Jump to content

Ալհամբրա (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալհամբրա
Տեսակթատրոն, performance hall? և գոյություն չունեցող շենք կամ կառույց
Երկիր Միացյալ Թագավորություն
Գտնվելու վայրըՎեստմինստեր
Հիմնադրման ամսաթիվմարտի 18, 1854
Հասցե26 Leicester Square, London, WC2H 7LQ, England
 Alhambra Theatre, London Վիքիպահեստում

Ալհամբրա (իսպ.՝ Alhambra, արաբ․՝ قصر الحمراء‎‎ «կարմիր ամրոց» բառից), լոնդոնյան թատրոն։ Հայտնի է եղել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ Անվանումը ծագում է Գրանադայում գտնվող մավրիտանական Ալհամբրա պալատի անունից։

Ալհամբրայի շենքը կառուցվել է Լեյստեր հրապարակի (անգլ.՝ Leiceter Square) արևելյան մասում, 1852-1853-ական թվականներին։ Ի սկզբանե եղել է «Գիտության և արվեստի պանոպտիկում» և այցելուների համար բացվել է 1854 թվականի մարտի 18-ին[1], սակայն երկու տարի անց պանոպտիկումը սնանկացել է։ Որոշում է կայացվել տարածք ավելացնել կրկեսի համար, և այն նորից բացվել է 1858 թվականի ապրիլի 3-ին, այս անգամ` Ալհամբրա անվանումով։ Այդ ժամանակների համար շատ մեծ բարձրությամբ (31.7 մ) թատրոնը կառուցվել է նորմավրիտանական ոճով, երկու աշտարակներով ու գմբեթով, Բրէդֆորդոմ գտնվող համանուն թատրոնին նման ճարտարապետությամբ։ Ներսում կար 29 մետր տրամագծով և նույնքան բարձրությամբ ռոտոնդա[2]։ Լեսթր-սքուերի թատրոնի անվանումը հաճախ է փոփոխվել, սակայն հաշվի էր առնվում Գրանադայում գտնվող իսպանական հայտնի Ալհամբրայի հետ ոճական նմանողությունը։ 1864 թվականին կրկեսն ստացել է Ալհամբրա Մյուզիք-հոլ անվանումը։ 1866 և 1881 թվականներին այն վերակառուցվել է։ 1871 թվականից սկսած, արտոնագիր ստանալուց հետո Ալհամբրայում սկսել է ներկայացումներով հանդես գալ նաև ձիերի բալետ։ 1882 թվականի հրդեհից հետո[3] Ալհամբրան վերակառուցվել է ավելի զուսպ ոճով և 1884 թվականին վերսկսել է իր գործունեությունը որպես Ալհամբրա թատրոն։ Հետագա վերակառուցումները տեղի են ունեցել 1888, 1892, 1897 և 1912 թվականներին։ Թատրոնի գոյության ընթացքում դրան տրված անվանումներից են. the Royal Alhambra Palace; Alhambra Theatre of Varieties; Theatre Royal, Alhambra; Great United States Circus and New Alhambra Theatre[2]:

Ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալհամբրա թատրոնը մեծապես օգտագործվել է հայտնի զվարճանքների համար և որպես երաժշտասրահ։ Ներկայացումները ցուցադրվում էին սովորական երաժշտական դահլիճում, որտեղ 1861 թվականին իր առաջնախաղն է խաղացել Ժյուլ Լոտարը` այցելուների գլխավերևում թռիչք կատարելով։ Որոշ ներկայացումներ «հայրենասիրական ելույթներ» էին, որոնք գովաբանում էին Բրիտանական կայսրությունը և բրիտանացի զինվորականների հաջողությունները։ Թատրոնը նաև ցուցադրում էր բալետ և թեթև օպերա։ 1860-ական թվականների Ջոն Հոլինգսհեդն սկսել է ղեկավարել Ալհամբրան ու մեծ ճանաչում է ձեռք բերել կորդեբալետի իր ճոխ բեմադրությամբ։ Ալհամբրա թատրոնում «Փարիզյան գաղութ» խմբի կողմից ներկայացված կանկանն այնքան սադրիչ է եղել, որ 1870 թվականին Ալհամբրան զրկվել է պարային արտոնագրից։ Վաղ ֆիլմերը ևս ներկայացման մաս էին։ Հայտնի են ֆիլմեր, որոնք ցուցադրում էին ծաղրանկարիչ Թոմ Մերին գերմանական կայսր Վիլհելմ IIի[4] և իշխան Օտո Ֆոն Բիսմարկի[5] ծաղրանկարները պատկերելիս։ 1897 թվականի մայիսին Ալհամբրա թատրոնում կայացել է Արթուր Սալիվանի «Վիկտորիա և ուրախ Անգլիա» բալետի առաջնախաղը, որը գրվել է բրիտանացի թագուհի Վիկտորիայի հոբելյանի առթիվ։ Այդ բալետը ցուցադրվել է վեց ամիս, ինչը մեծ հաջողություն էր համարվում։ Բալետի վեց տեսարան ներկայացնում են Անգլիայի պատմությունն ու մշակույթն ամբողջությամբ, իսկ հուժկու ավարտը` Վիկտորյական դարաշրջանը[6]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թատրոնում ցուցադրվել են մի շարք ռևյուներ, որոնք մեծ հաջողություն են ունեցել։ Ինչպես և շատ այլ թատրոններ, Ալհամբրան անկում է ապրել Առաջին աշխարհամարտից հետո` կինոյի ու ռադիոյի տարածման պատճառով։ Շենքը քանդվել է 1936 թվականին՝ լոնդոնյան մեծ Odeon Leicester Square կինոթատրոնին տեղ հատկացնելու համար, որը կառուցվել է 1937 թվականին և այժմ էլ գործում է։

Անցյալում և հիմա հաշվվում են ավելի քան 10 Ալհամբրա անվանումով թատրոններ, սակայն նրանց ամբողջական ցանկը դեռ կազմված չէ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  2. 2,0 2,1 Alhambra Theatre (Arthur Lloyd)
  3. A London theatre burned: The Alhambra, the home of pageants, totally destroyed 7 December 1882 (NY Times)
  4. «Tom Merry Lightning Cartoonist, sketching Kaiser Wilhelm II, Birt Acres (1895) (BFI)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  5. «Tom Merry Lightning Cartoonist, sketching Bismarck, Birt Acres (1895) (BFI)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  6. Jacobs, 1984, էջեր 372—376

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jacobs, Arthur Arthur Sullivan: A Victorian Musician. — Oxford University Press, 1984. — ISBN 0-19-315443-9
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալհամբրա (թատրոն)» հոդվածին։