Ալյոնա Կոստորնայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյոնա Կոստորնայա
2019 Internationaux de France Saturday medals ladies 8D9A2530.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Алёна Сергеевна Косторная
Մասնագիտացում՝գեղասահորդուհի
Երկիր՝Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 24, 2003(2003-08-24) (19 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, Ռուսաստան
Մարզիչ(ներ)՝Էթերի Թութբերիձե և Սերգեյ Դուդակով

Ալյոնա Սերգեևնա Կոստորնայա (ռուս.՝ Алёна Серге́евна Косторна́я, օգոստոսի 24, 2003(2003-08-24), Մոսկվա, Ռուսաստան), ռուս գեղասահորդ, որը ներկայանում է մենասահքով, Գրան պրիի եզրափակչի հաղթող (2019), պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (2018), պատանեկան Գրան պրիի եզրափակչի հաղթող (2018) և արծաթե մեդալակիր (2017)[1], Ռուսաստանի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր (2018, 2019)[1][2], Ռուսաստանի գավաթի եզրափակչի հաղթող (2018)։ Ռուսաստանի սպորտի վարպետ[3]։

2019 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ նա Դահուկորդների միջազգային միության վարկանիշում զբաղեցնում է 16-րդ տեղը[4]։

2019 թվականին Կոստորնայան CS Finlandia Trophy մեծահասակների մակարդակով իր առաջին միջազգային մեկնարկի ժամանակ ազատ ծրագրում կատարել է երկու եռյակ աքսել՝ դառնալով տասներորդ կինը, որն այս տարրը հաջողությամբ կատարել է միջազգային մրցումներում։ Գեղասահքի պատմության մեջ առաջին մենակատարն է, որը կարճ ծրագրում արժանացել է 85 միավորի, իսկ ընդհանուր հաշվով՝ 247 միավորի։ Կարճ ծրագրում և միավորների գումարով համաշխարհային այժմյան ռեկորդակիրն է։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյոնա Կոստորնայան սկսել է գեղասահքով զբաղվել 4 տարեկանից[5]։

Ավելի վաղ սովորել և մարզվել է Մոսկվայի ՕՌՄՄՊՄԴ-ում[1]։

2011/2012 մրցաշրջանից ի վեր գեղասահքով զբաղվել է «Սամբո-70» սպորտի և կրթության կենտրոնում. մինչև 2017 թվականը՝ «Конёк Чайковской» մասնաճյուղում, ավելի ուշ՝ «Բյուրեղապակյա» մասնաճյուղում[1]։ Մարզիչը Էթերի Թութբերիձեն է։

2016-2017 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջնաելույթը տեղի է ունեցել Ռուսաստանի պատանեկան առաջնությունում, որտեղ զբաղեցրել է 16-րդ տեղը։

2017-2018 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի աշնանը Լեհաստանում և Իտալիայում շատ հաջող առաջնաելույթ է ունեցել Գրան պրիի պատանեկան փուլերում, որտեղ զբաղեցրել է, համապատասխանաբար, առաջին և երկրորդ տեղերը, ինչը նրան հնարավորություն է տվել անցնել Գրան պրիի պատանեկան եզրափակիչ։ 2017 թվականի դեկտեմբերին Նագոյայում կայացած եզրափակչի համառ պայքարում Կոստորնայան առաջին տեղը զիջել է Ալեքսանդրա Տրուսովային[6], որը նույնպես Էթերի Թութբերիձեի սանն էր։ Միևնույն ժամանակ, Ալյոնային հաջողվել է բարելավել իր նախորդ բոլոր նվաճումները։

Մեկուկես շաբաթ անց Կոստորնայան առաջին անգամ ելույթ է ունեցել 2018 թվականի Ռուսաստանի մեծահասակների առաջնությունում, որտեղ կարճ և ազատ ծրագրերի հանրագումարով հավաքել է 216,57 միավոր և արժանացել բրոնզե մեդալի[1][7]։

Հունվարի վերջին Ռուսաստանի պատանեկան առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը։

2018 թվականի փետրվարի վերջին հաղթել է Ռուսաստանի գավաթի եզրափակչում։

Մարտի սկզբին Սոֆիայում կայացած Աշխարհի պատանեկան առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ՝ կրկին զիջելով միայն Տրուսովային[8]։ Ալյոնային հաջողվել է բարելավել ընդհանուր և ազատ ծրագրերում ունեցած իր նախորդ ձեռքբերումները։

