Ալյասկայի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալյասկայի օր
Flag of Alaska.svg
Տեսակտոն
ԱմսաթիվՀոկտեմբերի 18

Ալյասկայի օր (անգլ.՝ Alaska Day), 1917 թվականի[1][2][3][4][5][6][7] հոկտեմբերի 18-ից ի վեր յուրաքանչյուր տարի Ալյասկա նահանգի բնակիչների կողմից նշվող պաշտոնական տոն ԱՄՆ-ում: 1867 թվականի հոկտեմբերի 18-ը համարվում է Ռուսական կայսրությունից՝ Ալյասկայի տարածքն ԱՄՆ-ին[8][6] հանձնելու վերջնական ամսաթիվը.

1867 թվականի մարտի 30-ին Ռուսական կայսրության և ԱՄՆ-ի միջև գործարք կնքվեց. վերջինս 7,2 մլն դոլարով տիրացավ Ալյասկային: Գործարքը վերջնականապես կնքելու և ավարտին հասցնելու համար Նոր Արխանգելսկ (ներկայումս՝ Սիտկա) պետք է մեկնեին ռուս միջնորդները: Նրանք կապիտան (հետագայում՝ ադմիրալ) Ալեքսեյ Պեշչուրովի հետ կարողացան այնտեղ հասնել միայն այդ նույն տարվա հոկտեմբերին, և 1867 թվականի հոկտեմբերի 18-ին Նոր Արխանգելսկի ամրոցից իջեցվեց ռուսական դրոշը, և բարձրացվեց ԱՄՆ-ի դրոշը: Ամերիկացիների կողմից այդ արարողությանը շքերթի համազգեստով մասնակցում էր 250 զինվոր՝ Լավել Ռուսոյի հրամանատարությամբ, ով ԱՄՆ-ի պետքարտուղար Ուիլյամ Սյուարդին էր ներկայացնում այդ իրադարձության մանրամասն զեկույցը:

Կապված այն հանգամանքի հետ, որ Նոր Արխանգելսկի (Ալյասկայի մայրաքաղաքը 1867 թվականին) և Սանկտ Պետերբուրգի (այդ նույն ժամանակ Ռուսական կայսրության մայրաքաղաքը) ժամային տարբերությունը կազմում էր 11 ժամ, ինչպես նաև կապված այն հանգամանքի հետ, որ Ռուսաստանը դեռևս հուլյան ճրացույցով էր ապրում, որոշ աղբյուրներում ակս ամսաթիվը նշված է որպես 1867 թվականի հոկտեմբերի 7:

Այս տոնը պաշտոնական կարգավիճակ ստացավ 1917 թվականին[8]: Հոկտեմբերի 18-ին Սիտկայում անցկացվում է տոնական շքերթ, տեղի է ունենում ամերիկյան դրոշի[9] առաջին պաշտոնական բարձրացումը, համերգներ, պարեր, դիմակահանդես, ափային հսկիչների դասընթացներ, Առաջին անգամ եկածների տանը՝ թեյախմություն: Ալյասկայի աշխատող բնակիչներն այդ օրն ստանում են վճարովի արձակուրդ, և ուսանողները չեն սովորում, իսկ եթե այդ օրը համընկնում է շաբաթ կամ կիրակի օրվան, մոտակա աշխատանքային օրը հայտարարվում է լրացուցիչ ազատ օր[10][11]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]