Ալոնզո Չըրչ
Ալոնզո Չըրչ անգլ.՝ Alonzo Church | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 14, 1903[1][2][3][…] |
Ծննդավայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 11, 1995[1][2][3][…] (92 տարեկան) |
Մահվան վայր | Հուդզոն, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ[4] |
Գերեզման | Փրինսթոնի գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | պրեսբիտերականներ[2] |
Կրթություն | Հարվարդի համալսարան (1928)[6][2], Փրինսթոնի համալսարան (1927)[6][2], Գյոթինգենի համալսարան (1928)[6][2] և Ամստերդամի համալսարան (1929)[6][2] |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր (1927) |
Երկեր | Church-Turing thesis?, Church–Turing–Deutsch principle?, Frege–Church ontology?, Church–Rosser theorem?, Church–Turing theorem? և Լամբդա արտահայտություն |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, փիլիսոփա, համալսարանի դասախոս և համակարգչային գիտնական |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան[6] և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[6] |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[7] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալոնզո Չըրչ (անգլ.՝ Alonzo Church, հունիսի 14, 1903[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - օգոստոսի 11, 1995[1][2][3][…], Հուդզոն, Սամիթ շրջան, Օհայո, ԱՄՆ[4]), ամերիկացի մաթեմատիկոս և տրամաբան, մեծ ներդրում է ունեցել մաթեմատիկական տրամաբանության և տեսական ինֆորմատիկայի հիմունքների ստեղծման գործում։ Նա ամենից շատ հայտնի է Լյամբդայի հաշվարկով, լուծելիության խնդրի լուծման անլուծելիությունն ապացուցող (Entscheidungsproblem) Չըրչ-Թյուրինգ թեորեմով, Ֆրեգե-Չըրչ օնթոլոգիայով, Չըրչ-Ռոսսեր անլուծելիության թեորեմով։ Նա նաև աշխատել է լեզվական փիլիսոփայության վրա։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալոնզո Չըրչը ծնվել է 1903 թվականի հունիսի 14-ին, Վաշինգտոնի Կոլումբիայի շրջանում, որտեղ նրա հայրը՝ Սամուել Ռոբինզ Չըրչը, Կոլումբիայի շրջանի քաղաքային դատարանի դատավորն է եղել։ Ընտանիքն ավելի ուշ տեղափոխվել է Վիրջինիա նահանգ, քանի որ հայրը տեսողությունը վատանալու պատճառով կորցրել էր դիրքը։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալոնզո Չըրչը 1925 թվականին ամուսնացել է Մերի Ջուլիա Կուչինսկու հետ։ Նրանք ունեցել են երեք երեխա՝ Ալոնզո Չըրչ կրտսերին (1929), Մերի Էնին (1933) և Միլդրեդին (1938)։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալոնզո Չըրչը հորեղբոր օգնությամբ, որին նույնպես անվանել էին Ալոնզո Չըրչ, հաճախել է Կոնեկտիկուտի Ռիդֆիլդ քաղաքում գտնվող մասնավոր՝ Ռիդֆիլդ արական դպրոցը[8]։ 1920 թվականին, Ռիդֆիլդն ավարտելուց հետո, ընդունվել է Փրինսթոնի համալսարան, որտեղ նա բացառիկ ուսանող է եղել։ Նա հրապարակել է Լորենցի ձևափոխությունների վերաբերյալ իր առաջին աշխատությունը և 1924 թվականին ավարտել է համալսարանը մաթեմատիկոսի աստիճանով։ Դոկտորական աստիճանը պաշպանելու համար երեք տարի մնացել է Փրինսթոնի համալսարանում և նրա դիպլոմային աշխատանքի ղեկավարն է եղել Օսվալդ Վեբլենը։