2018-2019 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր մրցաշրջանում Կոստորնայան հաղթել է Չեխիայում և Ավստրիայում կայացած Գրան պրիի պատանեկան երկու փուլերում և անցել եզրափակիչ[9]։ Դեկտեմբերի 6-ին հաղթել է Վանկուվերում կայացած եզրափակչի կարճ ծրագրում՝ Ալեքսանդրա Տրուսովային առաջ անցնելով 1,89 միավորով[10], իսկ երկու օր անց հաղթել է նաև ազատ ծրագրում՝ 217,98 միավորով դառնալով եզրափակչի հաղթող[11]։

Ռուսաստանի առաջնությունում կարճ ծրագրից հետո 74,40 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը[12], իսկ ազատ ծրագրում կատարել է մաքուր գլանում՝ դրա համար ստանալով 152,14 միավոր[13]։ Արդյունքում Ալյոնա Կոստորնայան երկու տարի անընդմեջ առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ՝ երրորդ տեղն զբաղեցնելով ինչպես ընդհանուր միավորներով, այնպես էլ ազատ ծրագրում[14]։

Ինչպես և նախորդ մրցաշրջանում, Ալյոնան Ռուսաստանի պատանեկան առաջնությունում նորից զբաղեցրել է երկրորդ տեղը։

2019 թվականին գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունն Ալյոնան բժշկական պատճառներով բաց է թողել[15]։

2019-2020 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկսած 2019-2020 մրցաշրջանից՝ Կոստորնայան կենտրոնացել է միայն մեծահասակների խմբի ելույթների վրա։

Ալյոնան մրցաշրջանի մրցույթներն սկսել է Finlandia Trophy չելլենջերի ելույթով, որտեղ զբաղեցրել է առաջին տեղը։

2019 թվականի նոյեմբերի 2-ին Ալյոնա Կոստորնայան Գրենոբլում (Ֆրանսիա) կայացած Գրան պրիի մեծահասակների շարքում իր առաջնաելույթով ստացել է 236,00 միավոր և զբաղեցրել առաջին տեղը՝ առաջ անցնելով Ալինա Զագիտովայից (216,06 միավոր) և ամերիկացի Մերայա Բելլից (212,89 միավոր)[16]։ Ավելին, ազատ ծրագրում Կոստորնայան սահմանել է անձնական ռեկորդ՝ 159,45 միավոր[17]։ Այս փուլի պարգևատրման արարողության ժամանակ ծիծաղելի իրավիճակ է ստեղծվել. Գրենոբլի մետրոպոլիայի ղեկավար Քրիստոֆ Ֆերարին ոսկե մեդալը հանձնել է ամերիկացի Մերայա Բելլին, որն զբաղեցրել է երրորդ տեղը։ Հասկանալով կատարված սխալը՝ Բելլն արագ կողմնորոշվել է. պարանոցից արագ հանել է ոսկե մեդալն ու իր ձեռքով հանձնել Ալյոնային[18]։

2019 թվականի նոյեմբերի վերջին Սապոպրոյում (Ճապոնիա) կայացած Գրան պրիի շարքերի երկրորդ փուլում՝ NHK Trophy, Ալյոնան 240,00 միավորով զբաղեցրել է առաջին տեղը՝ առաջ անցնելով ճապոնացի Ռիկա Կիհիրայից (231,84 միավոր) և Ալինա Զագիտովայից (217,99 միավոր)։ Ընդ որում Կոստորնայան կարճ ծրագրում սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ 85,04 միավոր։

Երկու փուլերում ունեցած հաղթանակի շնորհիվ Ալյոնան անցել է շարքի եզրափակիչ։

Շարքի եզրափակչի կարճ ծրագրում Կոստորնայան 85,45 միավոր արդյունքով գերազանցել է իր համաշխարհային ռեկորդը։ Ազատ ծրագրում հավաքել է 162,14 միավոր՝ ընդհանուր միավորով գերազանցելով հանրագումարային ծրագրի համաշխարհային ռեկորդը (247,59)։ Զբաղեցրել է առաջին տեղը։

Ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Կարճ ծրագիր Ազատ ծրագիր Ցուցադրական համար
2019-2020
  • «Departures (Lullaby)»
    Մաքս Ռիխտեր
    («Լքվածները» սերիալից)
  • «November»
    Մաքս Ռիխտեր
    բեմադրող պարուսույց Դանիիլ Գլեյխենհաուզ
2018-2019[19]
  • «Departures (Lullaby)»
    Մաքս Ռիխտեր
    («Լքվածները» սերիալից)
  • «November»
    Մաքս Ռիխտեր
    բեմադրող պարուսույց Դանիիլ Գլեյխենհաուզ

