Jump to content

Ալոիզիա Վեբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալոիզիա Վեբեր
գերմ.՝ Maria Aloysia Antonia Weber Lange
Դիմանկար
Ծնվել է1760[1][2]
ԾննդավայրZell im Wiesental[3]
Մահացել էհունիսի 8, 1839(1839-06-08)[1]
Մահվան վայրԶալցբուրգ[3]
ԳերեզմանSalzburger Kommunalfriedhof[4]
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
Մասնագիտությունօպերային երգչուհի, դերասանուհի, կոմպոզիտոր, թատրոնի դերասանուհի և երգչուհի
ԱմուսինJoseph Lange?
Ծնողներհայր՝ Franz Fridolin Weber?, մայր՝ Cäcilia Weber?
 Aloysia Weber Վիքիպահեստում

Ալոիզիա Վեբեր (գերմ.՝ Maria Aloysia Antonia Weber Lange, 1760[1][2], Zell im Wiesental[3] - հունիսի 8, 1839(1839-06-08)[1], Զալցբուրգ[3]), 18-րդ դարի գերմանացի օպերային երգչուհի (սոպրանո)։

Կոնստանցիա Մոցարտի քույրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ցել Իմ Վիզենթալում, Վեբեր ընտանիքի չորս դստրերից մեկն է։ Նրա քույրերն են սոպրանո Ժոզեֆա Վեբերը (1758—1819), որը Մոցարտի «Կախարդական ֆլեյտա» օպերայում կատարել է գիշերվա թագուհու դերը, Կոնստանցիա Վեբեր՝ Մոցարտի կինը, Սոֆի Վեբերը։ Նրա զարմիկը եղել է կոմպոզիտոր Կառլ Մարիա ֆոն Վեբերը։

Նրա ծնվելուց հետո ընտանիքը տեղափողվել է Մանհայմ։ Ալոիզիան մեծացել է այնտեղ։ 1778 թվականին տեղափոխվել է Մյունխեն, որտեղ տեղի է ունեցել նրա առաջնելույթը։ Հաջորդ տարի նա առաջարկ է ստացել տեղափոխվել Վիեննա՝ այնտեղ երգելու, ընտանիքը նրա հետ միասին սեպտեմբերին տեղափոխվել է Վիեննա։ Հայրը մի որոշ ժամանակ այնտեղ աշխատել է՝ որպես այցելուների տոմսերն ընդունող։ Սակայն նա մեկ ամիս անց հանկարծամահ է եղել։

Ալոիզան Վիեննայում շուրունակել է իր կարիերան բավականին հաջող, նամանավանդ առաջիկա երկու տասնամյակների ընթացքում։

1780 թվականի հոկտեմբերի 31-ին նա ամուսնացել է Իոսիֆ Լանգեի հետ, որը արքունական թատրոնում դերասան էր, նաև եղել է նկարիչ և նկարել է Մոցարտի դիմանկարը։ Ալոիզիան եղել է Լանգեի երկրորդ կինը, առաջին կինը մահացել էր 1779 թվականին[5]։

1782 թվականին նա տեղափոխվել է Բուրգթատրոնում ՝ իտալական օպերաներում հանդես գալու համար։ Այսպես շարունակվել է ընդամենը ութ ամիս, շուտով նա ճանաչվել է «պերսոնա նոն գրատա» աշխատավարձի և դերերի բաշխման հետ կապված։ Նա շարունակել է երգել, սակայն արդեն Քերնթներթոր թատրոնում, ինչպես նաև Բուրգթատրոնում խաղալ դրվագային դերեր։ 1795 թվականին մեկնել է հյուրախաղերի իր քրոջ՝ Կոնստանցիայի հետ։ Այդ տարվանից սկսած նա դադարել է ապրել իր ամուսնու հետ։

Նա ծերությունն անցկացրել է Զալցբուրգում քույրերի՝ Կոնստանցիայի և Սոֆյայի հետ։

Հարաբերություններ Մոցարտի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 1777 թվականին 21-ամյա Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը որոշ ժամանակ անցկացրել է Մանհեյմում, որտեղ նա հույս ուներ գտնել աշխատանք։

Ուսման տարիներին Մոցարտը սիրահարվել է օրիորդ Վեբերին։ Մոցարտը Վիեենա է վերադարձել 1781 թվականին, և նույն թվականին ավելի ուշ եղել է Վեբերի տանը։ Ընտանիքի հայրը 1779 թվականին մահացել է։ Մոցարտը սիրահարվել է երրորդ քրոջը՝ Կոնսատանցիային։ Նրանք ամուսնացել  են 1782 թվականին։

Երաժշտություններ գրված Մոցարտի կողմից Ալոզիա Վեբերի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Alcandro, lo confesso»
  • «Popoli di Tessaglia!»
  • «Nehmt meinen Dank, ihr holden Gönner!»
  • «Mia speranza adorata – Ah, non sai, qual pena»
  • «Vorrei spiegarvi, oh Dio!» և «No, no, che non sei capace»[6][7]
  • «Da schlagt die Abschiedsstunde»
  • «Ah se in ciel»

Ալոզիա Վեբերը գրականությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոցարտի և Ալոզիայի հարաբերությունները թեմա են դարձել Ջուլիետ Ուոլդրոնի «Մոցարտի կինը» վեպի համար (2000)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 1 2 Répertoire International des Sources Musicales — 1952.
  3. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #122638212 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. ↑ Find A Grave — 1996.
  5. ↑ Joseph Lange, Biographie des Joseph Lange, k.k. Hofschauspielers, Vienna 1808, p. 117
  6. ↑ Deutsch 1965, 217. This was Алоизия’s «first appearance at the Italian opera», and it was very positively received (Deutsch 218).
  7. ↑ New Grove online, «Weber» 2007
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոիզիա Վեբեր» հոդվածին։