Դոկտորի կոչում ստանալուց հետո որոշ ժամանակ դասավանդել է Չիկագոյի համալսարանում, եղել է հրահանգիչ[9]։ Ստանալով ազգային հետազոտական երկամյա կրթաթոշակը, նրան հնարավորություն է ընձեռնվել 1927–1928 թվականներին հաճախել Հարվարդի համալսարան, իսկ հաջորդ տարի՝ Գյոթինգենի և Ամստերդամի համալսարաններ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1929-1967 թվականներին Փրինսթոնի համալսարանում դասավանդել է փիլիսոփայություն և մաթեմատիկա։
- 1967-1990 թվականներին դասավանդել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում։
- 1962 թվականին եղել է Ստոկհոլմում կայացած Մաթեմատիկոսների միջազգային կոնգրեսի (ICM) լիակատա նիստի զեկուցող[10]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1969 թվականին Քեյսի համալսարանն Ալոնզո Չըրչին շնորհել է գիտությունների դոկտորի պատվավոր աստիճանի կոչում[11]
- 1985 թվականին Փրինսթոնի համալսարանը շնորհել է գիտությունների դոկտորի պատվավոր աստիճանի կոչում[12]
- 1990 թվականին Նյու Յորք նահանգի Բուֆֆալո քաղաքի Պետական Համալսարանում Չըրչի պատվին կազմակերպել է միջազգային սիմպոզիում՝ Ջոն Կորկորանի նախաձեռնությամբ[13]։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալոնզո Չըրչը բուռն հավատացյալ մարդ է եղել։ Նա եղել է պրեսբիրտերական եկեղեցու ցմահ անդամ[14]։ Ալոնզո Չըրչը մահացել է 1995 թվականին, թաղվել է Փրինսթոնի գերեզմանատանը։
Մաթեմատիկական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալոնզո Չըրչը հայտնի է հետևյալ նշանակալի նվաճումներով.
- Խնդրի լուծումը անգլ.՝ Entscheidungsproblem, որում ապացուցել է Լուծելիության պրոբլեմը առաջին կարգի մաթեմատիկական տեսության մեջ՝ կամայական առաջարկների ճշմարտությունը որոշելու համար անլուծելի է։ Այն հայտնի է որպես Չըրչի թեորեմ[15]
- Ջուզեպե Պեանոյի այսպես կոչված՝ Պիանոյի թվաբանության անլուծելիության ապացույցը
- Չըրչ-Թյուրինգ թեզիսը
- Լյամբդայի հաշվարկը
- «Սիմվոլիկ տրամաբանություն» ամսագրի հիմնադիրներից մեկը, մինչև 1979 թվականը խմբագրել է ակնարկների բաժինը։
Նրա աշխատությունում Լյամբդայի հաշվարկն ի հայտ եկել 1936 թվականին, որտեղ ցույց է տվել Entscheidungsproblem-ի անլուծելիությունը։ Այս արդյունքին հաջորդել է Ալան Թյուրինգի աշխատանքը՝ մեխանիկական ճանապարհով անլուծելի խնդրի առկայությունը։ Չըրչը և Թյուրինգը հետագայում ապացուցել են, որ Լյամբդայի հաշվարկը և Թյուրինգի հաշվիչ մեքենայի կիրառությունը Թյուրինգի դադարեցման խնդիրներում հավասարազոր հնարավորություններ ունեն, և հետագայում ներկայացվել են մի շարք «հաշվարկման մեխանիկական գործընթացներ» աշխատություններում, որն էլ հանգեցրել է Չըրչ-Թյուրինգ թեզիսին[16]։ Սակայն Թյուրինգի մոտեցումը զգալիորեն ավելի մատչելի էր և ինտուիտիվ, քան Ալոնզո Չըրչինը[17]։
Տեխնիկական կարգավորիչ սարքերի կիրառումը բնութագրերից ինքնաբերաբար գեներացման ջանքերը բխում էին նրա գաղափարներից։
Լյամբդայի հաշվարկն ազդել է LISP ծրագրավորման լեզվի և ընդհանուր առմամբ գործառնական ծրագրավորման լեզուների դիզայնի վրա։ Չըրչի կոդավորումը կոչվել է ի պատիվ նրա[18]։
