Ալյոշա Առուշանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալյոշա Խաչատուրի Առուշանյան
25 հոկտեմբերի, 1946 - 8 հունվարի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Քարին տակ, Շուշիի շրջան
Մահվան վայրԼՂՀ Արցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ՊարգևներArzhakh-Ariutyan-hamar-medal.png

Ալյոշա Առուշանյան (25 հոկտեմբերի, 1946, Քարին տակ, Շուշիի շրջան - 8 հունվարի, 1992, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյոշա Առուշանյանը ծնվել է 1946 թ. հոկտեմբերի 25-ին Շուշիի շրջանի Քարինտակ գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Կալուգա քաղաքում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում՝ որպես վարորդ։ Զոհվել է 1992 թ. հունվարի 8-ին իր մեքենայով 15 ընկերների կյանքը փրկելիս։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր։ Հանգչում է գյուղի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]