Ալմաստային գործիքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալմաստային գործիքներ, բնական և արհեստական ալմաստներից պատրաստվող գործիքներ։ Աչքի են ընկնում հատիչ հատկությամբ, կարծրությամբ, մաշակայունությամբ և ջերմակայունությամբ։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառվում են ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում (սարքաշինություն, լեռնային արդյունաբերություն և այլն)։ Մետաղամշակման մեջ ալմաստային գործիքներն օգտագործվում են հիմնականում կարծր նյութերի (կորունդ, կիսահաղորդիչներ, խեցենյութեր են) մշակման համար և կարող են ունենալ հղկասկավառակի, կտրիչի կամ գայլիկոնի ձև։

Ալմաստային կտրիչները կիրառվում են գունավոր մետաղներից պատրաստվող բարձր ճշգրտության դետալների, ոչ մետաղական նյութերի (պլաստմասսա, էբոնիտ) գերմաքուր մշակման համար, ինչպես նաև փորագրական աշխատանքներում։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմաստային գործիքների արտադրությունն օրըստօրե ավելանում է։ ՀԽՍՀ-ում ալմաստային գործիքները (հղկասկավառակներ) պատրաստվում են մասնավորապես Երևանի «Ալմաստ» գործարանում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 182