Ալմուտ Շուլտ
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 9, 1991[1] (35 տարեկան) | ||
| Ծննդավայր | Դանենբերգ[1] | ||
| Հասակ | 180 սանտիմետր[2] | ||
| Քաշ | 71 կգ[2] | ||
| Դիրք | դարպասապահ | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Ալմուտ Շուլտ (գերմ.՝ Almuth Schult, փետրվարի 9, 1991[1], Դանենբերգ[1]), գերմանացի ֆուտբոլիստ, դարպասապահ, «Վոլֆսբուրգ» կանանց ֆուտբոլային ակումբի և Գերմանիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող, Եվրոպայի չեմպիոն (2013)[3]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալմուտ Շուլտը սկսել է ֆուտբոլ խաղալ հինգ տարեկանից «ՍԳ Գարտով» թիմում[4]։ 2007-2008 թվականներին հանդես է եկել «Համբուրգ» թիմում, բայց թիմի հիմնական կազմում ոչ մի խաղ չի անցկացրել։ 2008 թվականին տեղափոխվել է «Մագդեբուրգ», որտեղ անցկացրել է 44 խաղ։ 2011 թվականի ամռանը տեղափոխվել է Առաջին Բունդեսլիգայի «Բադ-Նոյենար» ակումբ[5]։ 2013 թվականի ապրիլի կեսերին Ալմուտ Շուլտը հայտարարեց, որ պայմանագիր է կնքել «Վոլսբուրգ» ԿՖԱ-ի հհետ մինչև 2014 թվականի վերջը[6]։
Հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008-2011 թվականներին Շուլտը հանդես է եկել Գերմանիայի երիտասարդական հավաքականում։ Այդ ընթացքում նա նվաճել է մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը (2010) և դարձել մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2008): Ազգային հավաքականի հիմնական կազմում առաջին խաղը անցկացրել է 2012 թվականի փետրվարի 15-ին Թուրքիայի դեմ[7]։ 2013 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում մնացել է պահեստայինների նստարանին՝ զիջելով ավելի փորձառու Նադին Անգերերին։ Ազգային հավաքականի կազմում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի, Օլիմպիական խաղերի չեմպիոնի (Ռիո-դե-Ժանեյրո, 2016) կոչումները և դարձել Ալգարվեի գավաթի հաղթող[3]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բունդեսլիգա՝ հաղթանակ, 2013–2014, 2016–2017, 2017–2018, 2018–2019
- DFB-Pokal՝ հաղթանակ, 2014–2015, 2015–2016, 2016–2017, 2017–2018, 2018–2019
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամառային օլիմպիական խաղեր, ոսկե մեդալ, 2016
- Եվրոպայի առաջնության հաղթող (1) 2013
- Ալգարվեի գավաթի հաղթող, 2012, 2014
- Աշխարհի առաջնության (մինչև 20 տարեկաններ) հաղթող (1) 2010
- Աշխարհի առաջնության (մինչև 17 տարեկաններ) բրոնզե մրցանակակիր (1) 2008
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի լավագույն կին դարպասապահ, 2014[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Soccerdonna (գերմ.) — 2010.
- 1 2 Almuth Schult(ավստր․)
- 1 2 Nationalspielerin Almuth Schult
- ↑ Volksstimme vom 10. Juli 2010 Արխիվացված 2014-03-06 Wayback Machine, abgerufen am 19. Juli 2013
- ↑ SC 07 Bad Neuenahr: Goeßling will weg u. Almuth Schult kommt Արխիվացված 2013-03-31 Wayback Machine
- ↑ Schult verstärkt den Triple-Gewinner, abgerufen am 30. Mai 2013
- ↑ Players Info Schult
- ↑ «Awards 2014». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Ալմուտ Շուլտի մասին UEFA.com կայքում Արխիվացված 2014-08-10 Wayback Machine
- Ալմուտ Շուլտի մասին Գերմանական ֆուտբոլային միության կայքում
- Ալմուտ Շուլտի մասին weltfussball.de կայքում(չաշխատող հղում)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմուտ Շուլտ» հոդվածին։ |
| ||||||||||||||
- Փետրվարի 9 ծնունդներ
- 1991 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2019 ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթի խաղարկության մասնակիցներ
- Գերմանացի կին ֆուտբոլիստներ
- Կանանց ֆուտբոլի դարպասապահներ
- Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Վոլֆսբուրգի ֆուտբոլիստներ