Ալյոնա Շկրում
Ալյոնա Շկրում ուկրաիներեն՝ Альона Іванівна Шкрум | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 2, 1988 (35 տարեկան) |
Ծննդավայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան (2011), Քեմբրիջի համալսարան (2012) և Թրինիթի Հոլ |
Մասնագիտություն | փաստաբան, քաղաքական գործիչ և հասարակական գործիչ |
Ամուսին | Դմիտրի Նատալուխա |
Զբաղեցրած պաշտոններ | Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր և Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր |
Կուսակցություն | Բատկիվշչինա |
Անդամություն | Ուկրաինայի Գերագույն ռադա և Ուկրաինայի Գերագույն ռադա |
![]() |
Ալյոնա Իվանովնա Շկրում (ուկրաիներեն՝ Альона Іванівна Шкрум, հունվարի 2, 1988, Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական և հասարակական գործիչ, իրավաբան և իրավապաշտպան։ Գերագույն ռադայի VIII գումարման ժողովրդական պատգամավոր «Բատկիվշչինա» կուսակցությունից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալյոնա Շկրումի հայրը զբաղվում է փաստաբանական գործունեությամբ, մայրը եղել է ասպիրանտ և Շևչենկոյի անվան համալսարանում դասավանդել է քաղաքացիական իրավունք, համարվում է գիտությունների թեկնածու[1]։
2004—2010 թվականներին Ալյոնա Շկրումը սովորել է Շևչենկոյի անվան միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային մասնավոր իրավունքի ֆակուլտետում, ստացել է բակալավրի և մագիստրոսի աստիճան, իրավաբան-միջազգայնագետի մասնագիտություն, ֆրանսերեն լեզվի թարգմանիչ-ռեֆերենտ է[1][2]։ Եղել է շրջանավարտների «Արդեա Ալբա» ակումբի համահիմնադիր։
2008—2009 թվականներին աշխատել է որպես կրտսեր իրավաբան «Վոլկով, Կոզյակով և գործընկերներ» փաստաբանական միավորումում։ 2010—2011 թվականներին աշխատել է որպես իրավաբան Փարիզի «Chevalier Pericard Connesson» փաստաբանական ասոցիացիայում։ 2010—2011 թվականներին սովորել է Սորբոնի համալսարանում միջազգային տնտեսական իրավունքի մագիստրատուրայի ծրագրով «ԱՏՀ առևտրային և մրցակցային իրավունքի մասնագետ» մասնագիտությամբ։ Սորբոնի համալսարանի միջազգային իրավունքի ուսանողական Ասսոցիացիայի գաձապետն է[2]։
2011—2012 թվականներին սովորել է Քեմբրիջի համալսարանում, «Քեմբրիջյան կրթաթոշակ» 9 ամսյա ծրագրով, ստացել միջազգային իրավունքի մագիստրոսի դիպլոմ[1]։ Ալյոնա Շկրումի կրթաթոշակի 40 %-ը վճարել է Վիկտոր Պինչուկի «Всесвітні студії» հիմնադրամը, 60 %-ը համալսարանը[1]։ Նա աշխատել է նաև Մեծ Բրիտանիայի դատական համակարգում, կրթաթոշակով ստաժավորում էանցել որպես բարրիստերի օգնական միաժամանակ մասնակցել է Լոնդոնյան դատարանում քննվող Բերեզովսկին ընդդեմ Աբրամովիչի և Դերիպասկին ընդդեմ Սևի գործերի նախապատրաստմանը[2]։
2012 թվականին եղել է «Inner Temple» փաստաբանական միավորման փաստաբանի և Լոնդոնյան դատարանի դատավորի օգնական։
VII գումարման Գերագույն Ռադայում վճարովի հիմունքներով աշխատել է «ՈՒԿԿ»-ից ընտրված պատգամավոր Իգոր Ալեքսեևի օգնական[3], միաժամանակ եղել է «ՈՒԴԱՌ»-ի պատգամավոր Իրինա Գերաշչենկոյի օգնականը իրավաբանական հարցերով։ Այդ նույն ժամանակահատվածում նա եղել է Ենթակառուցվածքների նախարարության փորձագիտական խմբում[1]։
2013 թվականին ստաժավորում է անցել կանադական խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավոր` կանադա-ուկրաինական խորհրդարանական ծրագրի (CUPP) համակարգող Պիտեր Ջուլիանի գրասենյակում։
2014 թվականին եղել է «Պաշտպանության իրավունք» կազմակերպության փաստաբանական փորձագետը, որը համարվում էր ՄԱԿ-ի փախստականների գծով Գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործընկերը[2]։ Եղել է «Ուկրաինա 2020» վերլուծական կենտրոնի տնօրենը։
Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի խորհրդարանական ընտրություններում եղել է Ուկրաինայի ժողովրդական պատգամավորության թեկնածու «Բատկովշչինա» կուսակցության ցուցակով (№ 5)` լինելով ցուցակի անցողիկ մասում, բաց մրցույթում տարած հաղթանակի շնորհիվ ներկայացնում է «Մասնագիտական կառավարություն[1]» նախաձեռնությունը։
VIII գումարման Գերագույն ռադայում նա եղել է պետական շինարարության, տարածքային քաղաքականության և տեղական ինքնակառավարման հանձնաժողովի տեղական ինքնակառավարման մարմիններում պետական ծառայության և սպասարկման ենթահանձնաժողովի նախագահ։ Նա նաև ասոցիացիայի հանձնաժողովի ուկրաինական մասի անդամի տեղակալ է, Միացյալ Թագավորության, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Շվեդիայի հետ միջխորհրդարանական կապերի խմբի համանախագահը[4]։ 2018 թվականի դեկտեմբերի 25-ից ընդգրկվել է այն անձանց ցանկում, որոնց նկատմամբ Ռուսաստանը պատժամիջոցներ է կիրառել[5]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի սեպտեմբերի 6-ին Ալյոնա Շկրումն ամուսնացել է Դմիտրի Նատալուհայի հետ, որի հետ սովորել էր Քեմբրիջում։ Նատալուհայը սեպտեմբերի 10-ին նշանակվել է Օդեսայի մարզի Կոմինտերնի շրջանի պետական վարչակազմի ղեկավար[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Депутат — это не работа мечты, это ужасная работа Archived 2015-12-08 at the Wayback Machine. «112 Украина», 19.12.2014
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Катерина Пешко. Молодые и дерзкие. Самые юные депутаты нового парламента Archived 2016-03-05 at the Wayback Machine. «Главком». 05.11.2014
- ↑ Более 70 депутатов ВР были помощниками депутатов предыдущего созыва «Украинская Правда», 15.09.2015
- ↑ «А. И. Шкрум на сайте Верховной Рады VIII созыва»։ Արխիվացված է օրիգինալից 2019-12-08-ին։ Վերցված է 2019-12-08
- ↑ «В санкционный список РФ добавлены украинские оборонные и энергетические компании»։ ТАСС (ուկրաիներեն)։ 2018-12-25։ Վերցված է 2018-12-26
- ↑ Нардеп вышла замуж за главу района: опубликованы фото «Апостроф», 30.09.2015
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալյոնա Շկրում կատեգորիայում։ |
- Հունվարի 2 ծնունդներ
- 1988 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կիև քաղաքում ծնվածներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Ուկրաինայի կին քաղաքական գործիչներ
- Եվրամայդանի մասնակիցներ
- Ուկրաինացի հասարակական գործիչներ