Ալլեն Նյուելլ
Ալլեն Նյուելլ (մարտի 19, 1927[1][2][3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] - հուլիսի 19, 1992[1][2][3], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ[1]), ամերիկացի գիտնական ճանաչողական հոգեբանության և արհեստական ինտելեկտի ոլորտում: Աշխատել է RAND հետազոտական կենտրոնում և Կարնեգի Մելոն համալսարանում, մասնակցել է IPL ծրագրավորման լեզվի և արհեստական ինտելեկտի երկու ամենավաղ ծրագրերի մշակմանը՝ Logic Theory Machine (1956) և General Problem Solver (1957) (Հերբերտ Սայմոնի հետ համատեղ։ 1975 թվականին Սայմոնի հետ միասին պարգևատրվել է Թյուրինգի մրցանակով՝ արհեստական բանականության և մարդու ընկալման մեխանիզմների հոգեբանության բնագավառում հիմնարար աշխատանքների համար[11][12]։ ԱՄՆ ազգային ԳԱ անդամ (1972), արժանացել է Ազգային գիտական մեդալի (1992):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1940-ականների վերջին ֆիզիկա է սովորել Սթենֆորդի համալսարանում, իսկ մաթեմատիկա՝ Փրինսթոնի համալսարանում։ 1951-1960 թվականներին աշխատել է RAND կորպորացիայի վերլուծական կենտրոնում։ Իր դաստիարակ Հերբերտ Սայմոնի հետ միասին նա 1956 թվականին մշակեց Logical Theorist համակարգչային ծրագիրը, որը կարողացավ ավտոմատ կերպով ապացուցել Ռասելի և Ուայթհեդի «Principia Mathematica» գրքի 38 օրենքները, ինչը խորհրդանշական ձեռքբերում էր արհեստական ինտելեկտի զարգացման մեջ։
Սայմոնի և Նյուելի հաջորդ ձեռքբերումը General Problem Solver (GPS) ծրագրի մշակումն էր, որն ավելի հզոր գործիք էր, քան Logical Theorist-ը.ծրագիրը կարող էր ոչ միայն ապացուցել պնդումները, այլև խաղալ շախմատ և Հանոյի աշտարակներ: Ծրագրի խնդիրը դասավորել է ավելի պարզ բաղադրիչների, որոնց լուծմանը հնարավոր է հասնել։ 1972-ում հրապարակված իրենց «մարդկային խնդիրների լուծում» գրքում Նյուելլը և Սայմոնը ամփոփեցին այս ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև խոսեցին այն հետազոտությունների մասին, որոնց առարկաները մաթեմատիկական և տրամաբանական հանելուկներ լուծող մարդիկ էին[13]։
Հետագայում դարձել է Soar համակարգչային ծրագրում ճանաչողական ճարտարապետության գաղափարների տեսության և իրականացման մշակողներից մեկը։
Ամերիկյան արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ(1972)։
Մահացել է քաղցկեղից:
Պարգևներ և պատվոգրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարրի Հուդի հիշատակի մրցանակ (1971)
- Թյուրինգի մրցանակ (1975, Հերբերտ Սայմոնի հետ համատեղ) - «արհեստական ինտելեկտի, մարդու ընկալման մեխանիզմների հոգեբանության և ցուցակների մշակման գործում հիմնարար ներդրման համար»[14]
- Գուգենհայմի կրթաթոշակ (1976)[15]
- Փենսիլվանիայի համալսարանի պատվավոր դոկտոր (1986)
- Էմանուել Պիորի մրցանակ (1990)
- Ազգային գիտական մեդալ (1992)
- Լուիս Լևիի մեդալ (1992
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 http://amturing.acm.org/award_winners/newell_3167755.cfm
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Guggenheim Fellows-ի տվյալների բազա
- ↑ https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/piore_rl.pdf
- ↑ https://www.psychologicalscience.org/members/awards-and-honors/fellow-award/recipent-past-award-winners
- ↑ https://www.apa.org/about/awards/scientific-contributions?tab=3
- ↑ https://www.computer.org/volunteering/awards/goode
- ↑ https://aaai.org/about-aaai/aaai-awards/the-aaai-fellows-program/elected-aaai-fellows/
- ↑ «Allen Newell, 65; Scientist Founded A Computing Field». The New York Times. Հուլիսի 20, 1992 . Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է Նոյեմբերի 28, 2010. -ին
- ↑ Herbert A. Simon. «Allen Newell, Biographical Memoirs». United States National Academy of Sciences. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է Նոյեմբերի 28, 2010. -ին
- ↑ Паршин, Кругосвет
- ↑ ACM Award Citation / Allen Newell Արխիվացված 2009-02-06 Wayback Machine(անգլ.)
- ↑ «Allen Newell». John Simon Guggenheim Foundation (անգլերեն). gf.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Unified Theories of Cognition», А. Ньюэлл, 1994, Harvard University Press; Reprint edition, ISBN 0-674-92101-1
- «You can’t play 20 questions with nature and win: Projective comments on the papers of this symposium»Արխիվացված 2017-06-29 Wayback Machine, А. Ньюэлл, 1973, in W. G. Chase (ed.), Visual Information Processing. New York: Academic Press
- Павел Паршин. «Ньюэлл, Аллен». Кругосвет. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- БиографияԱրխիվացված 2015-12-08 Wayback Machine
- Архив на сайте CMUԱրխիվացված 2008-05-11 Wayback Machine(անգլ.)
- Список публикаций на сайте interaction-design.orgԱրխիվացված 2008-09-28 Wayback Machine(անգլ.)
- Видеозапись последней лекции профессора Ньюэлла(անգլ.)
- Մարտի 19 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 19 մահեր
- 1992 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Թյուրինգի մրցանակակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով