Ալյոնա Կաուֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալյոնա Կաուֆման
Алёна Владимировна Кауфман.jpeg
Անձնական տեղեկություն
Սեռ`իգական
Մասնագիտացում`բիաթլոնիստ
Երկիր`Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ`հունիսի 30, 1987(1987-06-30) (32 տարեկան)
Ծննդավայր`Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Ալյոնա Վլադիմիրովա Կաուֆման (ռուս.՝ Алёна Влади́мировна Ка́уфман, ծննդյան անունը՝ Գորբունովա, հունիսի 30, 1987(1987-06-30), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ) , ռուս մարզիկ, Ձմեռային պարալիմպիկ խաղերի քառակի չեմպիոն:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալյոնա Կաուֆմանը ծնվել է մարզիկների ընտանիքում, հայրը զբաղվել է թիավարությամբ, մայրը՝ դահուկավազքով: Մանուկ հասակից Ալյոնայի ձախ թևը լավ չի աշխատել (ախտորոշում`«թույլ բռնողական ռեֆլեքս»): Այնուամենայնիվ, հայրն առաջարկել է դստերը զբաղվել թիավարությամբ, և նա համաձայնել է[1]:

Եկատերինբուրգի Վերխ-Իսետսկի շրջանի դպրոցում սկսել է մարզվել թիավարությամբ բայդարկայով և կանոեով: Առաջին մարզիչը եղել է Նատալյա Գորբունովան[2]:

2004 թվականից սովորել է «Վիկտորիա» մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ նրան Ռուսաստանի վաստակավոր մարզիչ-ուսուցիչ Վլադիմիր Ալիպովն առաջարկել է դահուկավազք փորձել: Այս մարզաձևում աղջնակին հաջողություն էր սպասվում[2]:

2006 թվականից խաղացել է Ռուսաստանի հավաքականի աշխարհի առաջնությունում[3]: Նույն տարում Ալյոնա Գորբունովան առաջին անգամ հաջողության է հասնում: 2016 թվականի Ձմեռային պարալիմպիկ խաղերի դահուկավազքի մրցումներում նա արժանանում է ոսկե մեդալի[1], որին հաջորդում են Վանկուվերում անցկացված 2010 թվականի Ձմեռային պարալիմպիկ խաղերը (2010 թ., բրոնզե մեդալ դահուկավազքում)[2] և Ալյոնա Կաուֆմանի տպավորիչ նվաճումները 2014 թվականի Սոչիում անցկացված Ձմեռային պարալիմպիկ խաղերում (2014 թ. - 3 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ բիաթլոնի և դահուկավազքի մրցումներում)[3]:

2010 թվականին Ալյոնան ավարտել է Ուրալի ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանը (ֆիզիկական դաստիարակության ամբիոն)[3][4]:

Սպորտային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարալիմպիկ խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2006 թ., Թուրին) - դահուկավազք
  •  Բրոնզե (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2010 թ., Վանկուվեր) - դահուկավազք
  •  Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ., Սոչի) - բիաթլոն (6 կմ, կանգնած)
  •  Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ., Սոչի) - բիաթլոն (10 կմ, կանգնած)
  •  Արծաթ (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ., Սոչի) - բիաթլոն (12,5 կմ, կանգնած)
  •  Բրոնզե (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ., Սոչի) - դահուկավազք (սպրինտ 1 կմ, կանգնած)
  •  Ոսկի (Ձմեռային պարալիմպիկ խաղեր 2014 թ., Սոչի) - դահուկավազք (խառը էստաֆետ 4х2,5 կմ)

Աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  Արծաթ (2009 թ.)

Աշխարհի գավաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  •  Ոսկի (2009 թ.)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2014 թ.) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, Սոչի քաղաքում անցկացվող 2014 Ձմեռային պարալիմպիկ խաղերում սպորտային նվաճումների համար[5][6]
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի մեդալ (2010 թ.) - ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, Վանկուվեր քաղաքում անցկացվող 2010 Ձմեռային պարալիմպիկ խաղերում սպորտային նվաճումների համար (Կանադա)[7]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին Ալյոնան ամուսնացել է վարորդ Մարկ Կաուֆմանի հետ: 2011 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Կարինան[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Трижды золотые девушки // Аргументы и факты. — 2014. — № 12 (1741) за 19 марта. — С. 35. (Ստուգված է 2 Հունիսի 2016)
  2. 2,0 2,1 2,2 «Люди города: Алёна Кауфман - победительница Паралимпиады, двукратная чемпионка Европы по паратриатлону»։ // Официальный портал Екатеринбурга։ 11.02.2014։ Վերցված է 2016-06-02 
  3. 3,0 3,1 3,2 «Kaufman Alena. Athlete Bio»։ // Website of the International Paralympic Committee։ Վերցված է 2016-06-02 
  4. «Кауфман Алена Владимировна»։ // Мегаэнциклопедия Кирилла и Мефодия։ Վերցված է 2016-06-02 
  5. «Указ Президента Российской Федерации от 17 марта 2014 года № 144 «О награждении государственными наградами Российской Федерации»»։ // Официальный сайт Президента России։ Վերցված է 2016-06-02 
  6. «Чемпионы и призёры XI Паралимпийских зимних игр, награждённые государственными наградами Российской Федерации»։ // Официальный сайт Президента России։ 17.03.2014։ Վերցված է 2016-06-02 
  7. «Указ Президента Российской Федерации от 26 марта 2010 года № 373 «О награждении государственными наградами Российской Федерации»»։ // Официальный сайт Президента России։ Վերցված է 2016-06-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]