Ալմա դել Բանկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալմա դել Բանկո
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 24, 1862(1862-12-24)[1][2][3][…] կամ դեկտեմբերի 24, 1863(1863-12-24)[4][5]
ԾննդավայրՀամբուրգ, Գերմանական միություն
Մահացել էմարտի 8, 1943(1943-03-08)[6]
Մահվան վայրՀամբուրգ, Նացիստական Գերմանիա
ՔաղաքացիությունFlag of Germany (1935–1945).svg Գերմանական ռայխ
Կրոնլյութերականություն[7]
Ազդվել էկուբիզմ
Մասնագիտություննկարչուհի և դիմանկարիչ
Ծնողներհայր՝ Eduard Moses del Banco?[8]
ԱնդամությունGEDOK?, Hamburgische Sezession?, Q61655613?, Deutscher Künstlerbund? և Zonta International?[9]
Commons-logo.svg Alma del Banco Վիքիպահեստում

Ալմա դել Բանկո (գերմ.՝ Alma del Banco, դեկտեմբերի 24, 1862(1862-12-24)[1][2][3][…] կամ դեկտեմբերի 24, 1863(1863-12-24)[4][5], Համբուրգ, Գերմանական միություն - մարտի 8, 1943(1943-03-08)[6], Համբուրգ, Նացիստական Գերմանիա), մոդեռն դարաշրջանի գերմանացի նկարչուհի[10]։

Կյանքը և ստեղծագործությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմա դել Բանկոն ծնվել է հրեական բարեկեցիկ ընտանիքում։ Հայրն ու եղբայրը ունեին առևտրային ընկերություն։ Ալման սկսեց գեղանկարչությամբ զբաղվել բավականին ուշ՝ 30 տարեկան հասակում, Համբուրգի Ռյովեր կանանց գեղարվեստի մասնավոր դպրոցում, նախ՝ Էռնստ Էյտների, ապա՝ Արթուր Իլիսի (1895-1905) ղեկավարությամբ։ Էյտների աշխատանքներից բացի, նրա համար օրինակելի դարձան Սեզանի ու Մատիսի գործերը։ Ալման մի քանի ուղևորություն կատարեց դեպի Հարավային Եվրոպա, որտեղ գտավ իր ստեղծագործությունների համար հարմար բնական գույների պայծառ ներկապնակ։ Զուգահեռաբար նա զբաղվում էր նաև գծանկարչությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ նա գալիս է Փարիզ և այստեղ դասեր ստանում Ժակ Սիմոնից, Անդրե Լոտից և Ֆերնանդ Լեժեից՝ զբաղվելով կուբիզմով և էքսպրեսիոնիզմով։ 1914 թվականին նա վերադառնում է Համբուրգ, բացում է իր արվեստի ստուդիան և վարում է «Ազատ նկարչի» կյանք։

1920-ականներին Ալման ենթարկվեց կուբիզմի ուժեղ ազդեցությանը։ Նկարիչը մեծ ուշադրություն էր դարձնում գծանկարչությանը։ Այդ ժամանակահատվածում (1920-ականների սկիզբ) Ալման դարձավ Համբուրգի գեղարվեստի բնագավառի ճանաչված դեմքերից մեկը։ 1919 թվականին նա Համբուրգի անջատողական շարժման հիմնադիրներից էր, 1920 թվականին անդամագրվեց Համբուրգի նկարիչների միությանը։ 1922 թվականին նա ուսումնական ուղևորություններ կատարեց դեպի Իտալիա, Ֆրանսիա, Բալկաններ։ Համբուրգում նրա արվեստի ստուդիան դառնում է տեղական նկարիչների մշտական հանդիպման և բանավեճերի վայր։

1930-ականներին Ալմայի գեղարվեստական ոճը փոխվեց, նա ավելի շատ սկսեց հարել «Համբուրգի անջատողականների» գերմանական շարժմանը, որտեղ զգացվում էր սխեմատիզմի պակասը, բայց աշխատանքներն արվում էին ավելի խնամքով։ Նկարիչը առանձնահատուկ հաջողություններ է ունենում որպես դիմանկարիչ։

Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստների իշխանության գալով, իշխանությունների որդեգրած հակասեմականության քաղաքականության արդյունքում, 1933 թվականին Ալման հեռացվեց Համբուրգի Նկարիչների միությունից։ «Համբուրգի անջատողականների» շարժումը, չցանկանալով այսպիսով նվաստացնել իր հրեա գործընկերներին, ինքնալուծարվեց։ 1937 թվականին Ալմա դել Բանկոյի 6 կտավ և 7 գծանկարչական աշխատանքներ հանվեցին Համբուրգի Կունստհալլեից և ցուցադրվեցին իշխանությունների կողմից անցկացված «Այլասերված արվեստ» ցուցահանդեսի շրջանակներում։ 1938 թվականին Ալման հեռացվեց կայսերական մշակույթի կոլեգիայից (Reichskulturkammer): Նրան պաշտոնապես արգելվեց մասնակցել գեղարվեստական ցուցահանդեսներին։

Վերջին տարիներին Ալման ապրում էր իր փեսայի՝ Հանս Լյուբերտի հետ։ Իշխանությունների հանձնարարությամբ, նա տնային կալանքի տակ էր, քանի որ արդեն շատ ծեր էր, տառապում էր սրտի հիվանդությունից, ուստի հրաժարվեց արտագաղթել Գերմանիայից։ Ստանալով Տերեզիենշտադտի համակենտրոնացման ճամբար արտաքսման մասին լուրը՝ 1943 թվականի մարտի 8-ին, նա ինքնասպանություն գործեց՝ ընդունելով մորֆինի մահացու չափաբաժին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Maike Bruhns: Kunst in der Krise. Band 2, Hamburg 2001, S. 48–50.
  • Maike Bruhns: Alma del Banco. в: Franklin Kopitzsch, Dirk Brietzke (изд.):
  • Friederike Weimar: Alma del Banco (1862–1943). Eine Hamburger Künstlerin. Mit einem Verzeichnis der Werke. Wachholtz, Neumünster 2011, ISBN 978-3-529-02852-6.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]