Ալյոշա Մաղաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ալյոշա Մաղաքելյան
Ծնվել էմարտի 1, 1953(1953-03-01) (67 տարեկան)
ԾննդավայրՔոլատակ, Քարվաճառի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունվիրաբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու
Պարգևներ«Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ

Ալյոշա Միքայերի Մաղաքելյան (փետրվարի 1, 1953, գյուղ Քոլատակ (ԼՂՀ Մարտակերտի շրջան)), վիրաբույժ-վնասվածքաբան, ազատամարտիկ։ ՊԲ բժշկական ծառայության մայոր (1997 թվական)։ Բժշկական գիտությունների թեկնածու (1998 թվական), դոցենտ (1999 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը (1978 թվական)։ 1978-1992 թվականներին աշխատել է Ստեփանակերտի ուռուցքաբանության դիսպանսերում, մարզային հիվանդանոցում։ 1992 թվականից՝ ՊԲ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի զորամասի հրամանատարի բուժական գծով տեղակալ (միաժամանակ՝ Արցախի պետական համալսարանի դասախոս)։ 1988 թվականին Ստեփանակերտում մասնակցել է կամավորական ջոկատների կազմավորմանը։

1988 թվականին Խաչենի ձորակում ստեղծել է կամավորական ջոկատ և մասնակցել Կիչան, Սրխավենդ գյուղերի ինքնապաշտպանությանը,

1994 թվականին ՊԲ ստորաբաժանումների կազմում՝ Տող գյուղի, Ղարադաղլու-Մալիբեկլու-Խոջալուի, Լեսնոյ-Շուշիի, Մարտակերտի, Աղդամի, Ֆիզուլի-Ջաբրայիլ-Կուբաթլուի ուղղությունների ազատագրական մարտերին։ Հոսպիտալներում բուժել, վիրահատել է հարյուրավոր վիրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների։

Գիտական աշխատությունները վերաբերում են ականապայթյունային վնասվածքների բուժման հարցերին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայական համար» մեդալով և «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png