Ալնիկ դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալնիկ դղյակ
Նկարագրություն
Տեսակպատմական շենք-թանգարան և դղյակ
ՏեղագրությունAlnwick?
ՀասցեEstates Office, Alnwick Castle, Alnwick NE66 1NQ[1]
Վարչական միավորԱնգլիա
Երկիր Միացյալ Թագավորություն[2]
Կառուցված1096
Կայքalnwickcastle.com(անգլ.) և alnwickcastle.com(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Alnwick Castle Վիքիպահեստում

Ալնիկ դղյակը (անգլ.՝ Alnwick, նաև հանդիպում է որպես Ալնվիկ) գտնվում է Անգլիայի հյուսիսում, Նորթումբերլենդ նահանգում, Շոտլանդիայից ոչ հեռու։ Համարվում էր Նորթումբերլենդի կառավարության հիմնական նստավայր[3] ։

Դղյակի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

XI դարում Ժիլբեր դե Թեսսոնը՝ Վիլհելմ I Նվաճողի դրոշ կրողը, ներկա դղյակի տեղում կառուցեց փայտե ամրոց։ Դե Թեսսոնի ժամանակաշրջանում տեղի ունեցան մի քանի նշանավոր իրադարձություններ։ 1093 թվականին դղյակի մոտ Մալկոմ Քենմորը սպանվում է Նորթումբրիի դուքս Ռոբերտ Մոբրեյի կողմից։ Երկու տարի անց Ժիլբեր դե Թեսսոնը միավորվում է Մոուբրեի հետ Անգլիայի թագավոր Վիլհելմ II–ի դեմ։ Սակայն ապստամբությունը ճնշվում է, և դե Թեսսոնը զրկվում է իր ունեցվածքից։ Հաջորդ տարում դղյակը անցավ Իվո դե Վեսսին, ով Ժիլբեր դե Թեսսոնի դղյակի փոխարեն կառուցեց քարե դղյակ։

Ալնիկ դղյակի իզոմետրիկ պատկեր 1866 թիվ․
Ալնիկ դղյակի գլխավոր մուտք

Դե Վեսսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Վեսսիի դուստր և ժառանգորդ Բեատրիսը ամուսնացավ Յուսթաս Ֆիթջոնի հետ։ 1134 թվականին, դե Վեսսիի մահվանից հետո, Յուսթասը ստացավ Ալնիկի բարոնի կոչում և դարձավ դղյակի նոր տերը։ Նա օգնություն էր ցուցաբերում Անգլիայի թագուհի Մաթիլդային Անգլիայի թագավոր Սթեֆանի դեմ գահակալական պայքարում։ Բացի դրանից, Ֆիթջոնը համագործակցում էր Շոտլանդիայի թագավոր Դավիթ I–ի հետ և օգնում էր նրան Սթեֆանի դեմ ուղղված ապստամբության ժամանակ։ Արդյունքում 1138 թվականին Ֆիթջոնից խլեցին դղյակը, սակայն նրան հաջողվում է ճնշել ապստամբությունը և վերադարձնել Սթեֆանի վստահությունը։ Ֆիթջոնը հետ ստացավ իր դղյակը և ավարտին հասցրեց շինարարությունը։ 1157 թվականին նա մահանում է և թաղվում է Ուելսում։

Դե Վեսսիի հաջորդները գահակալում էին բարդ շրջանում։ 1172–1174 թվականներին Շոտլանդիայի թագավոր Վիլհեմ I–ը երկու անգամ պաշարեց Ալնիկը, երկու անգամն էլ՝ հաջող։ Սակայն երկրորդ պաշարման ժամանակ օգնության հասան անգլիական զորքերը, ովքեր մշուշի ներքո հանկարծակի հարձակվեցին և գերեվարեցին Վիլհեմին։ Վիլհեմ դե Վեսսին մահացավ 1184 թվականին, և գահը ժառանգեց նրա որդի՝ Յոսթասը, ով ամուսնացած էր Վիլհեմ I–ի ազջկա հետ։

Երբ 1199 թվականին անգլիական գահին հաստատվեց Անհողինը, Վիլհեմ Առյուծը ներկայացրեց իր իրավունքները Նորթումբերլենդի իշխանությանը և 14 տարի շարունակ պաշտպանում էր իր շահերը։ Այդ ընթացքում, ճանապարհորդության և Շոտլանդիայի թագավորի հետ բանակցություններ վարելու ժամանակ, երկու անգամ կանգ է առել Ալնիկ դղյակում։

