Ալպեն կենդանաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալպեն կենդանաբանական այգի
Տեսակկենդանաբանական այգի
Երկիր Ավստրիա
ՎարչատարածքԻնսբրուք
Հիմնվել է1962
ԱնդամակցությունԿենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական միություն, Verband der Zoologischen Gärten?, Ավստրիայի կենդանաբանական կազմակերպություն և Կենդանաբանական այգիների և ակվարիումների համաշխարհային ասոցիացիա
Ալպեն կենդանաբանական այգիը գտնվում է Ավստրիաում
Ալպեն կենդանաբանական այգի
Ալպեն կենդանաբանական այգիը գտնվում է Երկիրում
Ալպեն կենդանաբանական այգի

Ալպեն կենդանաբանական այգի, գտնվում է Ավստրիայի Տիրոլ նահանգի Ինսբրուք քաղաքում։ Ամենաբարձր տեղակայված կենդանաբանական այգիներից մեկն է Եվրոպայում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրված լինելով 1962 թվականի սեպտեմբերի 22-ին ավստրիացի կենդանաբան Հանս Փսենների կողմից՝ Ալպեն կենդանաբանական այգին հայտնի է դարձել նրանով, որ զբաղվում է անհետացող տեսակների վերաբնակեցմամբ, ինչպիսիք են գառնանգղը, ալպիական լեռնային այծը, հյուսիսային ճաղատ իբիսը։

Կենդանաբանական այգին շահույթ չհետապնդող կազմակերպություն է, և նրա ֆինանսների մեծ մասը ստացվում է նվիրատվություններից, սակայն այն լրացուցիչ ֆինանսավորում է ստանում նաև Ինսբրուք քաղաքի և Տիրոլ նահանգի իշխանություններից, ինչպես նաև Freunde des Alpenzoo միությունից, որի կազմում ընդգրկված են հովանավորներ և կենդանիների «որդեգրողներ»։

Փայտե նոր տաղավարը բացվել է 2017 թվականի օգոստոսին՝ նպատակ ունենալով տեղեկություններ տրամադրել անտառտնտեսության և փայտամշակման վերաբերյալ։ Տաղավարն ստեղծել է proHolz Tyrol-ի հետ համագործակցությամ, իսկ կառույցի դիզայնը որոշվել է մրցույթի արդյունքում, որին մասնակցել են դիզայնի և ճարտարապետության բաժնի ուսանողներ։ Տաղավարը ամբողջովին կառուցված է փայտից և ունի խխունջի տեսք[1][2][3]։

Ալպեն կենդանաբանական այգին դարձել է այն վայրերից մեկը, որոնք ընտրվել են ներկայացնելու Ավստրիան զրո եվրո թղթադրամի վրա։ Նկարում պատկերված են կենդանաբանական այգու 3 ամենահայտնի կենդանիները՝ գառնանգղը, ալպիական լեռնային այծը և հյուսիսային ճաղատ իբիսը[4]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանաբանական այգում բնակվում են 150 տեսակի շուրջ 2000 կենդանիներ՝ 20 տեսակի կաթնասուններ (Ալպերի 80 տեսակի կաթնասուններից), 60 թռչնատեսակ, 11 տեսակի սողուններ և 6 տեսակի երկկենցաղներ, ինչպես նաև Ալպերում ներկայացված ձկների գրեթե բոլոր տեսակները։ Ալպեն կենդանաբանական այգին միակն է աշխարհում, որտեղ ցուցադրվում է կարմրաթև մագլցող։

Թռչուններից կենդանաբանական այգում ցուցոդրվում են՝ գառնանգղ, սև արագիլ, խլահավ, դեղնագլուխ արքայիկ, ոսկեգույն արծիվ, մեծ սղոցակտուց բադ, աքար, հյուսիսային ճաղատ իբիս, մայրահավ, ճնճղուկանմաններ, սպիտակ կաքավ, բուեր, ագռավ, եվրոպական քարակաքավ, թավոտն բվիկ, կարմրաթև մագլցող, կաթնասուններից՝ անտառային կզաքիս, կուղբ, գորշ արջ, որմզդեղն, ջրասամույր, այծյամ, վարազ, քարայծ, լուսան, ալպիական արջամուկ, լեռնային նապաստակ, ալպիական լեռնային այծ, եվրոպական վայրի կատու, զուբր, գորշ գայլ, մկներ, սողուններից՝ սովորական լորտու, ճահճային կրիա, սովորական ծառագորտ, սովորական տրիտոն, կատարավոր տրիտոն, սովորական տրիտոն, լճագորտ և այլն։