  • «Adios Nonino»
    Աստոր Պիացոլա
    Պաբլո Ցիգլերի կատարմամբ
    բեմադրող պարուսույց Էթերի Թութբերիձե
2017-2018[20]
  • «Dos Cadencias Sobre "Adios Nonino"»
    Աստոր Պիացոլա
    Պաբլո Ցիգլերի կատարմամբ
    բեմադրող պարուսույց Էթերի Թութբերիձե
  • «Stella's Theme
    Ուիլյամ Ջոզեֆ
    բեմադրող պարուսույց Դանիիլ Գլեյխենհաուզ
  • «Dos Cadencias Sobre "Adios Nonino"»
    Աստոր Պիացոլա
    Պաբլո Ցիգլերի կատարմամբ
    բեմադրող պարուսույց Էթերի Թութբերիձե

Մարզական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումներ[1][21] 16/17 17/18 18/19 19/20
Միջազգային անհատականներ
Գրան պրիի եզրափակիչ 1
Գրան պրիի փուլեր։ Internationaux de France 1
Գրան պրիի փուլեր։ NHK Trophy 1
Չելլենջերներ։ Finlandia Trophy 1
Ազգայիններ
Ռուսաստանի առաջնություն 3 3
Ռուսաստանի պատանեկան առաջնություն 16 2 2
Ռուսաստանի գավաթի եզրափակիչներ 1
Պատանեկան միջազգայիններ
Աշխարհի պատանեկան առաջնություն 2
Պատանեկան Գրան պրիի եզրափակիչ 2 1
Պատանեկան Գրան պրիի փուլեր։ Ավստրիա 1
Պատանեկան Գրան պրիի փուլեր։ Իտալիա 2
Պատանեկան Գրան պրիի փուլեր։ Լեհաստան 1
Պատանեկան Գրան պրիի փուլեր։ Չեխիա 1

Մանրամասն արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԳՄՄ առաջնություններում փոքր մեդալներով պարգևատրում են կարճ և ազատ ծրագրերի համար։
ԳՄՄ համակարգում համաշխարհային ընթացիկ ռեկորդները նշված են թավ և շեղագիր, նախորդները՝ թավ։

Ամսաթիվ Մրցում ԿԾ ԱԾ Ընդհանուր
Մրցաշրջան 2019-20
Դեկտեմբերի 24-29, 2019 Ռուսաստանի առաջնություն 2020
Դեկտեմբերի 5-8, 2019 Գրան պրիի եզրափակիչ 2019/2020 1

