Ադրիանո Ալպագո-Նովելլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալպագո Նովելլոից)
Ադրիանո Ալպագո-Նովելլո
իտալ.՝ Adriano Alpago-Novello
Ծնվել էհուլիսի 20, 1932(1932-07-20)[1]
ԾննդավայրԲելունո, Վենետո, Իտալիա
Մահացել էհունիսի 4, 2005(2005-06-04)[1] (72 տարեկան)
Վախճանի վայրԲելունո, Վենետո, Իտալիա
ԱշխատավայրՄիլանի պոլիտեխնիկական համալսարան
Ադրիանո Ալպագո-Նովելլո Վիքիդարանում

Ադրիանո Ալպագո Նովելլո (իտալ.՝ Adriano Alpago-Novello) (հուլիսի 20, 1932(1932-07-20)[1], Բելունո, Վենետո, Իտալիա - հունիսի 4, 2005(2005-06-04)[1], Բելունո, Վենետո, Իտալիա), իտալացի ճարտարապետ, արվեստաբան։ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր[2]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հուլիսի 20-ին, Բելլունոյում (ԻտալիաԲյուզանդական արվեստի պատմություն է դասավանդում Միլանի պոլիտեխնիկական ինստիտուտում, ուր 1968 թվականին հիմնել է Հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրության կենտրոն։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին գրել է «Լե Մուզե» («Le Muse») արվեստի հանրագիտարանի «Հայկական ճարտարապետություն» հոդվածը, 1969 թվականին թարգմանել է Բ. Ֆլեչերի «ճարտարապետության պատմությունը համեմատական մեթոդով» գիրքը՝ ավելացնելով հայկական ճարտարապետությանը նվիրված էջեր։

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավորել է 1967 թվականին և 1969 թվականին Խորհրդային Հայաստան, իսկ 1970 թվականին՝ Վասպուրական, Անի, Կիլիկիա այցելած իտալական գիտարշավախմբերը։ 1968 թվականին Արմեն և Հակոբ Մանուկյան եղբայրների հետ հիմնել է «Հայ ճարտարապետության վավերագրեր» («Documenti de architettura Armena») մատենաշարը։

Միլանի հայ գաղութի աջակցությամբ կազմակերպել է «Հայկական ճարտարապետությունը 4-18 դարերում» ցուցահանդեսը, որ Իտալիայից բացի ցուցադրվել է նաև Ավստրիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, ԱՄՆ-ում, ԳՖՀ-ում, Շվեյցարիայում, Լիբանանում, Իրանում։ Ալպագո Նովելլոի անցյալի արվեստը դիտում է ոչ միայն իբրև պատմական երևույթ, այլև մեկնաբանում արդի արվեստի զարգացման տեսանկյունից։

Հայերեն հրապարակումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիրիայի հայկական ճարտարապետական կոթողները։ «Գարուն», 1994, թիվ 2, էջ 61։
  • Ապագան հին սիրտ ունի։ «Գարուն», 2000, թիվ 2, էջ 81։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Armenia, National Academy of Sciences of. «National Academy of Sciences of Armenia». www.sci.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրիանո Ալպագո-Նովելլո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 187