Ալլիճ Փոքր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալլիճ Փոքր
Կոորդինատներ
Տեղագրություն Ալագյոլլարի գոգավորություն
Հայելու բացարձակ բարձրությունը 2743 մ
Երկարություն 2300 կմ
Ավազանի մակերեսը 1,6 կմ²
Ծավալը 9,4 մլն կմ³

Ալլիճ Փոքր, լիճ Սևանա լճից հարավ-արևելք, Ղարաբաղի բարձրավանդակի հյուսիսային մասում՝ Ալագյոլլարի գոգավորությունում, Թարթառ և Արփա գետերի ջրբաժանում, Մեծ Ալլիճից հարավ-արևելք։ Ալլիճ Փոքրի բարձրությունը 2743 մ է։ Ձգվում է արևմուտքից-արևելք 2300 մ, հյուսիսից-հարավ 828 մ երկարությամբ։ Մակերես 1,6 քառ կմ է, ջրի ծավալը՝ մինչև 9,4 մլն մ3։ Սնումը խառն է, ջուրը՝ պարզ ու մաքուր[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 94 — 992 էջ։