Ալոպատրիկ տեսակառաջացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ալոպատրիկ տեսակառաջացում, գեների հոսքի աշխարհագրական արգելքն է, որը զուտ ֆիզիկապես է մեկուսացնում առաջացած պոպուլյացիան։

Որոշ երկրաբանական գործընթացներ կարող են մասնատել պոպուլյացիան մի քանի այլ պոպուլյացիաների։ Օրինակ՝ նոր ի հայտ եկող լեռնաշղթան աստիճանաբար կարող է տարանջատել օրգանիզմների մի պոպուլյացիա, որ կարող է բնակվել միայն ցածրադիր վայրում։ Ցամաքի մի հատված, օրինակ՝ Պանամայի պարանոցը, կարող է տարանջատել մի կողմի ջրային կյանքը մյուս կողմի կյանքից։ Մեծ լիճը կարող է փոքրանալ և ձևավորել մի քանի փոքր լճակ, որոնց պոպուլյացիաներն արդեն մեկուսացված կլինեն։ Ալոպատրիկ տեսակառաջացում կարող է տեղի ունենալ նաև, երբ մի տեսակի ներկայացուցիչները գրավում են նոր, տարածք և դրանով մեկուսանում են մայր պոպուլյացիայից։

Ալոպատրիկ տեսակառաջացումն առավել հատուկ է փոքր, մեկուսացած պոպուլյացիաներին։ Այս դեպքում գեների հոսքի և բնական ընտրության միջոցով գենոֆոնդի հիմնավորապես փոփոխումն ավելի հավանական է, քան մեծ պոպուլյացիաների դեպքում։ Օրինակ՝ մոտ երկու միլիոն տարի առաջ փոքրաթիվ օտար կենդանիներ ու բույսեր, գրավելով Գալապագոսյան կղզիները, սկզբնավորեցին այն բոլոր տեսակները, որ այսօր հնարավոր է գտնել այնտեղ։ Բայց ամեն մի մեկուսացած փոքր պոպուլյացիա, որ դառնում է նոր տեսակ, ամենայն հավանականությամբ, չի գոյատևում իր նոր միջավայրում։ Սահմանային իրավիճակում կյանքը դաժան է, և առաջամարտիկ շատ պոպուլյացիաներ ուղղակի վերանում են։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբանության 10-րդ դասարանի դասագիրք

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմպատրիկ տեսակառաջացում