Ցուցադրություններ, գործունեություն և ծառայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանաբանական այգին տեղակայված է լեռան լանջին, որտեղ կան բազմաթիվ արահետներ այգում շրջելու և կենդանիներին ուսումնասիրելու համար։

Կենդանաբանական այգու առավել նշանավոր տեսարժանություններն են ալպիական խոշոր կենդանիները՝ արջեր, գայլեր, որմզդեղններ, բիզոններ և այլն։ Հայտնի են նաև գիշատիչ թռչունները, որոնցից ոմանք հազվադեպ են հանդիպում կենդանաբանական այգիներում, ինչպիսիք են հյուսիսային ճաղատ իբիսները, որոնք գտնվում են մեծ տաղավարում, որը կառուցվել է հատուկ անհետացող թռչունների բնակության համար։ Innergschlöß-ում կարելի է տեսնել այլ տեսակներ, ինչպիսին է գառնանգղը։ Կենդանաբանական այգում կա նաև ցուցադրական փոքր ֆերմա, որտեղ կարելի է տեսնել Ալպերում հանդիպող տարբեր անասուններ։ Այնտեղ կարելի է տեսնել և խնամել ընտանի թռչունների բազմաթիվ տեսակների, ոչխարների, կովերի, խոզերի և այծերի։ Այդ ցեղատեսակներից շատերը բուծվել են Ալպերի միկրոկլիմայի պահանջներին համապատասխան։ Կենդանաբանական այգում կան 6 մեծ տերարիումներ սողունների և 1 ակվատերարիում երկկենցաղների համար։

Ալպեն կենդանաբանական այգում տեղակայված են յուրաքանչյուրը 80-ից միչև 14000 լիտր ջուր պարունակող 17 ավազաններ, ինչի շնորհիվ այն հայտնի է որպես քաղցրահամ ջրով ամենամեծ ակվարիումն ունեցող կենդանաբանական այգին աշխարհում։ Այնտեղ կարելի է տեսնել ալպիական ձկների ավելի քան 50 տեսակներ, ընդ որում՝ դրանիցից շատերը հազվադեպ են հանդիպում կամ գտնվում են անհետացման վտանգի տակ։ Ակվարիումներում վերստեղծվել են տարբեր՝ Ալպիական սառը գետի, փոքր լճակի, լճի կամ Դանուբին հատուկ պայմաններ։ Կենդանաբանական այգին միջազգային ճանաչման է արժանացել Ալպիական որոշ հազվադեպ ձկնատեսակների բուծման ծրագրով[5]։

Ալպեն կենդանաբանական այգում գործում է կրթական բաժին, որն առաջարկում է կենդանիների հետ փորձարարական ուսուցում տարիքային բոլոր խմբերի համար։ Այնտեղ դասավանդում են ուսուցիչներ և կենսաբաններ։

Տարածքի մեծ մասը հասանելի է անվասալյակների համար, սակայն արահետների մի մասը բավական զառիվայր են։ Այգու տարածքում գործում են երկու ռեստորաններ՝ ANIMAHL - Bistro im Zoo, որն առաջարկում է ամենօրյա կերակրատեսակներ և խմիչքների տեսականի, և «Weiherburg» սրճարան-ռեստորանը։

Շրջակա միջավայրի պահպանություն և կենդանատեսակների վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալպեն կենդանաբանական այգին Եվրոպայի վերացող տեսակների ծրագրի համակարգողն է հյուսիսային ճաղատ իբիսի ուղղությամբ[6] և միակ կենդանաբանական այգին աշխարհում, որտեղ ցուցադրվում է կարմրագույն մագլցողը։