85,45

2

162,14

1

247,59

Նոյեմբերի 22-24, 2019 Գրան պրիի փուլեր։ NHK Trophy 2019 1

85,04

1

154,96

1

240,00

Նոյեմբերի 1-3, 2019 Գրան պրիի փուլեր։ Internationaux de France 2019 1

76,55

1

159,45

1

236,00

Հոկտեմբերի 11-13, 2019 Չելլենջներ։ Finlandia Trophy 1

77,25

1

157,59

1

234,84

Մրցաշրջան 2018-19
Փետրվարի 2-4, 2019 Ռուսաստանի պատանեկան առաջնություն 2019 1

79,97

2

150,82

2

230,79

Դեկտեմբերի 19-23, 2018 Ռուսաստանի առաջնություն 2019 3

74,40

3

152,14

3

226,54

Դեկտեմբերի 6-9, 2018 Պատանեկան Գրան պրիի եզրափակիչ 2018 1

76,32

1

141,66

1

217,98

Սեպտեմբերի 26-29, 2018 Պատանեկան Գրան պրիի փուլ։ Չեխիա 2018 1

70,24

1

128,14

1

198,38

Օգոստոսի 30 – սեպտեմբերի 1, 2018 Պատանեկան Գրան պրիի փուլ։ Ավստրիա 2018 1

71,08

1

132,42

1

203,50

Մրցաշրջան 2017-18
Մարտի 5-11, 2018 Աշխարհի պատանեկան առաջնություն 2018 2

71,63

2

135,76

2

207,39

Հունվարի 23-26, 2018 Ռուսաստանի պատանեկան առաջնություն 2018 3

69,88

1

141,63

2

211,51

Դեկտեմբերի 21-24, 2017 Ռուսաստանի առաջնություն 2018 4

73,59

4

142,98

3

216,57

Դեկտեմբերի 7-10, 2017 Պատանեկան Գրան պրիի եզրափակիչ 2017 2

71,65

1

132,93

2

204,58

Հոկտեմբերի 11-14, 2017 Պատանեկան Գրան պրիի փուլ։ Իտալիա 2017 1

67,72

2

124,43

2

192,15

Հոկտեմբերի 4-7, 2017 Պատանեկան Գրան պրիի փուլ։ Լեհաստան 2017 1

69,16

2

128,75

1

197,91

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Алёна Сергеевна Косторная - Alena Kostornaya - Личности»։ Fskate.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-04-ին։ Վերցված է 2019-10-04 
  2. «Российские фигуристы распределили путевки на московский чемпионат Европы»։ ТАСС։ 2017-12-23։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-24-ին։ Վերցված է 2017-12-24 
  3. «ПРИКАЗ О присвоении спортивного звания "Мастер спорта России"»։ Министерство спорта Российской Федерации։ 2016-03-29։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-01-ին։ Վերցված է 2019-07-01 
  4. «ISU World Standings for Single & Pair Skating and Ice Dance» (անգլերեն)։ ИСУ։ Արխիվացված օրիգինալից 2019-12-10-ին։ Վերցված է 2019-12-10 
  5. «Алёна Косторная»։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-25-ին։ Վերցված է 2017-12-25 
  6. «Гран-при среди юниоров. Финал. Трусова одержала победу, Косторная – вторая, Тараканова – третья.»։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-18-ին։ Վերցված է 2018-10-07 
  7. «Чемпионат России. Загитова победила, Сотскова – вторая, Цурская – пятая, Туктамышева – седьмая.»։ 2018-12-23։ Արխիվացված է օրիգինալից 2018-07-12-ին։ Վերցված է 2018-10-07 
  8. «Россиянка стала чемпионкой мира, впервые в истории исполнив два четверных (видео)»։ Sportbox.ru։ 2018-03-10։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-12-ին։ Վերցված է 2018-03-11 
  9. «Косторная намерена обыграть Трусову в финале Кубка России» (ռուսերեն)։ Невский Спорт։ 2018-11-12։ Արխիվացված է օրիգինալից 2018-11-25-ին։ Վերցված է 2018-12-09 
  10. «ISU Grand Prix of Figure Skating Final 2018 - Junior Ladies - Short Program» (անգլերեն)։ ISU Results։ 2018-12-06։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-07-ին։ Վերցված է 2018-12-09 
  11. «ISU Grand Prix of Figure Skating Final 2018 - Junior Ladies» (անգլերեն)։ ISU Results։ 2018-12-08։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-09-ին։ Վերցված է 2018-12-09 
  12. «Rostelecom Russian Nationals 2019 - Ladies - Short Program» (անգլերեն)։ www.fsrussia.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-22-ին։ Վերցված է 2018-12-22 
  13. «Rostelecom Russian Nationals 2019 - Ladies - Free Skating» (անգլերեն)։ www.fsrussia.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-22-ին։ Վերցված է 2018-12-22 
  14. «Rostelecom Russian Nationals 2019 - Ladies» (անգլերեն)։ www.fsrussia.ru։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-22-ին։ Վերցված է 2018-12-22 
  15. «Алена Косторная пропустит чемпионат мира в Загребе, ее заменит Ксения Синицына» (ռուսերեն)։ www.fsrussia.ru։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-05-ին։ Վերցված է 2019-03-04 
  16. Российские фигуристки Косторная и Загитова выиграли золото и серебро на этапе Гран-при, 03 ноября 2019
  17. Золотой прокат произвольной программы Косторной на Гран-при Франции Archived 2019-11-03 at the Wayback Machine., 2 ноября 2019
  18. Американская фигуристка сняла золотую медаль и отдала россиянке Косторной Archived 2019-11-03 at the Wayback Machine., 3 ноября 2019
  19. «Alena Kostornaia Biography»։ ISU։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-16-ին 
  20. «Alena Kostornaia Biography»։ ISU։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-29-ին 
  21. «Competition Results: Alena KOSTORNAIA»։ ISU։ Արխիվացված է օրիգինալից 2019-10-04-ին։ Վերցված է 2019-10-04