Յուսթաս դե Վեսսին դավադրության պաշտպաններից էր։ 1212 թվականի դավադրությունը ուղղված էր Անհողինի դեմ։ Անհողինը շատ անգամ հրամաըել է քանդել Ալնիկը, սակաըն նրա հրամանները չիրագործվեցին։ 1215 թվականին դե Վեսսին միացավ Անհողինի դեմ ուղղված ապստամբությանը և բացի դրանից միացավ Ալեքսանդր II–ի շոտլանդական բանակին, որին ուղղարկեց Նորթումբերլենդ։ Այս բացահայտ անհնազանդությունից հետո Անհողինը այրում է Ալնիկը։ 1216 թվականին Բարնարդ դղյակի պաշարման ժամանակ սպանվում է Յուսթաս դե Վեսսին։

Հաջորդող տարիների ընթացքում Ալնիկ դղյակին սպասվում էին նոր անախորժություններ։ 1260-ական թվականի կեսերին Յուսթասի ժառանգորդ Ջոն դե Վեսսին միացավ Սիմոն դը Մոնֆորին, ով ապստամբությոն էր ուղղել Հենրի IIIի դեմ։ 1265 Իվշեմի ճակատամարտի ժամանակ Ջոն դե Վեսսիին վիրավորեցին և գերի վերցրեցին։ Նրանից խլեցին բոլոր կալվածքները և սեփականատիրությունը։ Սակայն դե Վեսսիին հաջովում է դուրս գալ գերությունից։ Նա կաթողիկոսից ներում է ստանում և վերականգնում իր իրավունքները։ 1288 թվականին Ջոնը մահանում է, իսկ դղյակը ժառանգեց նրա եղբայր Ուիլյամը։ Իր կյանքի ընթացքում Ալնիկը մնաց Անգլիաի և Շոտլանդիայի ընդհարման կենտրոնը։ Այդ ընդհարումը իր գագաթնակետին հասավ, երբ Ուիլյամ Ուոլլասը ապստամբություն ուղղեց Էդուարդ I–ի դեմ։ Նույն թվականին մահանում է Ուիլյամ դե Վեսսին։ Ուիլյամը չուներ ժառանգորդ և դղյակը անցավ Դարռմական եպիսկոպոսին։ 1309 թվականին եպիսկոպոսը դղյակը նվիրեց պարոն Հենրի Պերսիին։

Պերսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերսին ժամանակի անգլիական հզոր տոհմերից էր։ Պերսիների տոհմին պատկանող Հենրիխը դարձավ Ուիլյամ Շեքսպիրի «Հենրիխ IV» պիեսի հերոսը։ Պերսի տոհմի անդամները ունեին բավականին անդադրում բնավորություն։ Նրանք հարյուրամյակների ընթացքում կազմակերպում էին ապստամբություններ անգլիական և շոտլանդական թագավորների դեմ։ Լորդ Հենրիխ 1-ը Ալնիկից ապստամբում էր Էդուարդ II–ի դեմ, ինչի արդյունքում կորցրեց դղյակը, սակայն շուտով վերադարձնում է իր սեպականությունը։ Նա րի կառավարման ընթացքում վերանորոգեց դղյակը։ Այդ ժամանակաշրջանի կառույցներ մեծ մասը պահպանվել է մինչև մեր օրերը։

1315 թվականին առաջին լորդի մահից հետո դղյակը ժառանգեց նրա որդի Հենրիխը։ Կյանքի մեծ մասը Պերսի երկրորդ լորդը պատերազմում էր և չուներ ժամանակ դղյակին հատկացնելու համար, միայն վերանորոգեց մի քանի կառույցներ համապատասխան ժամանակաշրջանի պահանջարկի։ 1352 թվականին նա մահանում է Ալնիկում։ Երրորդ լորդ դարձավ նրա որդին, որը նույնպես զինվոր էր և մասնակցում էր հաջորդ ընդհարումներին։ Պերսի երրորդ լորդը մահանում է 1368 թվականին։