Ալոնզո Չըրչի մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ի պատիվ Ալոնզո Չըրչի, 2015 թվականին սահմանել է Alonzo Church Award մրցանակ՝ տրամաբանության և հաշվողական բնագավառում եզակի ներդրումների համար։ Նախաձեռնությունը պատկանում է Հաշվողական տեխնիկայի ասոցիացիա Հատուկ հետաքրքրությունների խումբ (ACM SIGLOG), Տեսական ինֆորմատիկայի եվրոպական ասոցիացիա (EATCS), Համակարգչային գիտությունների տրամաբանության եվրոպական ասոցիացիա (EACSL) և Կուրտ Գյոդելի անվան ընկերություն (Kurt Gödel Society -KGS) միջազգային կազմակերպություններին։ Մրցանակը շնորհվում է այն անձանց, ովքեր վերջին 25 տարիների ընթացքում ունեցել են նշանակալի ներդրումներ և այլ տիպի մրցանակներ դեռ չեն ստացել[19]։
Փիլիսոփայական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալոնզո Չըրչը մեծ ներդրում է ունեցել լոգիստիկ մեթոդաբանության մշակմանը, նրա փիլիսոփայական քննադատական անվանակարգում և իրատեսական պաշտպանությունում բերված փաստարկները հանգեցնում են արժեքի տեսության և Ֆրեգելյան ու Ռասսելյան ինտենսիվ տրամաբանությունների մանրամասն կառուցմանը, որով էլ նա բարձր է գնահատվում այս դարի կարևորագույն փիլիսոփաների շարքում։
Ուսանողները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալոնզո Չըրչի դոկտորանտուրայի ուսանողներից շատերը մեծ ձեռքբերումների են հասել[20]։ Դրանց թվում են Ստեպհեն Կոուլ ԿԼինին, Լեոն Հենկինը, Մայքլ Ռաբինը, Դանա Սկոտը, Ռեյմոնդ Սմալիանը, Ալան Թյուրինգը և շատ ուրիշներ, որոնք մասն են կազմել «Մաթեմատիկական ծագումնաբանություն» նախագծի։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Alonzo Church, Introduction to Mathematical Logic (978-0-691-02906-1)[21]
- Alonzo Church, The Calculi of Lambda-Conversion (978-0-691-08394-0)[22]
- Alonzo Church, A Bibliography of Symbolic Logic, 1666–1935 (978-0-8218-0084-3)
- C. Anthony Anderson and Michael Zelëny, (eds.), Logic, Meaning and Computation: Essays in Memory of Alonzo Church (978-1-4020-0141-3)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Introduction Alonzo Church: Life and Work
- ↑ http://nassauchurch.org/about/princetoncemetery/interment-records/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ The Ridgefield School for Boys, also known as the Ridgefield School, was a private school that existed from 1907 to 1938. See The Ridgefield School.
- ↑ «An early history of computing at Princeton»։ Princeton Alumni Weekly (անգլերեն)։ 2012-04-04։ Վերցված է 2020-04-19
- ↑ Church, Alonzo. "Logic, arithmetic and automata." Archived 2013-12-28 at the Wayback Machine. In Proceedings of the International Congress of Mathematicians, pp. 23–35. 1962.
- ↑ «Honorary degrees awarded by Case Western Reserve University»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-01-ին։ Վերցված է 2012-06-01
- ↑ Honorary degrees awarded by Princeton University Archived 2016-02-07 at the Wayback Machine.
- ↑ Finding Aid for The Honorary Degree Conferral of Doctor of Science to Alonzo Church, 1990
- ↑ «Introduction Alonzo Church: Life and Work»։ էջ 4։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 1, 2012-ին։ Վերցված է հունիսի 6, 2012։ «A deeply religious person, he was a lifelong member of the Presbyterian church.»
