առաքելյանի հետ և ունեցել երեք դուստր[2]։
Օգտագործել է Էբիլենց ծածկանունը[1]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ մայրերու մենտորը, Պօսթըն, Հայրենիք, 1922, 96 էջ։
- Հէքիմարան (բժշկա-առողջապահական), Պօսթըն, Հայրենիք, 1924, 350 էջ։
- Հնգամեայ զրույցները 1923-1928, Պոստըն, Հայրենիք, 1928, 413 էջ։
- Զմրուխտ մատանին (վեպ), Պոստոն, Ա. հ., 1929, 138 էջ։
- Անահիտ կամ ամերիկահայ Ֆլէփփըրը (վեպ), Պոստոն, տպ. Հայրենիք, 1929, 116 էջ։
- Վաղուան արշալոյսը (վեպ), Պոստըն, տպ. Հայրենիք, 1930, 116 էջ։
- Քեսապ եւ իր գիւղերը, Պէյրութ, 2002, 255 էջ։
- Աշ-Գար (վեպ ամերիկահայ կեանքէ), Պոստըն, տպ. Հայրենիք, 1930, 116 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 547։
- ↑ Ալպերթ Աբելյանի մասին «Ասպարեզ»-ում:(չաշխատող հղում)