Հենրիխին հաջորդող Պերսիի չորրորդ լորդը նաև Նորթումբերլենդի առաջին կոմսն էր։ Փորձառու զինվոր էր և առանձնանում էր հակաֆրանսիական ընկերություններում, նաև համարվում էր Շոտլանդիայի գլխավոր հակարակորդներից մեկը։ Նրա որդի Հենրիխը, ում մասին գրել էր Շեքսպիրը, իրեն ցուցաբերեց որպես զինվոր բավականին վաղ տարիքում։ Նա 12 տարեկան հասակում մասնակցում էր Օթերբերնեի ճակատամարտին։ Հենրիխ «Տաք Խթան»–ը գաղտնի անցկացրեց զորքը դեպի Շոտլանդիա, բայց սխալ թույլ տվեց և պարտություն կրեց։ Սակայն նա խիզախություն է ցուցաբերում և դրանով արդարեցնում է իրեն և արժանանում իսկական զինվորի համբավ։

1399 թվականին թագավոր Ռիչարդ II Նորթումբերլենդական կոմսին և նրա որդուն մեղադրում է ուխտադրժության մեջ։ Պատասխան դրան նրանք պայմանավորվեցին այլ բարոնների հետ և բարձրացրեցին ապստամբություն, որի արդյունքում անգլիական գահին հաստատեցին իրենց հովանավորյալ Հենրիխ IV–ին։ 1403 թվականին Պերսիները կրկին ապստամբեցին։ Ապստամբության ժամանակ սպանվում է Հենրիխ «Տաք Խթան»–ը, իսկ նրա հոր բանակը շրջապատված էր։ Պերսիների դաշնակիցները հրաժարվեցին օգնություն ցուցաբերելուց և Ալնիկը հանձնեցին արքայական զորքերին։ Հաջորդ տարվա ընթացքում Հենրիխը ազատվում է գերությունից և կրկին ապստամբում է թագավորի դեմ։ Արդյունքում Հենրիխը ստիպված էր փախչել Շոտլանդիա, բայց դա նրան չկանգնեցրեց և նա մի անգամ էլ փորձ կատարեց թագավորի դեմ ապստամբելու։ 1409 թվականին նա սպանվեց։

Պերսիների հաջորդ Հենրիխին հաջողվեց վերադարձնել Ալնիկը։ Այս Հենրիխը ապագա թագավոր Հենրիխ V–ի մոտ ընկերն էր ի տարբերություն երդմնազանց նախնիների, նա հավատարիմ մնաց իր ամբողջ կյանքի ընթացքում։ Շոտլանդիան շարունակում էր ազատագրական պայքարները, 1424 թվականին շոտլանդացիները պաշարում են Ալնիկը և այրում։ Հետագա տարիների ընթացքում ներխուժում է Շոտլանդիա, սակայն անհաջող։ 1448 թվականին շոտլանդացիները Դուգլասների հովանավորության ներքո կրկին այրում են դղյակը։ Նույն թվականին Նորթումբերլենդի երկրորդ կոմսը միացավ Լանկաստեռներին Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմի ժամանակ։ 1455 թվականին սպանվեց Սենտ օլբանեսեի ճակատամարտում։

Նրա որդին, Նորթումբերլենդի երրորդ կոմսը, շարունակեց հոր գործը , նույնպես համագործակցեց Լանկաստերների հետ և պատերազմեց Շոտլանդիայի դեմ։ 1461 թվականին նա մասնակցում էր Անգլիայի ամենա արյունալի Տաուտոնի ճակատամարտին և խիզախորեն պայքարում էր մյուս զինվորների հետ։ Նրա մահից հետո դղյակը անցնում է լորդ Մոնտագյուին։

Սակայն պատերազմը դեռ չէր ավարտվել։ 1462 թվականին դղյակը երկու անգամ պաշարեցին, իսկ 1463 թվականին այն գրավեցին յորքիստները։ 1469 թվականին, Էդուարդ IV–ի գահին հաստատվելուց հետո Ալնիկը վերադարձավ օրինական սեփականատերներին՝ Նորթումբերլենդի կոմսերին։ Քսան տարի անց, երբ Նորթումբերլենդի չորրորդ կոմսը փորձեց նոր հարկի տակ դնել ժողովուրդին, նրան սպանեցին։

Բնանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mapping Museums — 2016.
  2. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  3. «History museums: Divine detour». The Economist. 2012 թ․ հոկտեմբերի 27. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.