Ալզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալշե (հնագույն երկիր)ից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալզի (այլ կիրառումներ)

Ալզի, թագավորություն Արածանիի ստորին հոսանքի հովտում։ Վերին Եփրատի հովտում մասամբ պահպանվել էին նախկին երկրները, մասամբ էլ ստեղծվել նորերը։ Ալզին բավական մեծ երկիր էր, և գրավում էր ոչ միայն բուն Ալզիի տերիտորիան, այլև Իսուվայի նախկին տերիտորիան (ասսուրական աղբյուրները երկիրն անվանում են «Իշուայ», հավանորեն որպես Ալզիի հոմանիշ), երբեմն հավանաբար նաև հարավկողմյան կից մարզերը՝ Էնզիտը (Անզիտենե, միջնադարյան Անձիտ), Տիգրիսի ակունքների շրջանը (միջնադարյան Անգեղտունը)։ Սեպագիր աղբյուրները հիշատակում են նաև Սուխմու (Ծուխմա, միջնադարյան Բալահովիտը) և Ծուփա (Ծոփք) երկրները։ Հիշատակվում են նաև մի քանի ավելի մանր երկրներ Վերին Եփրատի հովտի հարավային մասում (Դիրյու, Մալլաու, Նիրբու, Նիրգուն և այլն)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]