- ↑ Church A. (1936)։ «An unsolvable problem of elementary number theory»։ American Journal of Mathematics 58 (2): 345–363։ JSTOR 2371045։ doi:10.2307/2371045
- ↑ Church 1936
- ↑ Grime James (February 2012)։ «What Did Turing Do for Us?»։ NRICH։ University of Cambridge։ Վերցված է փետրվարի 28, 2016
- ↑ «Theoretical Foundations For Practical 'Totally Functional Programming' / գլուխ2 և 5»
- ↑ https://siglog.acm.org/alonzo-church-award-for-outstanding-contributions-to-logic-and-computation-2019/
- ↑ «Mathematics Genealogy Project»։ Արխիվացված է օրիգինալից օգոստոսի 4, 2010-ին։ Վերցված է օգոստոսի 12, 2010
- ↑ Henkin, Leon (1957)։ «Review: Introduction to Mathematical Logic by Alonzo Church»։ Bull. Amer. Math. Soc. 63 (5): 320–323։ doi:10.1090/s0002-9904-1957-10129-3
- ↑ Frink Jr., Orrin (1944)։ «Review: The Calculi of Lambda-Conversion by Alonzo Church»։ Bull. Amer. Math. Soc. 50 (3): 169–172։ doi:10.1090/s0002-9904-1944-08090-7
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Church, Alonzo. "A Formulation of the Logic of Sense and Denotation." In Structure, Method and Meaning: Essays in Honor of Henry M. Sheffer, edited by P. Henle, H. Kallen and S. Langer, 3- 24. New York: Liberal Arts Press, 1951.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Alonzo Church: Life and Work. Introduction to the Collected Works of Alonzo Church, MIT Press, not yet published.
- Enderton, Herbert B., In memoriam: Alonzo Church, The Bulletin of Symbolic Logic, vol. 1, no. 4 (Dec. 1995), pp. 486–488.
- Wade, Nicholas, Alonzo Church, 92, Theorist of the Limits of Mathematics (obituary), The New York Times, September 5, 1995, p. B6.
- Obituary: Alonzo Church, The Independent (London), September 14, 1995.
- Alonzo Church interviewed by William Aspray on 17 May 1984. The Princeton Mathematics Community in the 1930s: An Oral-History Project, transcript number 5.
- Fine Hall in its golden age: Remembrances of Princeton in the early fifties. In A Century of Mathematics in America, Part II, edited by Peter Duren, AMS History of Mathematics, vol 2, American Mathematical Society, 1989, pp. 223–226. Also available here.
- Church A. (1950)։ «On Carnap's Analysis of Statements of Assertion and Belief»։ The Journal of Symbolic Logic 10 (5): 97–99։ JSTOR 3326684։ doi:10.2307/3326684
- Anderson C. Anthony (1998)։ «Alonzo Church's contributions to philosophy and Intensional Logic»։ The Bulletin of Symbolic Logic 4 (2): 129–171։ JSTOR 421020։ doi:10.2307/421020
- Alonzo Church
- Princeton University Library, Manuscripts Division, The Alonzo Church Papers, 1924–1995: finding aid.
- A bibliography of Church's reviews for The Journal of Symbolic Logic, with a link to each
- Alonzo Church, 92, Theorist Of the Limits of Mathematics New York Times obituary
- OBITUARY: Alonzo Church from The Independent
- In memoriam: Alonzo Church (1903–1995) by Irving H. Anellis, Modern Logic Vol. 5, No. 4 (1995).
- In memoriam: Alonzo Church 1903–1995 by H. B. Enderton, The Bulletin of Symbolic Logic Vol. 1, No.5 (1995).
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալոնզո Չըրչ կատեգորիայում։ |
|
- Հունիսի 14 ծնունդներ
- 1903 ծնունդներ
- Վաշինգտոն քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 11 մահեր
- 1995 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Ամստերդամի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գյուտարարներ
- ԱՄՆ-ի ինֆորմատիկայի ոլորտի գիտնականներ
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի ծրագրավորողներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Համակարգիչներ
- Բրիտանական ակադեմիայի թղթակից-անդամներ