  • Ալպեն կենդանաբանական այգին մասնակցում է Ավստրիայում սալամանդրների և մասնավորապես Տիրոլում առկա ալպիական սալամանդրի մոնիթորինգին։ Երկկենցաղների թվաքանակը կտրուկ նվազում է Ավստրիայում մի շարք մի շարք պատճառներով, որոնցից է սալամանդրներին վնաս հասցնող սնկերի առկայությունը[7]։
  • Wildkatze Österreich - Կենդանաբանական այգին մասնակցում է վայրի կատվի պլատֆորմին, որն ավստրիական տարբեր կազմակերպությունների համագործակցություն է, որն զբաղվում է երկրում վայրի կատուների պահպանությամբ տարածքների պահպանության և ուսումնասիրության միջոցով[8]։
  • Ալպիական գաղնանգղ նախագիծ - 1974 թվականին Ալպեն կենդանաբանական այգին դարձել է առաջին կազմակեպությունը, որը հաջողության է հասել Ալպերում գառնանգղի բուծման հարցում։ Կենդանաբանական այգին ծրագիրն սկսել է1970 թվականին։ 1987 թվականի հիմնադրվել է միջազգային կազմակերպությանը նախագծի զարգացման համար և աշխարհում ստեղծվել են այդ թռչունների բուծման տարբեր կազմակերպություններ։ 1987 թվականին առաջին զույգը Ալպերում բաց է թողնվել արհեստական բնում[9][10]։
  • Scharnstein Waldrapp Project - 2002 թվականին կենդանաբանական այգին մասնակցել է 11 հյուսիսային իբիսների ուսումնասիրությանը։ Իբիսներին սովորեցվել է հետևել թռչող սարքին, որպեսզի նրանց նախապատրաստեն չվելուն։ Նախագիծը համարվել է հաջող գիտական տեսանկյունից 2005 թվականին, որի շրջանակներում տեղափոխվել են քիչ թվով թռչուններ[11]։
  • Իբիսների վերաբնակեցում Արևելյան Ալպերում (Reintroducing ibexes into the Eastern Alps) - Ալպեն կենդանաբանական այգին կարևոր դեր է կատարել Արևելյան Ալպերում ալպիական լեռնային քարայծի վերաինտեգրման հարցում։ Ներկայում Ավստրիայում այդ կենդանիների թվաքանակը կազմում է 3200 և համարվում է կայուն։ Ալպեն կենդանաբանական այգին օգնել է վերաբնակեցնել 260 կենդանիների վերջին 30 տարվա ընթացքում։ Տարածքում բաց թողնված կենդանիների հավաքումը նույնպես կատարվում է այգում[12][13]։
  • Կենդանաբանական այգին ունի անասնաբուժական բաժին Տիրոլի հիվանդ և վիրավոր կենդանիների, մասնավորապես գիշատիչ թռչունների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Holzpavillon im Alpenzoo». Holzmagazin. 2017 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «Informationsstand Alpenzoo Pavillon». HTL-IMST. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  3. «Eröffnung des proHolz Tirol Pavillon im Alpenzoo». proHolz. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «Den 0-Euro-Schein gibt es wirklich – und er ist wertvoll». Unser-tirol. 2017 թ․ մայիսի 24. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  5. «Fish in the Alpenzoo». Alpenzoo Website. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
  6. Complete List of EEPs and ESBs Արխիվացված 2015-02-05 Wayback Machine website of EAZA, Retrieved on 04 September 2014.
  7. Glaser, Florian (2017 թ․ հուլիսի 5). «Beim Salamander ist Feuer am Dach». Tiroler Tageszeitung. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  8. «Partner organizations». Wildkatze Österreich. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  9. «Bearded Vulture Reintroduction». WAZA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  10. «Der Bartgeier hat sich bei uns wieder nachhaltig etabliert». Der Standard. 2016 թ․ հունիսի 24. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  11. «Scharnstein Waldrapp Project». WAZA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  12. «Alpine Ibex Reintroduction_2». WAZA. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.
  13. Dähling (2016 թ․ հուլիսի 1). «Fünf Steinböcke warten auf ihren Weg in die Freiheit». Tiroler Tageszeitung vom. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 24-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hans Psenner: Der Alpenzoo. Mein Leben, Wörgl 1982.
  • Alpenzoo Innsbruck, in: Dirk Petzold, Silke Sorge (Hrsg.): Abenteuer Zoo. 550 Tierparks, Aquarien und Reptilienhäuser. Der Zooführer für Deutschland, Österreich und die Schweiz, Graz 2007, S. 353-356.
  • Part of the content of this article comes from the equivalent German-language Wikipedia article. Retrieved on 6 December 2014. The references no. is cited by that German-language article.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]