Ալոհա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալոհա, հավայերեն բառ, որը միաժամանակ նշանակում է «բարև ձեզ», «բարի գալուստ», «մինչ հանդիպում» և ընդհանրապես խաղաղության և ուրախության մաղթում։ Ջեկ Լոնդոնը ունի «Ալոհա Օե» պատմվածքը։ Այս անվանումը նաև օգտագործվում է ավանդական հավայան հագուստի նշման համար։ Հավայներից դուրս «ալոհա» բառը հանրաճանաչ է դարձրել երգչուհի և դերասանուհի Բեթ Միդլերը, ով ծնունդով Հոնոլուլուից է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոհա» հոդվածին։